Բժիշկները բոնուս կստանան. ծխելուց հրաժարված բնակիչների թիվը դրա վրա կանդրադառնա՞

ՀՀ առողջապահության նախարարությունը խոստանում է, որ առաջիկայում էապես բարձրանալու է ընտանեկան բժիշկների աշխատավարձը: Բայց թե դա հատկապես երբ է տեղի ունենալու, այնքան էլ հստակ չէ: Գերատեսչությունում առայժմ գրում-ջնջում են, հայեցակարգ են մշակում:   

Հունվարի 17-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր  առողջապահության նախարարություն՝ ծանոթանալու ոլորտի 2017 թվականի գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թվականի անելիքներին: Նրան մասնավորապես զեկուցել էին, որ ընտանեկան բժշկի համակարգում ներդրվելու է բոնուսային համակարգ, ինչի արդյունքում այդ մասնագետների ամսական աշխատավարձը կբարձրանա մինչեւ 2,5 անգամ, իսկ այցելությունների ավելացումը կնպաստի հասարակության շրջանում հիվանդությունների կանխարգելմանն ու ավելի վաղ հայտնաբերմանը: 

Պոլիկլինիկական հաստատություններում բժշկի միջին աշխատավարձը 100-120 հազար դրամ է: Ասել է թե՝ այս փոփոխությունից հետո հասնելու է 200-240 հազար դրամի: Ի դեպ, ինչպես մեզ հայտնի է դարձել, առողջապահության նախարարությունում քննարկվել է, որ պոլիկլինիկայում աշխատող բժշկի աշխատավարձի ձեւավորման վրա պետք է ազդեցություն ունենա նաեւ այն հանգամանքը, թե որքանով է բժիշկը հաջողում ծխելուց ետ պահել իր սպասարկման տարածքի բնակիչներին: Այսինքն՝ տարածքի չծխողների թիվը պետք է ուղղակիորեն անդրադառնար բժիշկների աշխատավարձի վրա:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները, սակայն, կարծես թե հետագայում հրաժարվել են նշված նախաձեռնությունից: Համենայնդեպս, երբ նախարարությունից փորձեցինք մանրամասներ պարզել բուժաշխատողների համար նախատեսվելիք բոնուսների վերաբերյալ, ծխելուն առնչվող մեր հարցը շրջանցվել է:

Մեզ տրամադրված պատասխանում ասվում է հետեւյալը. «ՀՀ առողջապահության նախարարի օգոստոսի 28-ի թիվ 2580-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2017 թվականի ընթացքում մշակվել են բժշկական ծառայությունների գնահատման որակական ցուցանիշներ, որոնք 2018 թվականին կհաստատվեն եւ կներդրվեն էլեկտրոնային առողջապահության համակարգ: Գործելու է մշտադիտարկման եռամակարդակ համակարգ (բուժաշխատողի, բժշկական կազմակերպության եւ ազգային մակարդակ)։ Էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով հավաքագրվելու եւ վերլուծվելու է ստացվող տեղեկատվությունը: Ընտրված Ցուցանիշները հետագայում բուժաշխատողների խրախուսման հիմք կհանդիսանան։ ՀՀ առողջապահության նախարարությունում մեկնարկել են առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներին ուղղված հայեցակարգի մշակման աշխատանքներ: «ՀՀ առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ներկայացումը ՀՀ կառավարության աշխատակազմ նախատեսվում է մինչեւ տարեվերջ»:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 26-ի համարում:

Տպել
3822 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին