Երևան
12 °C
ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած պարտադիր ժամկետային զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով:
Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել թվով քսաներկու այդ զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Զինծառայողները Արարատյան թեմի կողմից պարգևատրվել են Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչ-զարդապատկերներով:
Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ:
Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորական խոսքում ասել է.
«Սրբազա՛ն հայր,
Սիրելի՛ զինվորներ,
Հարգելի՛ ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ: Բարի ավանդույթի համաձայն՝ այս անգամ ևս հավաքվել ենք առաջնորդարանի կամարների ներքո, որպեսզի մեր աղոթքը հղենք առ Աստված՝ աղաչելով, որպեսզի նա պահի, պահպանի հայոց բանակը, հայ զինվորին ու սպաներին, որպեսզի միշտ խաղաղությամբ պահի մեր սուրբ նահատակների հոգիները: Սուրբ Սարգիսը երիտասարդների ու սիրահարների բարեխոսն էր, իսկ բարեխոս լինել՝ նշանակում է լինել ընտանիք կազմելու օժանդակող: Հողը, հայրենիքը, ընտանիքը պահում են ուժով, համբերությամբ ու տոկունությամբ: Սուրբ Սարգիսը անձնուրաց զորավար էր, և բազում սերունդներ դաստիարակվել ու պահել են մեր հայրենիքը նրա օգնությամբ, նրա օժանդակությամբ, և նա միշտ օգնության է հասել շատ-շատերին իրենց դժվարությունների ժամանակ:
Սիրելի՛ զինվորներ,
Ուզում եմ, որ դուք մշտապես գիտակցեք, որ մեր ժողովրդի հավերժության ճանապարհի ահա՛ այս հատվածում ձեզ է բախտ վիճակվել պաշտպանելու մեր սահմանները: Իրոք, դա բախտավորություն է, մեծ պատիվ է: Եվ ես շնորհակալ եմ ձեզ, ի դեմս ձեզ՝ հազարավոր հայ զինվորների, ովքեր պատվով են կատարում իրենց պարտքը: Իհարկե, ես ծանոթացել եմ ձեր անձնական գործերին, գիտեմ, որ գերազանց ծառայողներ եք, ունեք պատվոգրեր, ունեք խրախուսանքներ, տեսնում եմ քաջարի մարտիկի ձեր կրծքանշանները: Ձեզ ուզում եմ բարի ծառայություն մաղթել: Ուզում եմ, որպեսզի և՛ դուք, և՛ հազարավոր հայ զինվորներ վերադառնան տուն, ընտանիք կազմեն, որովհետև, իրոք, դուք արժանի եք և՛ լավ կյանքի, և՛ հարգանքի:
Տեսնում եք, որ մեր պետությունը ոչ միայն կարիքն ունի ձեր ծառայության, այլ նաև կանգնում է ձեր կողքին: Ձեզնից յուրաքանչյուրը ծառայությունից հետո հնարավորություն է ունենալու կրթություն ստանալու, մասնագիտություն սովորելու, և այս ամբողջ ճանապարհին պետությունը, պաշտպանության նախարարությունը ձեր կողքին է լինելու: Դուք եք, որ հինգ տարի, տասը տարի, տասնհինգ, քսան տարի հետո հայ զինվորին, հայ երիտասարդին պետք է ասեք, որ նրանց պարտականությունն է հայրենիք պաշտպանելը, մեր բոլորիս պարտականությունն է նրանց կողքին կանգնելը: Սա է իմ պատգամը ձեզ:
Սիրելի՛ ծնողներ,
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ այսպիսի զավակներ դաստիարակելու համար: Շատ լավ հասկանում եմ, թե ինչպիսի դժվարություններով դուք պահել, պահպանել, մեծացրել եք այս տղաներին, հազարավոր տղաների և մի կողմից հպարտությամբ, մյուս կողմից սրտի թրթիռով եք ուղարկել հայկական բանակ: Հայ կնոջ, հայ մոր պատմական առաքելությունն է սա եղել, հակառակ պարագայում՝ մենք կմնայինք պատմության ճանապարհներին, այնպես ինչպես մնացել են բազում ժողովուրդներ: Եվ թող ձեզ մեր հասարակության երախտագիտությունը միշտ ուղեկցի: Ձեզ խնդրում եմ մի լսեք տարբեր ասեկոսեներ: Մեզնից յուրաքանչյուրն իր վարքագիծը պետք է կառուցի ոչ թե նայելով կողքինին, այլ իր մտածելակերպով, իր բարոյական կերպարին համապատասխան: Ուզում եմ բոլորիդ վստահեցնել, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր քաջարի զավակներն ունենան համապատասխան միջոցներ հայրենիքը պաշտպանելու, պաշտպանելու մեր սահմանները, պաշտպանելու մեր ընտանիքները, պաշտպանելու մեր պատիվը: Եվ համոզված եղեք գալու է ժամանակ, երբ դարձյալ կարիք է լինելու հայրենիքի պաշտպանի, բայց իրավիճակը բոլորովին այլ է լինելու: Այն ժամանակ բոլորիս հպարտության աստիճանը լինելու է այնպիսին, որ հնարավորություն է տալու մեզ երջանիկ զգալ: Եվ ինչպես միշտ, սիրելի՛ զինվորներ, դուք կստանաք տասնօրյա արձակուրդ, որպեսզի շփվեք ձեր ծնողների, ձեր հարազատների, ինչո՞ւ չէ՝ ձեր սիրած աղջիկների հետ: Նոր ուժ, եռանդ կուտակեք, որպեսզի է՛լ ավելի լավ կարողանաք կատարել ձեր պարտականությունները:
Ձեզ բարի ծառայություն եմ մաղթում: Միշտ հիշեք՝ ամենալավ զինվորը այն զինվորն է, ով ամբողջովին կատարում է իր պարտականություններն ու վերադառնում է քաղաքացիական կյանք:
Շնորհակալ եմ բոլորիդ»:
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ
Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը
Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով
Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր
Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան
Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով
ՀՀ-ում 10 տարի իշխանության են եղել, ծակ կոշիկներից բացի՝ ոչինչ չեն ունեցել, դարձել են միլիարդատեր․ Պապոյան
Հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ, քամի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ուժեղ անձրևի հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT