Համանախագահները տարածաշրջան կայցելեն փետրվարի 1-ին տասնօրյակում. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համանախագահ մյուս երկրների հետ Ռուսաստանը հանդես է գալիս շփման գծում լարվածությունը թուլացնելու եւ ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու օգտին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ թեման քննարկվել է 2016-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումների ժամանակ, ինչպես նաեւ անցած տարվա նոյեմբերին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու եւ Երեւան կատարած այցերի ժամանակ: ԵԱՀԿ շրջանակում դիտորդների թիվը կարգավորող փաստաթղթի մի քանի տարբերակ է մշակվել»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ հունվարի 18-ին Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը համանախագահ երկրները ներկայացրել են լրացված առաջարկներ:

«Նախարարները սկզբունքորեն համաձայնություն են տվել միջնորդների մշակած փաստաթղթին: Մնացել են որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք պետք է կողմերը հստակեցնեն մինչեւ ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու մեխանիզմի գործարկումը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ կողմերն իրենք պետք է քաղաքական կամք դրսեւորեն եւ փոխզիջումային որոշման գան, որը վերջ կտա այս ձգձգված հակամարտությանը: Անցած տարվա հոկտեմբերին, Ժնեւում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պայմանավորվել են բանակցային գործընթացի ակտիվացման շուրջ, ինչից հետո արտգործնախարարներն արդեն երկու անգամ հանդիպել են: Խնդրահարույց հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները հստակեցնելու համար համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել փետրվարի առաջին տասնօրյակում», - ասել է Զախարովան:

Տպել
2796 դիտում

Փարթին շարունակվում է. Նիկոլ Փաշինյան

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը

Հայաստանում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

Վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել

Բաքուն մտադիր է «սև ցուցակում» ընդգրկել «Известия» թերթի՝ Արցախ այցելած ռուս լրագրողին

Տիգրան Գեւորգյանը նշանակվել է Հորդանանում Հայաստանի դեսպան՝ համատեղության կարգով

Գյումրու շուկայում ՊՆ օճառների հայտնվելու վերաբերյալ կարող է մի քանի տարբերակ լինել. ԶՈւ թիկունքի պետի պարզաբանումը

Իշխանությանը դեղին քարտ է ցույց տալիս այն ուժը, որին ժողովուրդը 5 ամիս առաջ կարմիր քարտ ցույց տվեց և «հեռացրեց դաշտից»

Գառնիկ Բադալյանը նշանակվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նաեւ Տաջիկստանում

Համոզված ենք՝ կհաջողվի ձևավորել վստահելի դատական համակարգ. վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

Օպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը

Ուժգին քամին քշել է Զույգաղբյուր գյուղի խանութի տանիքը, վնասել ապրանքն ու ցուցափեղկերը

Եթե Ջուլիետին չտեսնեի, գուցե այս պիեսը չբեմադրեի. Ռուսական թատրոնում պրեմիերա է սպասվում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կմեկնի Ուզբեկստան

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկում

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան. «ԴասA»-ն և դպրոցներում կյանքի կոչվող մշակութային այլ ծրագրերը լինելու են շարունակական

Ես Փաշինյանին չեմ դատի տվել, եթե անգամ 1 տոկոս կասկած ունենայի, որ չեմ շահի՝ դատարան չէի դիմի. Օրբելյան

Գայանե Մարկոսյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ

ՃՈ հատուկ տարածքներ են տեղափոխվել 116 ավտոմեքենա. 71-ը վարել են անչափահասներ

ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է տրամադրել Շիրակի մարզի 350 կարիքավոր ընտանիքի