Քննիչները կասեցրել են ծառայությունից խուսափածի հանդեպ հետախուզումը, բայց ոչ քրգործը. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու եւ պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործի նյութերի համաձայն` Կոտայքի մարզի բնակիչ Ա. Հ.-ն, խախտելով օրենսդրության պահանջները, խուսափել է ժամկետային զինվորական ծառայության` 2005թ.-ի աշնանային հերթական զորակոչից, որի կապակցությամբ 26.02.2006թ.-ին Կոտայքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Ա. Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Այնուհետեւ քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

Ինչպես հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից, 11 տարի անց` 11.04.2017թ.-ին, հետախուզվող մեղադրյալը` Ա. Հ.-ն, ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ նույն օրը կասեցված գործով վարույթը վերսկսվել է եւ Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտնել է, որ, տեղեկանալով հետախուզման մեջ գտնվելու մասին, դեռեւս 2006թ.-ին ներկայացել է ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է: Ընդ որում, Ա. Հ.-ն հայտնել է, որ Հրազդանի բաժնում գտնվելիս հարցաքննվել է նաեւ դատախազության քննիչի կողմից, ով իրեն բաց է թողել` տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում կկանչի, սակայն հետագա տարիների ընթացքում ինքը չի հրավիրվել ոչ ոստիկանություն, ոչ էլ վարույթն իրականացնող մարմին:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2006թ.-ին, երբ Ա. Հ.-ն հայտնաբերվել է ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների կողմից, գրությամբ չի ներկայացվել այն ժամանակ քրեական գործի նախաքննությունը կատարող` դատախազության քննիչին: Հետախուզվողի հայտնաբերման հիմքով ոստիկանությունը հետախուզական գործի վարույթը կարճել է, մինչդեռ Ա. Հ.-ի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը մինչեւ 11.04.2017թ.-ը մնացել է կասեցված` հետախուզվողի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի եւ Կոտայքի մարզի դատախազության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում 24.01.2018թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործին եւ ըստ քննչական ենթակայության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
2044 դիտում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է