9-ամյա ռեպերը հասակակիցների հետ խաղալու փոխարեն նախընտրում է երգ գրել

05/02/2018 schedule14:57

Արման Մուրադյանը, կամ ինչպես ինքն է ներկայանում «Ռեպեր Արման»-ը չի պատկերացնում իր առօրյան առանց ռեպի: Ռեպը 9-ամյա տղայի էության մեջ է: Ռեպով քնում է, ռեպով արթնանում, երգերն ինքն գրում է, ինքն էլ կարդում, ազատ ժամանակը միայն ռեպ գրելուն է տրամադրում:

Հասակակիցների հետ չի խաղում, ասում է՝ խաղալը «բան չի փոխում»: Իսկ ռեպի միջոցով, կարծում է, որ կարող է իր խոսքն ասել եւ ասելիքը տեղ հասցնել: «Խաղալով դու նույնն ես մնում, բան չի փոխվում, ուղղակի խաղդ է առաջ գնում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է փոքրիկ ռեպերը:

Արմանը վեց տարեկանից սկսել է ռեպ կարդալ: «Առաջին ռեպը, որ լսել եմ՝ «Մեր բակի»-ի «Հայերի դրախտ»-ն է: Հետո սկսեցի ուրիշ ռեպերով հետաքրքրվել՝ Նարեկ, Մեծ Հայք, Միշո»,- ասում է փոքրիկ ռեպերը: Երբ նրան հարցրեցինք իր նախընտրած ռեպերների մասին, ոչ մեկին չուզեց առանձնացնել, ասելով, որ բոլորին էլ լսում է. «Ամեն մեկը յուրովի իրենց տեղն ունեն»:

Արմանն ասում է՝ դպրոցում երգի դասերին չի երգում նախատեսված երգերը, չի կարողանում, դա իր ոճը չէ: «Դպրոցում, որ դասերս պատմում եմ, կեսը ռեպոտ է ստացվում»,- պատմում է նա՝ ասելով, որ եւ՛ ինքն է զգացել, եւ՛ ընկերներն են ասել: Արմանին խնդրեցինք ռեպի միջոցով պատասխանել մաթեմատիկական մի քանի հարցի, տղան զարմացրեց մեզ, բայց ասաց, որ դպրոցում իրեն պահում է «դպրոցական», այսինքն՝ աշակերտին հատուկ վարք է դրսեւորում:

Արդեն մեկ տարի է՝ ինքն է իր ռեպերը գրում: «Հիմա նոր ռեպ եմ սկսել գրել, հայերի ու հայ լինելու մասին է»,- տարված է ռեպով, դասերն ինչպե՞ս է հասցնում, մի՞թե մեկը մյուսին չի խանգարում, առավել եւս, եթե սկսել է հայ աստղերի հետ համագործակցել եւ համատեղ աշխատանքներ անել: «Ամեն ինչ իր հերթին, իր ճիշտ ժամանակին»,- ասաց նա:

Բացի դպրոցում պարտաճանաչ սովորելուց, փոքրիկ ռեպերը Նարեկ Դուրյանի անվան «Բոհեմ» թատրոնի դերասան է, արդեն հասցրել է 35 ներկայացման մեջ խաղալ: Ներկայացման մեջ եւ՛ դեր է ունեցել, եւ՛ ռեպ է կարդացել, դրանից հետո որոշել է համադրել թատրոնի դերն ու ռեպը: «Թազա մասնագիտություն է դա», - մասնագիտական գաղտնիքներով է կիսվում ռեպեր Արմանը:

Անկեղծացավ, որ ուզում է հայտնի դառնալ՝ ասելով՝ «Էդ ո՞վ չի ուզում»: 

   Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
8103 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)