Կորել է Նիկոլ Փաշինյանի մեքենան. թարմացված

05/02/2018 schedule18:15

20:40- Ոստիկանները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի մեքենան տեղափոխել են ՃՈ հրապարակ: Ըստ նրանց, պատգամավորի մեքենան կայանած է եղել անթույլատրելի վայրում: Փաշինյանի վարորդը հայտնում է, որ մեքենան կանգնեցրել է Աբովյան փողոցում, Շառլ Ազնավուրի հրապարակի հարակից տարածքում՝ ավտոկանայատեղիի հսկիչի խորհրդով:  

20:34- Քիչ առաջ ավարտվեց ԵԼՔ դաշինքի հանրահավաք-երթն ընդդեմ թանկացումների: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինայանը, այնուհետեւ մոտեցավ իր անձնական մեքենային եւ նկատեց, որ մեքենան կայանած տեղում չէ: Այս պահին պատգամավորը փորձում է ոստիկանների եւ վարորդի օգնությամբ ճշտել, թե որտեղ է իր մեքենան:

20:30- ԵԼՔ դաշինքի երթն ընդդեմ թանկացումների ավարտվեց: Ինչպես տեղեկացրել էինք, վերջում եզրափակիչ խսքով ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը մեր դարը համարեց խառը կանաչու դարաշրջան՝ հեգնելով ՀՀԿ-ական այն պաշտոնյաներին, որոնք ԱԺ ամբիոնից հայտարարել էին, թե ինչու եք միայն գնաճի մասին խոսում, քանի որ կան նաեւ էժանացած ապրանքներ: Վերջիններս էժանացած ապրանքներ ասելով նկատի էին ունեցել խառը կանաչին, կանաչ սոխը, հնդկաձավարը, որոնք ընդհանուր առմամբ էժանացել են 25-30 տոկոսով: Վերջինս, ամփոփելով երթի արդյունքները, նշեց, որ վաղը սկսելու են ստորագրահավաք ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար, որտեղ քննարկվելու է Հարկային օրենսգրքի իրենց մշակած նախագիծը: Դաշինքին ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Եթե հավաքվեն անհրաժեշտ ստորագրությունները, նիստը կկայանա փետրվարի 13-ին: Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին առաջարկեց հետեւել այս գործընթացի շարունակականությանը: Դաշինքի հետագա քայլերի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացնեն:

19:32- Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում երթի մասնակիցները կանգնել են եւ չեն կարողանում գնալ առաջ, որովհետեւ ոստիկանները մասնակիցներին առաջարկում են քայլել փողոցի միայն առաջին եւ երկրորդ երթեւեկելի գոտիներով, թեեւ պայմանավորվածությունը եւ թույլտվությունը եղել է երեք երթեւեկելի գոտիներով քայլելու համար: Տեղի ունեցավ կոնֆլիկտ Նիկոլ Փաշինյանի եւ ոստիկանների միջեւ, պատգամավորը պահանջում է թույլ տալ երթը շարունակել երեք երթեւեկելի գոտիներով: Նա, դիմելով ոստիկաններին, նշեց, որ թանկացումը վերաբերվում է նաեւ իրենց ընտանիքներին: Այս պահին բացվեց երրորդ երթեւեկելի գոտին: Երթն ընթանում է նախատեսվածի համաձայն, թանկացմանն ասում ենք՝ ոչ, թալանին ասում ենք՝ ոչ վանկարկումներով: 

19:14- Այս պահին ԵԼՔ դաշինքի երթը շարունակվում է Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան փողոց: ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երթի մասնակիցներին առաջարկեց ծափողջույններով մայթերին կանգնած քաղաքացիներին հրավիրել իրենց շարքեր, այնուհետ նա տեղեկացրեց, որ խոզի միսը թանկացել է 41 տոկոսով, կարտաֆոլը՝ 28 տոկոսով, ինչպես նաեւ թանկացել է դիզվառելիքը: Նշենք նաեւ, որ այս անգամ ոստիկանների թիվը նախորդի համեմատ փոքր-ինչ շատ է:

19:05- Այս պահին ելույթ է ունենում ԵԼՔ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա մայթերով քայլող քաղաքացիներին կոչ է անում՝ միանալ երթին: Երթի մասնակիցները պարբերաբար վանկարկում են՝ թանկացման ասում ենք՝ ոչ:

ՀԺ-ի լրագրողը հայտնում է, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկաններին հրահանգել է կոնֆլիկտի չբռնվել քաղաքացիների հետ:

19:01- Մեկնարկեց ԵԼՔ-ի երթը: Նախատեսվում է քայլերթ նախորդ երթի երթուղով, որից հետո կրկին կհավաքվեն Շառլ Ազնավուրի հրապարակում եւ ելույթ կունենա ԵԼՔ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

18.55- Ելույթ ունեցավ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ իշխանությունը ուշադրություն չի դարձնում կրթությանը, բիզնեսին, արդյունաբերությանը, էներգետիկային, ասաց, որ ջրային ռեսուրսները չենք օգտագործում, սրանք են, որ բյուջեն կարգի են բերելու, տնտեսություն են զարգացնելու, քանի որ իշխանությունը դրանց ուշադրություն չի դարձնում, մեր քաղաքացիներ գնում են ուրիշ երկրներ: Հանրահավաք-երթին ներկա էին նաեւ Աջ ղեկ շարժման մասնակիցները եւ վերջիններիս խնդրանքով Արամ Սարգսյանը խոսեց աջ ղեկով մեքենաների մասին: Ասաց՝ ԱԺ-ում այսօր տնտեսական հանձնաժողովի քննարկմանն էր դրվել աջ ղեկով մեքենաների մասին օրենքը, դա վնասակար որոշում է, որովհետեւ մարդիկ էժան կգնեն ձախ ղեկով մեքենա, դրանք հին կլինեն ու կվնասեն նաեւ էկոլոգիային: Արամ Սարգսյանը նշեց, որ տնտեսական հանձնաժողովի նիստ իժամանակ առաջարկել է ձախ ղեկով մեքենաների համար մաքսատուրքի գանձումը նվազեցնել ներկրման ժամանակ: Նա հայտարարեց, որ անպայման այդ ուղղությամբ աշխատելու է ու ժողովրդին կոչ արեց միանալ իրենց երթին, իսկ վերջում մեջբերեց չինական իմաստություն, ասաց, որ ցանկացած հազար մղոն ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Արամ Սարգսյանը հայտարարեց, որ այս իշխանությունը բոլոր քայլրերն անում է միայն վերարտադրվելու համար:    

18:52- ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ելույթի իր խոսքում անդրադառնալով տարբեր պաշտոնյաների՝ գնաճի վերաբերյալ մեկնաբանություններին, նշեց, որ նրանք Աժ ամբիոնից ցինիզմի մակարդակի պատասխաններ են տվել, երբ արծարծվել է գնաճի թեման: Մասնավորապես, ֆինանսների նախարարը նշել է, որ եթե 2011 թվականին 7-8 տոկոս գնաճից մարդ չի մահացել, ապա այսօրվա 2-3 տոկոս գաճից էլ չի մահանա: Այնուհետ Միրզոյանը հիշեցրեց Կենտրոնական բանկի նախագահի այն խոսքերը, թե գիտնականները պարզել են, որ կարագը օգտակար է, դրա համար էլ գինը բարձրացել է: Միրզոյանը կոչ արեց բոլորին՝ միանալ իրենց հանրահավաք-երթին եւ պայքարել, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ լինեն:

18:40- Քիչ առաջ մեկնարկեց ԵԼՔ դաշինքի հանրահավաքը: Ելույթ ունեցավ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իշխանությունը արդեն անհանգստացած է իրենց հավաքներից, քանի որ իրենց հունվարի 19-ի հանրահավաք-երթից անմիջապես հետո իշխանությունը խորհրդարանական լսումներ հրավիրեց: Մարուքյանը միաժամանակ նշեց, որ այդ լսումները որեւէ բան չեն տվել հանրությանը, ավելին, այդ լսումներով ծաղրել են ժողովրդին՝ նշելով, որ եթե բենզինը թանկ է՝ գազով գնացեք, գազը թանկ է՝ ոտքով գնացեք: Մարուքյանը նշեց, որ հիմա էլ կան մարդիկ, որոնք բողոքում են, որ կոշիկն էլ է թանկացել, ոտքով քայլելուց էլ են զրկված: Մարուքյանը եւս մեկ անգամ նշեց, որ վաղը սկսելու են ստորագրահավաք, որպեսզի Հարկային օրենսգրքի քննարկման թեմայով արտահերթ նիստ հրավիրեն:

18:05- Այս պահին Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկում է ԵԼՔ դաշինքի նախաձեռնած հանրահավաք-երթը ընդդեմ թանկացումների. նախատեսվում է, որ դաշինքի պատգամավորները կարճ ելույթներ կունենան, որին կհաջորդի քայլերթը:

Մինչ այդ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, նշեց, որ վաղվանից ԱԺ-ից վերցնելու են համապատասխան ձեւաթղթերը եւ հավաքեն անհրաժեշտ ստորագրություններ՝ թանկացումների հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ: Արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի ստորագրությունը:

Պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն տեղեկատվությունը, որ ոստիկաններն այցելում են ակտիվիստներին, վկայո՞ւմ է այն մասին, որ իշխանությունները անհանգստացած են ԵԼՔ-ի նախաձեռնությամբ, Մարուքյանը նշեց, որ իշխանությունները դեռ առաջին երթի ժամանակ էին անհանգստացած:

Տպել
5201 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է