Անցած-գնացած. եթե չլիներ Իրաքը, սահմանը կբացվեր

09/02/2018 schedule17:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 10-ի համարում

Մենք արդեն անդրադարձել ենք ամերիկացի հայտնի գիտնական, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահող Դեյվիդ Ֆիլիպսի նոր գրքին, որի շնորհանդեսը վերջերս տեղի էր ունեցել ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդում: Հիշեցնենք, որ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեության մինչ այժմ փակ հատվածների մասին պատմող գիրքը վերնագրված է՝ «Անցյալի լռությունը խախտելով», իսկ դրա բովանդակության մասին տեղեկությունները հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Եւ այսպես, ըստ Դեյվիդ Ֆիլիպսի, 2003 թվականի ամռանը հայ-թուրքական սահմանի բացումն ավելի քան տեսանելի է եղել: «Ես հստակ հույսեր ունեի, որ Անկարան կբացեր սահմանը մոտավորապես ամռան վերջին, երբ բոլորը արձակուրդում կլինեին եւ մեծ ուշադրություն չէին դարձնի այդ իրողության վրա»,-իր գրքում գրում է Ֆիլիպսը:

Նման վստահության համար հիմք են հանդիսացել այն ճնշումները, որ 2003 թվականի առաջին կեսերին ԱՄՆ իշխանությունները գործադրել են Թուրքիայի իշխանությունների վրա՝ Հայաստանի հետ սահմանը բացելու համար: Մասնավորապես, Դեյվիդ Ֆիլիպսը գրում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլը 2003 թվականի հուլիսին ԱՄՆ-ում չափազանց ուժեղ ճնշումների է ենթարկվել պետնախարար Քոլին Փաուելի, փոխնախագահ Դիկ Չեյնիի, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի, Բուշի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էլիզաբեթ Ջոնսի հետ իր հանդիպումների ժամանակ:

«Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Գյուլին հիշեցրել են, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դեռ օրակարգում է: Նրան ասվել է, որ ճնշումներից խուսափելու ամենալավ ճանապարհը սահմանի բացման գործընթացում իսկապես առաջընթաց ապահովելը կլինի»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ գրում է Ֆիլիպսը: Վերջինս նաեւ իր գրքում նշում է, որ ԱՄՆ-ը բավական երկար ժամանակ փորձել է կարգավորել այս երկու պատմական թշնամիների հարաբերությունները՝ հաշվի առնելով դրա կարեւոր նշանակությունը Հարավային Կովկասում կայունության հաստատման եւ տարածաշրջանում ԱՄՆ շահերի անվտանգության պահպանման առումով: Իհարկե, հաշվի են առնվել նաեւ այն  օգուտները, որ սահմանի բացումը կբերեր Հայաստանի, նաեւ՝ Թուրքիայի արեւելյան հատվածի տնտեսություններին:

Ըստ Ֆիլիպսի՝  Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում Թուրքիային համոզելու իր ջանքերում ԱՄՆ-ն ընդհանրապես շատ հեռու է գնացել: Բուշի ադմինիստրացիան թույլ չի տվել, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից «ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայի»՝ ԱՄՆ-ի կողմից ստորագրման 50-ամյակին նվիրված բանաձեւն ընդունվի, քանի որ  նախագծում 1915 թվականին Օսմանյան կայսրության իրականացրած հայերի ոչնչացումն անվանվել էր ցեղասպանություն: Ահա այդ բանաձեւի չընդունման մանրամասները ներկայացնելով, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ֆիլիպսը նաեւ հիշատակում է, որ 2000 թվականին նույնպես ցեղասպանության բանաձեւ չէր ընդունվել՝ այս անգամ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի ճնշմամբ: Հեղինակը պատմում է նաեւ, թե ինչպիսի կատաղությամբ է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրանից հետո ընդունել Քլինթոնի վարչակազմում պետքարտուղարի տեղակալ Ստեֆան Սեստանովիչին:

«Քոչարյանը վատ տրամադրության մեջ էր եւ հայհոյում էր Քլինթոնի դավաճանությունը: Այդ օրը նա այնքան կռվարար էր, որ հանդիպման մասնակիցները մտածում էին, թե նա դեռ տառապում է ատամնաբույժի մոտ լինելու հետեւանքներից, քանի որ նոր էր վերադարձել Փարիզում իր ատամնաբույժին կատարած այցելությունից»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ գրում է Ֆիլիպսը: Ինչեւէ, պարզվում է, որ  Ռ.Քոչարյանը նաեւ իր ավանդն է ունեցել, որ 2003 թվականի ամռանը  հայ-թուրքական սահմանի բացումն այդքան մոտ է եղել: Դա կապված է այն բանի հետ, որ Դեյվիդ Ֆիլիպսի միջնորդությամբ կազմակերպված թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հստակ ասել է, որ Հայաստանը Թուրքիայից որեւէ տարածքային  պահանջ չունի:

Այսպիսով, այս ամենի արդյունքն այն է եղել, որ 2003-ի հուլիսին ոչ թե քննարկվել է՝ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի, թե՝ ոչ, այլ՝ երբ պետք է բացվի սահմանը: Սակայն, ամեն ինչ հօդս է ցնդել այն պահին, երբ Իրաքում իրադրությունը լարվել է, եւ Վաշինգտոնը դիմել է Թուրքիայի աջակցությանը: Ըստ Ֆիլիպսի՝ այդ պահից ի վեր Վաշինգտոնն այլեւս չի կարողացել սահմանի բացման համար ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա եւ ընդհանրապես արտաքին քաղաքականության մեջ բոլորովին այլ առաջնահերթություններ է ունեցել: Եւ ահա 2003-ի սեպտեմբերին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլը բոլորովին նոր տրամադրություններով է ներկայացել, վստահ լինելով, որ այլեւս խաղաքարտերն իր ձեռքում են:

Նա հայտարարել է, որ Անկարան համաձայն չէ նույնիսկ դիվանագետների եւ զբոսաշրջիկների համար սահմանի բացմանը: Ահա այսպես էլ ավարտվել է հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված գործընթացը, որի տապալման համար Դեյվիդ Ֆիլիպսը մեղադրում է ԱՄՆ կառավարությանը՝ սկսած գործը չավարտելու, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին համապատասխան չափով չաջակցելու եւ հայ-թուրքական հանձնաժողովին՝ ԱՄՆ աջակցությունից չափից դուրս կախվածություն ունենալու համար: Ըստ Դեյվիդ Ֆիլիպսի՝ գործընթացի տապալման մեջ իրենց դերն ունեն նաեւ ադրբեջանցիներն ու ՀՅԴ-ն:

Աննա Հակոբյան

Տպել
1082 դիտում

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան