Մարդկանց դարձրել են դեգեներատ եւ դեբիլ, որոնց միայն գռեհիկն է հետաքրքրում. Հ. Խաչատրյան

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվելուց առաջ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը խոստացել էր ապահովել կինոգործիչների իրավական եւ մասնագիտական պաշտպանությունը: Նա նշել էր, որ ընտրվելու դեպքում մեկ ամսվա ընթացքում կազմելու է հայկական կինոյի զարգացման լուրջ ծրագիր՝ նախատեսված առաջիկա 4-5 տարիների համար:

Հարություն Խաչատրյանի ընտրվելուց անցել է ավելի քան երեք ամիս: Այդ ընթացքում կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվել են կինոպրոդյուսերների, կինոռեժիսորների, կինոսցենարիստների, կինոօպերատորների, կինոդերասանների, կինոնկարիչների ու կասկադյորների պրոֆեսիոնալ գիլդիաներ: Գիլդիաների ղեկավար մարմիններն արդեն ընտրվել են:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Կինեմատոգրաֆիստների միության նախագահի հետ՝ իմանալու, թե ինչ ծրագրեր են իրականացվել այս ամիսների ընթացքում, ինչ հիմնական խնդիրներ կան այսօր կինոմիությունում:

Հարություն Խաչատրյանը, նախքան իրականացրած աշխատանքների մասին խոսելը, քննադատեց Կինեմատոգրաֆիստների միության նախկին նախագահին, հայտարարելով, որ վերջինս հիմնական ուշադրությունը սեւեռել է կինոմիության անդամների սոցիալական հարցերի վրա:

Հիշեցնենք, Հարություն Խաչատրյանից առաջ Կինեմատոգրաֆիստների միության նախագահն էր Ռուբեն Գեւորգյանցը, որը կյանքից հեռացավ 2017 թվականին. նա պաշտոնավարել է շուրջ 10 տարի: Ռուբեն Գեւորգյանցը 2003 թվականից երեք անգամ վերընտրվել է Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում:

Այդ տարիներին կինեմատոգրաֆիստների միության անդամների (բացառությամբ 8 անդամի) համաձայնությամբ վաճառվել է կինեմատոգրաֆիստների միության Դիլիջանի ստեղծագործական տունը: Վաճառքի գումարներն օգտագործվել են կինեմատոգրաֆիստների միության անդամների առողջական եւ սոցիալական կարիքները հոգալու համար:

Մեր հարցին՝ արդյո՞ք նախկին նախագահ Ռուբեն Գեւորգյանցը եւ միության անդամները ոչ պրոֆեսիոնալ գործունեություն են իրականացրել՝ հետին պլան մղելով ու մոռացության մատնելով կինոն, Հարություն Խաչատրյանը հայտարարեց, թե կինեմատոգրաֆիստների միության 180 անդամը հիմնականում զբաղվել է կարիքների բավարարմամբ՝ մոռանալով կինոյի մասին:

«Սոցիալական հարցերը շատ լավ բան են, բայց դրանք ընդամենը մարմնի եւ ցանկությունների հարցեր են: Գուցե դա այն ժամանակների համար կարեւոր էր, բայց հիմա ժամանակները փոխվել են, հատկապես մեր նման փոքր երկրները եւ ազգերը մշակութային զենքի կարիք ունեն, որպեսզի ցույց տան աշխարհին իրենց առավելությունները»,- ասաց Կինեմատոգրաֆիստների միության նախագահը, վստահեցնելով, որ կինոն այդ զենքերից ամենաարդյունավետն ու արագ օգտագործվողն է, որը Հայաստանում վերջին մի քանի տարիներին անտեսված է:

«Միության մեծ դահլիճը, որը 25 տարի չի աշխատել, եղել է փոշու մեջ կորած եւ պայթած, այսօր վերանորոգվում է»,- ասաց նա եւ նշեց, որ նախկինում անգամ ուսումնասիրություններ չեն եղել, թե ինչ վիճակում է կինեմատոգրաֆիան: Արդյո՞ք կան օպերատորներ, ռեժիսորներ եւ կինոգետներ, կա՞ն լրագրողներ, որոնք գրում են կինոյի մասին:

«Այժմ կինոմիությունն անցել է այլ աշխատանքի՝ հավաքել մասնագիտական խմբեր, ստեղծել գիլդիաներ, որոնք նախկինում չկային»,- ասում է Հարություն Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով՝ առաջնային գործը, որն արվել է՝ օպերատորների, ռեժիսորների եւ կինոգետների 7-8 միավորումներ ստեղծել է եղել: Նրանք աշխատում են միասին, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց շահերը, իմանան իրավունքները եւ միաժամանակ կատարեն իրենց պարտականությունները:

«Շատ լուրջ պետք է զբաղվել կինոյի մասին օրենքով: Պետք է լուրջ իրավաբանական եւ մասնագիտական պաշտպանվածություն ապահովել: Արվեստագետների իրավունքների պաշտպանությունը, արվեստի պաշտպանությունը շատ վատ վիճակում են: Մինչեւ ապրիլ կստեղծենք կանոնադրություն, որպեսզի բոլորը նույն խաղի կանոններով շարժվեն, որ չլինի գրպանահատություն եւ խաբեություն»,- խոստացավ Հարություն Խաչատրյանը, ասելով, որ կինոյի մասին օրենքի ընդունումը բավականին դանդաղում է:

Կինեմատոգրաֆիստների միությունում այժմ շաբաթական երեք անգամ ֆիլմի դիտում եւ քննարկում է լինում: Բուխարու սրահ է բացվել, որտեղ հավաքվում են արվեստագետները, հանդիպում հանդիսատեսի հետ:

Խոսելով հայ կինոյի զարգացման եւ հետագա անելիքների մասին՝ Հարություն Խաչատրյանն անդրադարձավ հայկական սերիալներին եւ հումորներին, ասելով, որ դրանք ոչ պրոֆեսիոնալիզմի, անճաշակության վառ ապացույց են, եւ որ ամենապահանջվածներից են, քանի որ ժողովուրդը նույն մակարդակի վրա է:

«Ցավոք սրտի, այսօր մարդկանց պատրաստել են դեգեներատ եւ դեբիլ, որոնք միայն գռեհիկ արվեստով են հետաքրքրվում»,- ասաց Հարություն Խաչատրյանը:

«Այսօր ոչ մի ուսումնասիրող, ոչ մի սոցիոլոգ չի անդրադառնում դրան: Երաժիշտները բողոքում են, թե ինչու է մարդկանց մեծամասնությունը լսում ռաբիս, բայց ոչ ոք չի ուսումնասիրում, թե ինչի է ռաբիսն այդքան հեշտ տարածվում: Մարդիկ հետ են սովորել բարդ, կարեւոր արվեստին, գոտկատեղից ներքեւ հումորներ են միայն, պրիմիտիվը, վատը, գռեհիկը շատ հեշտ են կուլ տալիս»,- ասում է նա:

Հարություն Խաչատրյանին վրդովեցրեց մեր հարցը, թե արդյո՞ք ՀՀ-ում վարվող քաղաքականությունը չի նպաստում եւ պրոպագանդում նշված պրիմիտիվն ու գռեհիկը, եւ պարգեւներ տալով արժեւորում ռաբիսը: Վերջինս ասաց, որ այդ մասին խոսելով՝ խոսակցության մակարդակն իջեցնում ենք, եւ որ ինքը խոսում է գլոբալ հարցերից ու չի ցանկանում պատասխանել քաղաքական ենթատեքստ պարունակող հարցերի:

Նշենք, որ Կինեմատոգրաֆիստների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Ռուբեն Գեւորգյանցը, խոսելով կինոգործունեությունից, կատարվող աշխատանքներից եւ բարեփոխումներից ասել էր. «Կարծում եմ, որ միշտ կարելի է փոխել ինչ-որ բան, բայց փոխել՝ ինչի՞ հետ, ամենակարեւոր հարցը դա է: Փոխել ինչը՝ ինչո՞վ»: 

Ռուբեն Գեւորգյանցը չհասցրեց շատ բան փոխել, մնում է սպասել, թե ինչ կփոխի Հարություն Խաչատրյանը, որի խոստումների իրականացմանը ստիպված ենք սպասել եւս մի քանի ամիս:
                              

                                                                                        Աղունիկ Հովհաննիսյան 

Տպել
5162 դիտում

Պիտի գիծը հասկանանք, նոր ժողովրդին ասենք՝ էս մեջն ա ընկնում՝ մեզ սպանեցեք, կամ մեջը չէ, լռեցեք, հարցը լուծվի․ Ղալումյան

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)