Ես ոչ վկա եղել եմ, ոչ էլ կլինեմ. ոստիկանությունը անկարող եղավ գտնել քրեական հեղինակությանը

ՀՀ ոստիկանության աշխատակիցները այդպես էլ «չկարողացան» բերման ենթարկել քրեական հեղինակություն Բանգլադեշցի Վիրաբիկ մականունով հայտնի Վիրաբ Գասպարյանին եւ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով ամբաստանյալ Սարգիս Հախանումյանի (Տլե) եղբորը՝ Դավիթ Հախանումյանին:

Նրանք 2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով վկայի կարգավիճակ ունեն:

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանն էլ կարծես բոլոր միջոցները սպառված համարելով՝ որոշեց հրապարակել Վիրաբ Գասպարյանի եւ Դավիթ Հախանումյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Մինչ այդ, սակայն, դատարանը հրապարակեց ՍԵԿՏ համակարգից ստացված պատասխանը, որից պարզ դարձավ, որ Վիրաբ Գասպարյանը եւ Դավիթ Հախանումյանը Հայաստանում են: Ապա դատարանը հրապարակեց ոստիկանության տեսուչների հերթական արձանագրությունը, համաձայն որի՝ բերման ենթարկելու նպատակով իրենք այցելել են Վիրաբ Գասպարյանի բնակարան, սակայն նրան այս անգամ էլ չեն հայտնաբերել: Վիրաբ Գասպարյանի հայրն ասել է, թե որդին Արցախում է, որի հետ, սակայն, մեկ ամիս է՝ չի խոսել: Ապա Վիրաբ Գասպարյանի հայրը ոստիկաններից պահանջել է այլեւս իրենց չանհանգստացնել: Նույն գործողությունները ոստիկաններն արել են նաեւ Դավիթ Հախանումյանի պարագայում. այցելել են նրա բնակարան, եւ օ՜  զարմանք, Հախանումյանն էլ բնակարանում չի եղել, տան անդամների խոսքով՝ Դավիթը Կապանում է: Հետեւաբար, ոստիկանները անկարող են եղել նրանց բերման ենթարկել, ոստիկանների միջոցները բավականացրել են միայն «վկայի բնակարան-գնալ-գալ-արձանագրություն կազմել» օպերացիայի համար: Բայց եթե քրեական հեղինակության փոխարեն լիներ, օրինակ, համաշխարհային մակարդակով «հանցագործ» ակտիվիստ, ոստիկանությունը «սարեր» շուռ կտար նրան դատարան բերման ենթարկելու համար:

Ի զարմանս ոստիկանների՝ մեզ այսօր հաջողվեց կապ հաստատել քրեական հեղինակություն Բանգլադեշցի Վիրաբիկի հետ եւ նրան մի քանի հարց ուղղել: Վերջինս մեր զրուցում զարմացավ այն փաստից, որ դատարանը իրեն է փնտրում. «Էդ ինձ ինչի՞ պիտի փնտրի դատարանը»: Մեր դիտարկմանը, որ նա աղմկոտ գործով վկա է, եւ փնտրելու պատճառը դա է, ասաց. «Ազիզ ջան, ես երբեք ոչ վկա եղել եմ, ոչ էլ վկա կլինեմ»: Իսկ երբ հետաքրքրվում էինք, թե այդ ինչպե՞ս է նախաքննության ընթացքում վկա եղել, Գասպարյանը անջատեց խոսափողը:

Ըստ գործի նյութերի՝ Բանգլադեշցի Վիրաբիկը եղել է դեպքի վայրում, սակայն այժմ ամբաստանյալի աթոռին հայտնված քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը, մեկ այլ քրեական հեղինակություն Զապի միջոցով սպանությունից առաջ հանցանքի վայրից հեռացրել է նրան: Իսկ Դավիթ Հախանումյանը եղել է դեպքի վայրից քիչ հեռու:

Դատարանը հրապարակեց Վիրաբ Գասպարյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի՝ ինքը մտերիմ է եղել Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի հետ: Ըստ այդմ՝ նա դեպքի օրը պատահաբար հանդիպել է Վարդանյանին եւ դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանին (Նրան դեմքով է ճանաչել, նա էլ է բանգլադեշցի եղել): Վարդանյանը Վիրաբ Գասպարյանին տեղեկացրել է, որ Չարբախ պետք է գնան, նա էլ ասել է, որ այդ ուղղությամբ է գնում եւ կհասցնի Վարդանյանի ցույց տված շենքի մոտ: Խոսքը «Լիա» գեղեցկության սրահի տարածքի մասին է, որտեղ, ինչպես հայտնել է Վիրաբ Գասպարյանը, ինքը հավաքված մարդիկ եւ մեքենաներ չի տեսել: Ապա Վիրաբ Գասպարյանը նշել է, թե Վարդանյանին եւ Մուշեղյանին նշված հասցե հասցնելուց հետո թողել, հեռացել է: Այնինչ, ըստ մեղադրական եզրակացության՝ Նորատուսցի Ալիկը, մեկ այլ քրեական հեղինակություն Զապի միջոցով հանցանքի վայրից հեռացրել է Մուշեղ Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող, քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանին գեղեցկության սրահի նկուղային հարկից, որի նպատակը եղել է հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելը, Մուշեղյանի առողջությանը վնաս հասցնելու գործընթացում հնարավոր խոչընդոտները վերացնելը:

Հրապարկվեց նաեւ Դավիթ Հախանումյանի նախաքննական ցուցմունքը: Ըստ նրա ցուցմունքի՝ ինքը ծանոթ է եղել «Ճըվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի հետ: Հախանումյանը Սերժիկ Վարդանյանի հետ ծանոթացել է իրեն պատկանող կարաոկե ակումբում: Վարդանյանը նրան 700 հազար դրամ գումար է պարտք եղել, հանդիպել են, այդ գումարը վերադարձնելու շուրջ զրուցել, ու Վարդանյանի որդին մեքենան վարել է դեպի «Լիա» գեղեցկության սրահի տարածք: Ըստ այդմ՝ ինքը դեպքի օրը եղել է «Լիա» գեղեցության սրահի տարածքում, սակայն իր՝ այնտեղ եղած ժամանակահատվածում ծեծկռտուք չի տեսել եւ չի լսել կրակոցի ձայներ:

Թե ինչ նպատակով էր Սերժ Վարդանյանը գնացել այնտեղ, վկան, ըստ իր նախաքննական ցուցմունքի, չգիտի: Հախանումյանը գրել է նաեւ, որ հասնելով «Լիա» գեղեցության սրահի նկուղային հարկ՝ այնտեղ հավաքված մարդիկ է տեսել, հասկացել, որ նրանք ինչ-որ հարց են քննարկում, ներս չի մտել եւ փոքր- ինչ այնտեղ մնալուց հետո Սերժ Վարդանյանի հետ հեռացել է:

Նշենք, որ այս աղմկոտ սպանության պատճառը, ըստ դատաքննության ընթացքում պարզված հանգամանքների՝  Ճըվճվ Արոյի 2000 դոլարի «վազվրատն» է եղել:

Դատարանում այսօր ցուցմունք տալու էր եկել նաեւ վկա Ռուբեն Խաչատրյանը: Վերջինս այս գործի շրջանակում նախկինում մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, եղել է կալանավորված, սակայն նախաքննության ավարտին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ռուբեն Խաչատրյանը բարձրաստիճան ոստիկանի փեսա է: Խաչատրյանը դատական նիստերի դահլիճ մտավ իր երկու ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ վկան կարող էր ցուցմունք տալուց հրաժարվել, քանի որ այս գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ: Վկա Խաչատրյանը, սակայն այլ մարտավարություն էր ընտրել: Նա, ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին, իսկ մյուս ամբաստանյալներին՝ Նորատուսցի Ալիկին եւ նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանին ճանաչում է «հրատարակչություններից»:

Ռուբեն Խաչատրյանը, պարզվեց, այն երջանիկներից է, որ մոռացել է դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք: Մեղադրողները նման հանգամանքը մեկնաբանեցին որպես ցուցմունք տալուց հրաժարում, «չեմ հիշումը» որպես էական հակասություն եւ դատարանին միջնորդեցին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, սակայն դատարանը միջնորդությունը մերժեց:

Վկաների հարցաքննությունն ավարտված համարելով, դատարանն այսօր հետազոտեց գործում առկա գրավոր ապացույցները, դեպքի առթիվ նշանակված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններ: Ըստ գործում առկա փաստաթղթերի՝ դեպքի վայրից  արյան հետքեր են հայտնաբերվել, եւ արյան փորձանշումների ԴՆԹ-ները համապատասխանում են  Մուշեղ Մուշեղյանին եւ Գեւորգ Ավետիսյանին բնորոշ ԴՆԹ-ներին:

Հրապարակված փորձաքննության համաձայն՝ Մուշեղ Մուշեղյանի մահվան պատճառը որովայնի շրջանում ստացված կտրող-ծակող եւ հրազենային վնասվածքներն են:

Գործում առկա են նաեւ խոսակցությունների գաղտնալսումներ, որոնք կհրապարակվեն հաջորդ դատական նիստին: Հենց այդ գատնալսումներց մեկն էլ ապացույց է հանդիսացել Նորատուսցի Ալիկին կալանավորելու:

Նորատուսցի Ալիկի հարզատներից մեկը որոշել էր մի քանի ժամ փակել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը: Ինչը կարգադրիչներից եւ ոչ մեկը մի քանի ժամ «տեսնել» չկարողացավ:

Տպել
8585 դիտում

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը