Հավելյալ վճարված 1000 դրամների ետ ստանալու կարգն ու արհեստական խոչընդոտները. ԻՔՄ

16/02/2018 schedule10:39

Ինչպես հայտնի է, 2017 թվականից քաղաքացիների եկամուտներից ամսական 1000-ական դրոշմանիշային վճար է հատկացվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այդ գումարը քաղաքացիների աշխատավարձերից պահում ու վճարում է գործատուն: 

Ինչպես ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, այն քաղաքացիները, որոնք աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատում են մեկից ավելի գործատուի մոտ, եւ նրանց աշխատավարձից նախորդ տարվա ընթացքում գանձվել է հավելյալ դրոշմանիշային վճար, ապա վերջիններս, համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի, իրավունք ունեն ետ պահանջելու սահմանված չափից ավել իրենցից պահված դրոշմանիշային վճարի գումարները:

Վերջնաժամկետը եւ ընթացակարգը

Յուրաքանչյուր տարի սահմանվածից (ամսական 1000 դրամ) ավել վճարված գումարը ետ ստանալու դիմում կարելի է ներկայացնել մինչ հաջորդ տարվա հունվարի 28-ը: Այլ կերպ ասած, այն քաղաքացիները, ովքեր անցյալ տարի (թեկուզ մեկ ամիս) ավելի քան մեկ գործատուից եկամուտ են ստացել, կարող են նախքան հունվարի 28-ը դիմել վճարված ավել 1000 դրամները ետ ստանալու համար:

Նախ եւ առաջ անհրաժեշտ է նախորդ տարվա բոլոր գործատուներից ստանալ համապատասխան տեղեկանք այն մասին, որ քաղաքացու ամենամսյա աշխատավարձից պահվել է դրոշմանիշային վճար: Տեղեկանքի ձեւը՝ այստեղ:

Տեղեկանքները ստանալուց հետո քաղաքացին դրանք (անձնագրի կամ նույնականացման քարտի եւ պատճենի հետ) պետք է ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ցանկացած ստորաբաժանում` իր կողմից նախորդ մեկ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանք ձեռք բերելու նպատակով (Ձեւ 4): Տեղեկանքը անվճար է եւ տրվում է տեղում: Նշենք, որ հարկային մարմին պետք է ներկայացվեն նաեւ բանկային տվյալները (բանկի անվանումն ու հաշվեհամարը, որին պետք է ետ վերադարձվեն վճարված ավելորդ վճարները):

Այնուհետեւ արդեն քաղաքացին կարող է դիմել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»՝ միաժամանակ ներկայացնելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հարկային մարմնից եւ բոլոր գործատուներից ստացված տեղեկանքները եւ սահմանված ձեւի լրացված դիմումը` ուղղված հիմնադրամի գործադիր տնօրենին: Դա կարելի է անել նաեւ փոստով՝ ք. Երեւան 0010, Վազգեն Սարգսյան փող. 6 հասցեով։ Դիմումի ձեւը՝ այստեղ։

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կերպով ու սահմանված կարգով փետրվարի 28-ից ոչ ուշ հիմնադրամ ներկայացնելու դեպքում` 2 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացին ի վերջո  կարող է ետ ստանալ իրենից հավելյալ գանձված դրոշմանիշային վճարի գումարները:

Արհեստական խոչընդոտներ

Նշենք, որ այս ընթացակարգը լի է արհեստական խոչընդոտներով: Թեեւ ինքնին քաղաքացուց լրացուցիչ դրոշմանիշային վճար գանձելը, եթե քաղաքացին իրավունք ունի այն ետ պահանջել, հակատրամաբանական է:  Շատ ավելի տրամաբանական կլիներ ի սկզբանե այն չգանձելը: Սակայն օրենքում, ի հեճուկս տրամաբանության, ամրագրվեց այս մեխանիզմը:

Սակայն արհեստականորեն ավելի է բարդացվել ամրագրված այս մեխանիզմի իրագործումը: Աշխատողներից պահանջվում է ներկայացնել աշխատանքի վայրերից տեղեկանք, ինչը ամբողջությամբ անիմաստ է, քանզի հարկային մարմինները էլեկտրոնային ձեւով ունեն այդ տեղեկությունները եւ գործատուի տեղեկանքի կարիքը չունեն: Իսկ հարկային մարմին, ինչպես արդեն նշեցինք, քաղաքացին, միեւնույնն է, գնում է:

Արդ, կարելի է վստահաբար եզրակացնել, որ ստեղծված են արհեստական խոչընդոտներ, որոնք դժվարացնում են սահմանվածից ավել չափով վճարված դրոշմանիշային գումարների վերադարձը: Եվ այս երեւույթի, թերեւս, միակ տրամաբանական բացատրությունը կարող է լինել այն, որ դա միտումնավոր է արված, որպեսզի քաղաքացիները զերծ մնան օրենքով իրենց հասանելիք գումարները պահանջելուց:

Տպել
3166 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին