Գագիկ Ծառուկյանի շքեղ ժամանցի կենտրոն այցելելու համար արտոնյալ վարկ են տրամադրում մարդկանց

Լուսանկարում՝ ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանն ու Իվետա Տոնոյանը՝ համալիրի բացման ժամանակ

Վարկով հարսանիք, Նոր տարի եւ այլ տոնակատարություն իրականացնելու մասին լուրերն էլ չեն զարմացնում: Բանկերն արդեն վարկ են տրամադրում սաունայից, լողավազանից, սպա կենտրոնից եւ նմանատիպ այլ ծառայություններից օգտվելու համար: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Խանջյան փողոցի վրա գտնվող «MultiWellness» համալիրի ծառայություններից օգտվելու համար բանկերից մեկը արտոնյալ պայմաններով սպառողական վարկ է տրամադրում: Բանկի աշխատակիցը տեղակայվել է ժամանցի եւ սպասարկման կենտրոնի տարածքում ու սպասարկում է հաճախորդներին: Վարկը տրամադրում են տեղում, այսինքն՝ բանկ այցելել եւ հավելյալ «նեղություն» կրել պետք չէ: Վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով՝ 0 տոկոս կանխավճար, 0 տոկոս տոկոսադրույք, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում միայն անձնագիրն ու սոցիալական քարտն է: Այսինքն՝ առանց եկամտի աղբյուրի եւ եկամտի առկայության պայմաններում վարկ են տրամադրում, օրինակ՝ սաունայից, լողավազանից օգտվելու համար:

Որպես հաճախորդ զանգահարեցինք «MultiWellness» համալիր: Պարզեցինք, որ վարկը տրամադրվում է 1 տարով բաժանորդ դառնալու պարագայում: Տարեկան բաժանորդային վճարը սկսվում է 260 հազար դրամից եւ հասնում է մինչեւ 650 հազար դրամի: Հեռախոսով մեզ մանրամասներ չհայտնեցին, թե տարեկան բաժանորդ դառնալու դեպքում ո՞ր ծառայություններից է հնարավոր օգտվել եւ քանի՞ անգամ: Այդուհանդերձ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ համալիրն ունի ամառային լողավազաններ, սպա-կենտրոն, գեղեցկության սրահ, ռեստորան եւ ֆիթնես սրճարան:

Կա ֆիթնես լողավազան ջրային աերոբիկայի համար, լողավազան երեխաների համար, ջակուզի, սոլյարիում, հանգստի տարածք՝ ձմեռային ջերմոցով, սենյակներ` նախատեսված աերոբիկայով, պարերով, պիլատեսով, բոքսով, ինչպես նաեւ մարտարվեստով զբաղվելու համար: Երեխաների անհատական զարգացման սենյակ 1,5 մինչեւ 14 տարեկան, խաղասենյակ, առանձին հանդերձարան: «Ավանդական եվրոպական խոհանոց, մանկական մենյու, սպորտային սննդակարգ, պատրաստի դիետա, անհատական սննդի ծրագիր: Սպա-համալիր` հանգստի տարածքով, աղային սենյակով, ինֆրակարմիր ճառագայթման առանձնասենյակներով, ոտքերի հիդրոմերսման սարքավորմամբ: Երկհարթակ տանիք՝ դեպի ծառուղին բացվող տեսարանով, DJ եւ կենդանի երաժշտություն, թեմատիկ միջոցառումներ»,- ասված է «MultiWellness» համալիրի նկարագրում:

Դատելով վարկով ժամանց կազմակերպելու այս դրսեւորումից, կարելի է կարծել, որ շքեղ համալիրից օգտվողների պակաս է զգացվել, որն անհանգստացրել է այն կառուցողին: Դրա համար էլ հաճախորդներ ներգրավելու նպատակով սպառողական վարկ են առաջարկում:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «MultiWellness» համալիրը բացվեց 2016 թվականի հոկտեմբերին: Բացման արարողությանը մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը, որը շրջայց էր կատարել ժամանցի կենտրոնում:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 21-ի համարում, 2-րդ էջում:

Տպել
3377 դիտում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ