Նույն ռեակցիան կարող է լինել պամպերսի հանդեպ. բժիշկը՝ կատետրից փոքիկի մաշկն այրվելու մասին

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հավաստիացնում է, որ երկու տարեկան փոքրիկի ձեռքի մաշկի հետ կապված խնդիրները լուրջ չեն, սպասելի են եւ մի քանի օրվա ընթացքում հետ կզարգանան:

Երեխայի մայրը՝ Արմինե Եղիազարյան-Կոբելյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցում երեկ ահազանգել էր, որ տղան բուժում է ստացել նշված բժշկական կենտրոնում, բայց կատետրի հետեւանքով ձեռքի վրա առաջացել է այրվածք: Մայրը դա պատճառաբանել է երեխայի նկատմամբ անփույթ ու անմարդկային վերաբերմունքով:

«Երեխային ծնողները քիչ առաջ բերել էին հիվանդանոց, ես՝ նաեւ որպես Հայաստանի գլխավոր մանկական վիրաբույժ, նրան զննել եմ: Երեխայի մոտ՝ բուն երակի մեջ տեղադրված կատետրի հետ կապված բարդություններ չեն եղել, այսինքն՝ երակի բորբոքում (ֆլեբիտ) կամ ենթամաշկային այս կամ այն դեղի թափանցում: Երեխայի մոտ մաշկային փոփոխությունները ի հայտ են եկել կպչուն սպեղանու՝ լեյկոպլաստիրի պատճառով: Կոնտակտային դերմատիտ է կոչվում՝ մաշկի կոնտակտային բորբոքում ՝ պայմանավորված կպչուն սպեղանու հանդեպ երեխայի գերզգայնությամբ: Տեղային բուժման կարիք ունի: Մի քանի օր տնային պայմաններում բուժում անցկացնելու պարագայում այդ բոլոր երեւույթները հետ կզարգանան»,- մեզ հետ զրույցում ասաց Նիկոլայ Դալլաքյանը:

Դիտարկմանը, թե երեխայի հետ տեղի ունեցածն անուշադրությա՞ն հետեւանք չէ, որից հնարավոր կլիներ խուսափել, եթե առաջացող մաշկային խնդիրը շուտ նկատվեր, տնօրենը պատասխանեց. «Ընդհանրապես ներերակային կատետր տեղադրվում է, որպեսզի երեխային մի քանի անգամ չծակեն եւ լրացուցիչ տրավմայի չենթարկեն: Դրա համար կատետրը դրվում է միանվագ, կպչուն սպեղանին էլ դրա վրայից ամրացված է լինում, որ տեղաշարժ չլինի: Հետո մասնագետը հետեւում է, եթե բուն կատետրի երակի մեջ տեղակայման հետեւանքով առաջանում է բորբոքում՝ ֆլեբիտ, տրոմբ եւ այլն, կամ խցանվում է այդ կատետերը, նոր տեղափոխում են: Բնականաբար՝ րոպեն մեկ կամ ամեն օր կպչուն սպեղանին չեն պոկում: Երբ որ ավարտել են կաթիլայինը, երակից կատետրը հանել են, սպեղանին էլ պոկել են, մաշկային փոփոխությունները ի հայտ են եկել: Օրինակ նույն ալերգիկ ռեակցիաները կարող են լինել պամպերսի հանդեպ: Ցանկացած նման երեւույթ, ինչ խոսք, ծնողների համար լուրջ սթրես է, լուրջ մտահոգություն է, բայց բժշկական տեսանկյունից էլեմենտար լուծվող խնդիր է: Բուն երակի հետ կապված որեւէ բարդություն չի եղել, ու փառք Աստծո»:

Տպել
4192 դիտում

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի․ ՀՊՄՀ Restart

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին

Ջրի գին. ավելի էժան, քան գիտես

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին