Շարունակելու եմ պայքարս. Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանն ազատ է արձակվել

Հիմնադիր խորհրդարանի եւ «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Միքայելյանն այսօր ազատ է արձակվել:

Մեր զրույցում Միքայելյանն ասաց, որ իր պատժի կրման ժամկետը լրացել է եւ մի քանի ժամ առաջ ազատ է արձակվել: «Ես ինձ շատ լավ եմ զգում, բնականաբար շարունակելու եմ պայքարը»,- մեր հարցին ի պատասխան ասաց Արմեն Միքայելյանը:

Վերջինս 1 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2017 թվականի մարտի 17-ին:

Միքայելյանը ձերբակալվել էր 2016 թվականին ՊՊԾ գունդը գրավելու օրերին՝ հուլիսի 27-ին՝ ընտանիքի հետ հանրահավաքից վերադառնալիս: Նա  մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք-զինամթերք պահելը, կրելը, կամ փոխադրելը): Ըստ գործի նյութերի՝ Միքայելյանի մոտից ոստիկանները խուզարկությամբ թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ են հայտնաբերել՝ լիցքավորված 7 փամփուշտով: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանը մեղադրյալին գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն նրա խափանման միջոց կալանքը կրկին փոխվել էր եւ նա կրկին կալանավորվել էր:

Պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել դատավճռի դեմ, որը, սակայն մերժվել էր:

Տպել
3966 դիտում

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում

Իմ սպասումն է, որ ժողովրդի կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն. Արամ Ա-ն՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Դադարեք անհանգստացնել հացադուլն ընդհատելու հորդորներով. Գալստյանը մտահոգներին առաջարկում է աջակցել նշված հաշվեհամարներով

Մեկնարկեց Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի գործով վերաքննիչ բողոքների քննությունը. նրանց համար ցմահ ազատազրկում են պահանջում

«Շախմատ» առարկայի դասավանդման կողմնակից եմ. Արայիկ Հարությունյան

Հայտարարություն մրցույթի մասին

Որեւէ վախ չկա, չի էլ կարող լինել եւ տղաները վստահորեն վերահսկում են իրավիճակը. Բաբայանը` Պողոսյանի գրառման մասին

Զինկոմի տեղակալը առանց բուժզննման զինգրքույկ է խոստացել՝ 1000 դոլարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան