Ինչպե՞ս է լուծվելու Երեւանում հանրային տրանսպորտի խնդիրը. խորհրդատուն պատասխանել է հարցերի

Փետրվարի 28-ին կայացել է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, որին հրավիրված է եղել նաև ցանցի նախագծման պատասխանատուներից մեկը՝ WYG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Բառլեյը։

Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, վերջինս Երևան է ժամանել նոր ցանցին առնչվող տեղում՝ ըստ հասցեների կատարված ուսումնասիրությունների արդյունքներին ծանոթանալու նպատակով։ Ըստ ստացված արդյունքների և դիտարկումների՝ կատարվելու են ցանցի նախագծի լրամշակման աշխատանքներ։ Քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ մի շարք հարցեր են ներկայացվել խորհրդատուին՝ ցանցի վերանայման և լրամշակման համար։

«Երևանի քաղաքապետարանը, որպես գործընթացի նախաձեռնող և խորհրդատու կազմակերպության առջև հստակ պահանջներ առաջադրած կառույց, արդեն իսկ խորհրդատու կազմակերպությանը ներկայացրել է բազմաթիվ դիտարկումներ, որոնք հաշվի առնելով տարվում են ցանցի լրամշակման աշխատանքներ։ Մենք ստացել ենք նաև դիտարկումներ Ուղևորափոխադրողների միությունից և Ճանապարհային ոստիկանությունից, որոնք ևս ներկայացվել են խորհրդատու կազմակերպության մասնագետներին»,- նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ խորհրդատուին ներկայացված դիտարկումները վերաբերել են որոշ փողոցների թողունակությանը, մի քանի հատվածներում ցանցի անբավարար ծածկույթին, ինչպես նաև՝ կանգառների նպատակահարմարությանը։

Հավելենք, որ մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին ներկայացվել է նաև հատուկ հավելված, որով նրանք կարող են ավելի մանրամասնորեն ուսումնասիրել նոր ցանցի նախագծի ծածկույթը և տարբեր երթուղիների արդյունավետությունը։ Հաշվի առնելով, որ տվյալ հավելվածն աշխատանքային է, այս պահին այն հասանելի է միայն մասնագիտական խմբի անդամներին։

Երևանի քաղաքապետի տեղակալ, մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանի առաջարկով հաջորդ նիստի ընթացքում քննարկվելու են կանգառների, ավտոբուսների, վարորդների և սպասարկման ընդհանուր չափորոշիչների վերաբերյալ խնդիրներ։ Հարկ է նաև նշել, որ տրանսպորտի նոր ցանցի խորհրդատուի կողմից լրամշակված նախագիծը ներկայացվելու է հանրությանը՝ դիտարկումների համար։

Տպել
1011 դիտում

Պետությունը չի կարող լուծել ընտանեկան բռնության խնդիրը՝ աչք փակելով դրա վրա. Զարուհի Բաթոյան

Ստանիսլավ Զասն այսօր ժամանում է Երևան

Պարզ չէ այդյո՞ք՝ ՍԴ-ն ապօրինաբար միջամտելու է Քոչարյանի եւ մյուսների գործի դատավարությանը. Վահե Գրիգորյան

Դատավորների ժողովը մեկնարկել է. այն անցկացվում է դռնփակ

Թատերական ինստիտուտի ռեկտորն այլեւս չի մտածում հրաժարականի մասին, ուսանողներն էլ Ռուբեն Բաբայանից ներողություն են խնդրել

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Տոնական մայիս» ավանդային ակցիան

ԵՊՀ հիմնադրամը 2019-ին նախատեսել է ձեռք բերել մի քանի տասնյակ միլիոնի սնունդ. ո՞րն է պատճառը

Երջանիկ եմ ձեր երկրին ծանոթանալու համար. հայտնի մրցավար Լաոսի մեկնաբանությունը ՀԺ-ին

«Կամ կլինես կարգապահ վարորդ կամ չես լինի վարորդ». «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը՝ բալային համակարգի մասին

Եթե պետբյուջեից գողացված միջոցները փոխանցում ու ծառայեցնում են հանրապետության քաղաքացիներին, ավելի լավ. Աննա Հակոբյան

Դատավոր որդին՝ դատավոր հորից շատ գումար ունի

Չնայած վտանգներին, որ եղել են, կան ու լինելու են, պետք էր դա անել և տեղի ունեցավ

Նախորդները չէին անում, չգիտեմ ինչի չէին անում, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը. Աննա Հակոբյանը

Ալեքսանդր Սարգսյանը կրկին բուժման նպատակով մեկնել է Հայաստանից. ԱԱԾ-ն հաստատում է

Գիտնականների մեջ բոլորը գիտեն՝ ով ով է, ով ում ատենախոսությունն է գրել, նույնիսկ ես գիտեմ․ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյան

Քննադատություններից վատ չեմ զգում, ես կենտրոնացել եմ հայկական արտադրանքը խթանելու վրա. Աննա Հակոբյան

ՈՒԵՖԱ-ն «Արսենալի» ֆուտբոլիստներին էլ է արգելել աջակցել Մխիթարյանին

ՍԴ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը բողոքարկելու հնարավորության մասին. գործի նյութերը կարող են վերադարձվել

Ազատամարտիկների դաշինքը ողջունում է վարչապետի՝ դատաիրավական համակարգում նախաձեռնած բարեփոխումները

Գիտեի՞ք, որ Գորիսում 3D տպիչներ են արտադրում. վարչապտի գրառումը