Երևան
12 °C
Հայաստանյան քաղաքական դաշտում կարեւոր իրադարձություննեը փոխարինում են մեկը մյուսին: Նախ ընտրվեց բարձրագույն դատական խորհրդի կազմ, ՍԴ անդամ, ապա ՀՀ 4-րդ նախագահ: Առաջիկայում վարչապետի ընտրությունն է եւ ինտրիգը իշխող հանրապետական կուսակցության թեկնածուի մասով դեռ պահպանվում է՝ չնայած այն հանգամանքին, որ կուսակցության առանձին անդամներ հավանական թեկնածու Սերժ Սարգսյանի մասին դրական խոսքեր են շռայլում: Սրան զուգահեռ էլ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ «ձեռքները ծալած չեն նստելու»՝ պայքարելու են Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու դեմ: Ուշագրավ է նաեւ այն, որ քաղհասարակությունը հանդիպում է պահանջել ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ՝ փողոցային պայքարի շուրջ քննարկումներ իրականացնելու համար:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ՀԺ-ին տված հարցազրույցում նշում է, որ իշխող կուսակցությունը 2018-ի վարչապետի թեկնածուի մասով պաշտոնական դիրքորոշում դեռ չունի: Արմեն Աշոտյանն ասում է՝ ՀՀԿ-ականները հայտնում են միայն անձնական կարծիքներ՝ ապագա վարչապետի պաշտոնի թեկնածության վերաբերյալ:
«Քաղաքական որոշում չկա, կա անձնական տեսակետ արտահայտելու հնարավորություն: Գնում է հանրային քաղաքական քննարկումների մի փուլ, որտեղ բոլոր կողմերը հայտնում են իրենց կարծիքները: Ես էլ կարող եմ հակընդդեմ հարց հնչեցնել՝ եթե որոշում չկա, ինչու՞ ընդդիմությունը, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, փորձում է շարժում սկսել՝ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ, եթե նման որոշում չկա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ կարծիք ունի ՀՀԿ-ականների այն գնահատականների հետ, որ ինքն անփոխարինելի է: ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ անհատական գնահատականների շուրջ քննարկումներ չեն եղել: Անդրադառնալով անփոխարինելի լինելուն ասաց.
«Անփոխարինելի լինելու թեզը առաջ է գալիս այն սթափ եւ օբյեկտիվ վերլուծությունից, թե ինչ է անելու ապագա վարչապետը: Հարցերի երեք փաթեթ կա, որ կախված է լինելու նոր վարչապետից՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն եւ սոցիալ տնտեսական զարգացում: Այս ոլորտները կադրային համապատասխան լուծումներ են պահանջելու: Անփոխարինելի լինելու թեզը բացարձակ կապ չունի պաշտամունքային ընկալումների հետ»,- ասում է Արմեն Աշոտյանը եւ ավելացնում, որ քաղաքական կուլիսներում այս պահին քննարկումներ են, իսկ ընդդիմադիր թեւն էլ, ըստ Աշոտյանի, բավականաչափ խելացի է եւ գիտի, թե ինչ ելք են ունենալու այդ քննարկումները:
«Ընդդիմությունը, չունենալով քաղաքական եւ իրավական լեգիտիմ հիմնքեր՝ գործընթացի վրա վերջնականապես ազդելու, բայցի ԱԺ-ում քննարկումներից, ելույթներից եւ քվերակությունից, փորձելու է սահմանադրական գործընթացից դուրս ապահովել քաղաքական մոբիլիզացիոն պրոցես, որովհետեւ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր դաշինքներից առնվազն մեկը պարբերաբար ունենում է քաղաքական դոպինգի կարիք եւ քաղաքական դոպինգի կարիքը, մասնավորապես ԵԼՔ դաշինքի կողմից ակնհայտորեն զգացվում է, երբ որ ունենալով ներքին արտահայտված տարաձայնություններ՝ օգտագործում են տարբեր քաղաքական գործընթացներ, օրինակ, նախագահի ընտրության, վարչապետի նշանակման գործընթացները»,- ասում է ՀՀԿ փոխնախագահը եւ նշում, որ ընդդիմությունն ունի քաղաքական մարտկոցը լիցքավերելու կարիք եւ այն լիցքավորում է կարեւոր քաղաքական գործընթացների շրջանակներում:
Մարտի 5-ին Ազատության հրապարակում նախատեսվում է քաղհասարակության եւ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: ՀԺ-ի այն հարցին, թե իշխանությունը մտահոգություն չունի՞, որ արդեն քաղհասարակությունն է ընդդիմության հետ հանդիպում պահանջում՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց.
«Դրական եմ համարում քաղաքացիների եւ քաղհասարակության ուշադրությունը քաղաքական պրոցեսների նկատմամբ: Սա նորմալ է եւ հարիր է ժողովրդավարական պետություններին, սակայն ճիշտ չէ, որ քաղաքացիական հասարակությունը համարում եք ընդդիմադիր, քանի որ երբ հասարակությանը բաժանում ենք իշխանականի եւ ընդդիմադիրների, այն դադարում է գոյություն ունենալուց: Նշեմ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, իսկ հետո ԵԼՔ դաշինքի հիմնադրման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեկ անգամ է փորձելու ժողովրդին տանել հրապարակ: Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է հաշվում իր այդ մեկ անգամի պահը: Որտե՞ղ եք տեսնում, որ հասարակությունը ուզում է դուրս գալ: Հասարակությունն ազատ է եւ պարտավոր է ունենալ կարծիք՝ երկրում տեղի ունեցող գործընթացների մասին: Ես չեմ բացառում, որ հասարակության մեջ կլինեն տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք քաղաքական լուծումներին այդ ժամանակահատվածում համաձայն չեն լինի եւ կարող են օրենքով իրենց բողոքն արտահայտել»,- ասաց Արմեն Աշոտյանը, իսկ հարցին, թե ի՞նչ արդյունքի կհասնի ընդդմությունը իր նախաձեռնությամբ, քանի որ արտախորհրդարանական Ժառանգություն կուսակցությունը եւս պայքար է սկսում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց.
«Ինչպես ասացի՝ սա այն փուլն է, երբ ընդդիմությունը փորձելու է լիցքավորել իր քաղաքական մարտկոցները: Ես խորհրդարանական ընդդիմությունից ակընկալում եմ, որ ընդդիմախոսելով եւ քննադատելով՝ հարստացնեն Հայաստանի քաղաքական օրակարգը՝ իրենց լիազորությունների շրջանակներում»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանը կարծում է, որ Հայաստանում ընդդիմությունը պառակտված է, որովհետեւ կա լիդերության խնդիր: «Այդ խնդիրը կա անգամ ԵԼՔ դաշինքում, քանի որ մինչեւ այս չեն բռնել միասնական կուսակցություն դառնալու ճանապարհը: Բնական է, որ նման տարաձայնություններ կլինեն արտախորհրդարանական ուժերի մոտ, եւ վստահ եմ, որ արտախորհրդարանական ընդդիմադիր որոշ ուժեր դեռ չեն հաղթահարել ԵԼՔ-ի նկատմամբ խանդի զգացողությունը, որ նրանք կարողացան մտնել խորհրդարան, իսկ մյուսները՝ ոչ: Այս խանդը ավելի է ուժգնանալու հաջորդ ընտրությունների ժամանակ, երբ հիմնական թեզը դառնալու է այն, թե ինչ արեց խորհրդարանական ընդդիմությունը ի դեմս ԵԼՔ-ի»,- ասաց նա եւ ավելացրեց, որ ընդդիմությունը պետք է ստեղծի ստվերային կառավարություն՝ ի ցույց դնելու հասարակությանը իրենց տեսակետը:
«Ինչպես արեւմտյան երկրներում է ընդդիմությունը պետք է ունենա իր ստվերային կառավարությունը, վարչապետը, որոնք պատասխանատու կլինեն կառավարության որոշումների, մշակվող քաղաքականությունների քննադատության եւ ուսումնասիրությունների համար: Սա խորհրդարանական վերահսկողության լավ գործիք կարող է դառնալ եւ Հայաստանի քաղաքական կյանքում այլընտրանքային թիմ եւ այլընտրանքային օրակարգ ձեւավորելու հրաշալի գործիք է: Կարծում եմ, որ ընդդիմությունը վաղ, թե ուշ գալու է այս ձեւաչափին: Ես մի փոքր հուշում անեմ, որ շատ ճիշտ ձեւաչափ կլինի, սա կնպաստի իրենց երկարատեւ գործունեությանը: Հասարակության համար տեսանելի կլինի, որ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն բերեցին Հարկային օրենսգրքի այս փաթեթեը, իսկ ի՞նչ է առաջարկում ստվերային կառավարությունը: Մենք պետք է Հայաստանի դիրսկուրը փոխենք: Ստվերային կառավարության միջոցով հնարավոր է ստեղծել բովանդակային եւ կադրային այլընտրանք: Սա խորհրդարանական կառավարման համակարգում անուրանալի ավանդ կլինի ընդդիմության կողմից»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 3-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT