Դպրոցի տնօրենը աշխատաժամից դուրս դառնում է Ձյունանուշիկ․ Գեւորգ Կոստանյան

05/03/2018 schedule19:25

Այսօր ԱԺ-ում պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստ էր։ Նիստը վարում էր արդեն նորընտիր հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։ Քննարկվող հարցերի թվում էր «Հանրաքվեի» մասին նախագիծը։

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ առաջադիմական նորույթ է պարունակում «Հանրաքվեի» մասին նախագիծը։

«Ընտրական օրենսդրությունում կան թիրախային կետեր, եթե դրանցում փոփոխություն չի կատարվել, մնացածը, կարելի է ասել, դիզայնի համար է, արտաքին շղարշի համար: Մասնավորապես ինչպես գործող Ընտրական օրենսգրքում է, այնպես էլ, փաստորեն, այս օրենքի նախագծում՝ արգելվում է քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել ուսումնական հաստատությունների, մանկավարժական կազմի աշխատողներին՝ իրենց պարտականությունները կատարելիս», նշեց  Գեւորգ Պետրոսյանը:

Պետրոսյանը ասաց, որ նախընտրական քարոզչության ընթացքում խախտումները կատարում են ոչ թե դատավորները, դատախազները կամ քննիչները, այլ հիմնական կեղծարարությունը դրված է մանկավարժների վրա։

Պետրոսյանը նշեց, որ Սահմանադրական դատարանը խախտումներն արձանագրում է, բայց ասում է, որ դրանք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա, դրա համար էլ ՍԴ-ն չի բավարարում ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը:

Պատգամավորն առաջարկեց նախագծում նախընտրական քարոզչության մասում արգելք նախատեսել մանկավարժների մասով:

«Նախորդ ընտրությունների ժամանակ տնօրենները պարզաբանել էին, որ դա աշխատաժամանակից դուրս է եղել: Շատ ներողություն, ես, դուք աշխատաժամանակից դուրս դադարո՞ւմ ենք պատգամավոր լինելուց: Կարո՞ղ է դպրոցի տնօրենը աշխատաժամից դուրս դառնում է Ձյունանուշիկ»,-  պատասխանեց Գեւորգ Կոստանյանը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ երբ արգելք են դնում, զրկում են մանկավարժներին քաղաքական կյանքին որոշակի առումով մասնակցության տեսանկյունից. «Մանկավարժը միայն դպրոցում է մանկավարժ եւ դպրոցից դուրս իր գործառույթներն իրականացնելիս ինքն ազատ է իր գործողություններն իրականացնելիս, եթե դրանք չեն ստվերում, կամ չեն արատավորում ուսումնական հաստատության հեղինակությունը»: Մախմուդյանը կարծում է, որ այդ իրավունքը չպետք է սահմանափակել:

Գեւորգ Պետրոսյանի առաջարկը չանցավ: Հանձնաժողովի անդամները կողմ էին «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխություններին:

                                                                                               Նիկոլայ Ավետիսյան

Տպել
2667 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին