«Ընչի՞, ես առավոտը քու թուշըդ չեմ պաչե՞լ». կյանքը Գյումրու մարտի 8-ի փողոցում

08/03/2018 schedule22:04

 Քաղաքից կտրված ծուռ ու մուռ, քարուքանդ երկար մի փողոց, փոքրիկ-փոքրիկ տներ, նաեւ քայքայված թիթեղյա տնակներ Գյումրի գետակի ափին՝ եղեւնիների հարեւանությամբ: Սա Գյումրու Մարտի 8-ի փողոցն է:  Փողոցի անունը տարվա բոլոր եղանակներին նույնն է, ամիսն որ պրծավ, մեր հասցեն չի փոխվի,-կատակում են  փողոցի բնակիչները:  «Ըստեղ սիրահարվածները շուտ-շուտ իրար փաթըթված կերտային, գուկային, ըդոր հմար էլ փողոցին կըսեին մարտի 8-ի փողոց, ուրիշ բան չիդենք»,-ասում է մարտի 8-ի փողոցի բնակիչ Ստեփանը: Վեռա տատն էլ հիշում է, որ  տարածքը խորհրդային տարիներին հատուկ պահպանվող գոտի է եղել, հենց այդ ժամանակ էլ ստացել է  Մարտի 8 անունը, բայց թե ինչու՞, չի հիշում:

«Առաջ ըստեղ ամեն մարդ չէր կրնա գար, շլամբավոն դրած էր, հատուկ էլ կբացվիր, կփակվիր, ստեղ ռուսական չաստի լվացքատունն էր, մենակ իրանք գուկային, մեկ էլ սպորտսմենները: Իրանք էլ  ստեղ սանատորիա ունեին, գուկային կմարզվեին էլ, կհանգստանային էլ: Սաղ տարածքը ծառ ու ծաղիկ էր, ամառվա ամիսներին էլ գյումրեցիները ընտանիքներով գուկային էդ գետի ափերին պալատկա կզարկեին, քանիմ օր կմնային, կհանգստանային արձակուրդի վախտերը: Բայց ժաշկից հետո սաղ փոխվավ»,-պատմում է փողոցի ամենահին բնակիչը՝ Վեռա Խաչատրյանը:

Լուսանկարում Մարտի 8-ի փողոցի ամենահին բնակիչն է, Վեռա Խաչատրյանը

Անօթեւան դարձած  գյումրեցիներն աստիճանաբար հաստատվել են Մարտի 8-ի փողոցում, տներ են կառուցել ու տնակներ տեղադրել:  Մարդիկ այստեղ իրենց տներում ապրում են առանց սեփականության իրավունքի, ոչ 60ականների բնակարաններն են սեփականաշնորհված, ոչ 90ականներին  կառուցվածները: Բնակիչներն ասում են իրավունք չունենք, քաղաքապետարանում ասել են տարածքը կանաչ գոտի է: Ստացվում է կես դարից ավել այդ բնակարաններում ապրելու իրավունք կա, դրանք սեփականաշնորհելու իրավունք՝ չկա:

 «Մարդ սաղ կյանքն ինչխոր փշի վրա էղնի, ոչ գիտես տուն ունիս, ոչ գիտես տուն չունիս: Ջահել տարիքիցս ստեղ կապրիմ, արդեն 80 տարեկան կեղնիմ, էլի ստեղ եմ, բայց տունը ըդպես էլ սեփականաշնորհած չէ: Հեչ չի բացառվի, որ էս տարածքը վաճառեն, ու մե օրըմ գան, ըսեն ելեք ստեղից: Ու ինչ բդի էղնի էդ ժամանակ, ես չիդեմ»,-հարցնում է Վեռա տատը:

«Ստեղ կապրինք, գիտենք որ մեր տունն է, բայց չենք ուզե մե հիմնականգործըմ էնենք տան վրա, գուզեինք  մոյկի տեղը փոխեինք, քիչմ ձեւափոխություններ էնեինք, արդեն տրամադրվել էինք, էն էլ կսեն թե մինչեւ էս դեկտեմբերի վերջը քաղաք հեչ մե դոմիկըմ չբդի մնա, հմի չիդենք ինչ  էենք, էլի փոշմընանք, ոչ էլ գործը սկսեցինք, ոտաց տակը կմաքրենք, կսիրունցնենք, էդ է, բայց որ թույլ տան սեփականաշնորհենք, շատ լավ կեղնի, արդեն նորմալ տուն կսարքենք, հանգիստ կապրինք»,-ասում է արդեն 30 տարի առանց սեփականության իրավունքի Մարտի 8-ի փողոցում ապրող տիկին Սոֆյան:

Երբեմնի պայծառ  ու աշխույժ  փողոցն այսօր անանցանելի է ու քարուքանդ, չի գործում ռուսական զորամասի լվացքատունը, մարզիկների հանգստյան տունը վաղուց  է փուլ եկել, Գյումրի գետակն էլ աղբով է պատվել:  Տխուր պատկերն այսօր ամբողջացրեցին փողոցում սատկած այս հսկա առնետն ու ամեն քայլափոխի հարձակվող շները: 

Ովքեր բնակարաններ են ստացել, հեռացել են Մարտի 8-ի փողոցից, մնացել են միայն հիմնական բնակիչները:«Մենք մեզի ենք մնացել, բայց դե շատ բան է փոխվել, առաջ էս օրը կհավաքվեինք, դեսերտի սեղանի շուրջը մեր տոնը կնշեինք, կեղնիր որ տղամարդիկ էլ խորոված կենեին, երեխեքը նվերներ կառնեին,հմի սաղ արդեն անցած է, հնից բան չի մնացել, մարտի 8-ից մէ  փողոցի անունը կա, էդ էլ հիշող չկա»,-զրույցն եզրափակում է տիկին Սոֆյան: Ու հենց հիշող չկա խոսքի վրա էլ  հարեւան սենյակից ամուսինը  հակադարձում է. «Ընչի՞, ես առավոտը քու թուշըդ չեմ պաչե՞լ»:

 

Տպել
5322 դիտում

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը