ՀՀ սահմանամերձ գյուղերում ոսկի փնտրող «Պոլիմետալ»-ն անդրդվելի է. անտառներ կոչնչացվեն

«Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է ոսկի, արծաթ, պղինձ եւ այլ թանկարժեք մետաղներ գտնելու նպատակով հետազոտություն իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում:

«Պոլիմետալ Ինթերնեյշնլ Փիէլսի» ընկերությունը, որը տարիներ առաջ գնեց Կապանի լեռնահարստացման կոմբինատը, ռուսական ծագում ունի, գրանցված է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված օֆշորային երկիր համարվող Կիպրոսում, Լիմասոլ քաղաքում: «Պոլիմետալ»-ը հանքեր է շահագործում ՌԴ-ում, Ղազախստանում եւ Հայաստանում:

Բնապահպան Լեւոն Գալստյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում այսօր լուսանկար է հրապարակել, որի համաձայն, «Պոլիմետալ» ընկերության կողմից ուսումնասիրվող տարածքների մեծ մասը անտառներ են: Ընկերության սույն նախաձեռնությունը լուրջ դժգոհություններ է առաջացրել նշված տարածքի բնակիչների շրջանում:

«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը, սակայն, «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտարարել է, թե հիմք չի տեսնում ուսումանսիրություններից եւ հետագայում հանքեր շահագործելու միտքից հրաժարվելու համար: Ինչպես են բացատրում իրենց ծրագիրը, պատասխանը ստացել է ՀԺ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը:

Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:

Ուշադրություն«Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
5953 դիտում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց