Հայաստանյան ընտրություններն ավելի լավ են անցնում, Պուտինն ընտրվել է անհավասար պայմաններում

Կիրակի ՌԴ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունները որքանո՞վ էին տարբերվում հայաստանյան համապետական ընտրություններից, եւ արդյո՞ք հնարավոր էր մրցակցել Վլադիմիր Պուտինի միապետության դեմ:

ՀԺ-ն արդեն հրապարակել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հայտարարությունը ՌԴ նախագահական ընտրություններում համատարած լցոնումների մասին:

Մի շարք տեսանյութերում երեւում է, թե ինչպես են քվեատուփերի մեջ լցոնումներ արվում:

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՌԴ-ում Հայաստանից են սովորել լցոնումներ անելը, եւ հավանաբար Սերժ Սարգսյանը ՀՀ ԿԸՀ-ից մասնագետներ է ուղարկել՝ ռուսներին սովորեցնելու՝ ինչպես կեղծել: Ըստ Լեւոն Բարսեղյանի՝ Հայաստանի եւ Ռուսաստանի տարբերությունը եղել է այն, որ Ռուսաստանում միահեծան առաջնորդի քարոզը ավելի մեծ մակարդակով է արվել, եւ Ռուսաստանը որոշ ռազմական պոտենցիալ ունի, իսկ Հայաստանի դեպքում Սերժ Սարգսյանը նման թվեր երազել չի կարող, նույնիսկ նման կեղծիքների դեպքում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ հայտարարեց, որ անհավասար պայմաններով ընտրություններ են տեղի ունեցել, դրանք իրենց պարամետրերով չեն կարող արդար համարվել: Ըստ Սաքունցի՝ մարտի 18-ին տեղի ունեցած ՌԴ նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին չեն համապատասխանում:

Մեզ հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ՌԴ նախագահի ընտրություններն անցան այնպես, ինչպես սպասվում էր: «Թեկնածուների հավասար հնարավորությունները եւ պայմանները ապահովված չէին: Հավասար մրցակցային պայմաններ չկային, մեկի օգտին գործում էին ամբողջ վարչական ու պրոպագանդիստական ռեսուրսները, իսկ մնացածը նման հնարավորություններ չունեին»,- ասաց Իոաննիսյանը: Նա նշեց, որ որ խախտումներ շատ-շատ են եղել եւ ամենաշատ աչք ծակողները լցոնումներն էին: «Ընտրակեղծիքների զգալի մաս ընտրատեղամասերից դուրս է եղել: Այս ընտրությունները ժողորդավարական չափանիշների հետ համեմատելի չեն. անգամ հայաստանյան ընտրությունները համեմատաբար ավելի լավ են անցնում: Հայաստանում ԿԸՀ նախագահը երբեք ընդդիմությանը չէր քննադատի ի տարբերություն Ռուսաստանի, եւ այդ առումով Ռուսաստանում վատ էր»,-ասաց Իոաննիսյանը: Նրա կարծիքով՝ հավասար մրցակցության պայմաններում դժվար թե հաղթեր մեկը, որ պետության համար լուրջ խնդիրներ է ստեղծել վերջին տասնամյակների ընթացքում: «Եթե Պուտինի մասին Նավալնու հրապարակումները եթեր գնային, Պուտինի խոհարարի միլիարդների մասին, եթե ֆեդերալ ալիքներով եթեր լիներ, դժվար թե մարդիկ Պուտինի օգտին քվեարկեին»,- ասաց Իոաննիսյանը:

Հիշեցնենք, մարտի 18-ին ՌԴ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 76.65 տոկոս ձայներով վերընտրվեց նույն պաշտոնում:

Տպել
5525 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին