Երկկողմ կապերը համահունչ չեն առկա ներուժին․ Սերժ Սարգսյանն ընդունել է Կորեայի դեսպանին

20/03/2018 schedule15:18

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն Գընը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը նրան մաղթել է հաջողություն եւ հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ Ու Յուն Գընը նոր լիցք կհաղորդի հայ-կորեական հարաբերություններին: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի պետական բոլոր մարմինները պատրաստ են աջակցելու նորանշանակ դեսպանին իր շնորհակալ գործում:

Հանդիպման սկզբում Նախագահը նաեւ շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Փհենչհանում 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի հաջող անցկացման կապակցությամբ՝ ուրախալի համարելով, որ դրանք նպաստել են Կորեական թերակղզում այդ խաղերի ոգուն բնորոշ համերաշխության մթնոլորտի ձեւավորմանը, ինչը, Նախագահի համոզմամբ, կարեւոր է ոչ միայն Կորեայի, այլեւ ամբողջ աշխարհի համար:

Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Հարավային Կորեան նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները դեռեւս լիարժեքորեն չեն արտացոլում երկու երկրների միջեւ առկա համագործակցության մեծ ներուժը: 

Միջպետական երկխոսությունը եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից Հանրապետության Նախագահը կարեւորել է բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերի սերտացումը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ քայլերը:

Կորեայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության ու շնորհավորական խոսքերի համար եւ փոխանցել իր երկրի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ու Յուն Գընը վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու հայ-կորեական հարաբերությունների ամրապնդմանը, երկու ժողովուրդների փոխճանաչելիության մեծացմանը, գործարար համայնքների, օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ շփումների հաստատմանը, տնտեսական, հումանիտար եւ այլ բնագավառներում համագործակցության խորացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաեւ Կորեայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու որոշման համար՝ նշելով, որ դա եւս զգալիորեն կխթանի երկկողմ կապերի աշխուժացումը:

Տպել
1213 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին