Կոնստանտին Օրբելյանն արձագանքել է Հայաստանը լքելու մասին տեղեկություններին

Հայտնի դաշնակահար եւ դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը 2016 թվականի մարտին նշանակվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հետագայում նաև՝ նույն թատրոնի տնօրեն:

Վերջին շրջանում, սակայն, տեղեկություններ կան, թե Օրբելյանը զղջում է, որ ժամանակին ընդունել է հայկական կողմի հրավերն ու տեղափոխվել է Հայաստան: Ավելին, նա, ըստ նույն աղբյուրների, կվերադառնա ՌԴ՝ այնտեղից առաջարկ ստանալուն պես:  

Մաեստրոն պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցերին:

Նա խոսել է երգիչների մասին, պատմել թատրոնի դժվարությունների մասին, նշել, որ լույսերի լամպերի 1/3-րդ մասը չի աշխատում եւ նոր ներկայացման համար կամ ստիպված պետք է փոխեն գունային ներկապնակը, կամ էլ նախքան պրեմիերան պետք է գնեն բավական արժեքավոր այդ լամպերը, իսկ դրանց յուրաքանչյուրը մոտ 500 դոլար արժե:

«Մեզ մոտ ներկայացումները միշտ սովորականից մութ են լինում ոչ այն պատճառով, որ այդպես է պետք, այլ այն պատճառով, որ բավարար չափով լամպեր չկան: Նմանատիպ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կապված չեն արտիստների, երգիչների կամ օպերային թատրոնի աշխատանքի հետ: Օրինակ, հիմա պետք է գնել նոր պրոեկցիոն էկրան, որովհետև մեր ունեցածն արդեն օգտագործման ենթակա չէ: Եթե այստեղ ես չլինեի, հավանաբար, խնդիրներն ավելի շատ կլինեին: Թատրոնում շատ խնդիրներ լուծվում են իմ սեփական միջոցներով, այստեղ արդեն 6-7 դաշնամուր եմ գնել: Իմ աշխատավայրի դաշնամուրը հորեղբորս՝ Կոնստանտին Օրբելյանինն է»,- ասել է հայտնի երաժիշտը: Նա արձագանքել է նաեւ ՀՀ լքելու մասին տեղեկություններին:

Մաեստրոյի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 27-ի համարում:

Ուշադրություն«Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
2929 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)