Կյանքի գնով՝ հանուն կյանքի. Գյումրին 7 զոհ ունեցավ ապրիլյան պատերազմում

Ծաղիկներ, մոմեր, աղոթք ու խունկ: Շիրակ պանթեոնում այսօր հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմի գյումրեցի նահատակների հիշատակին: Անմահության ուղին բռնած մարտիկների ընտանիքների անդամները, զավակները, երկրապահներն ու Գյումրու քաղաքապետն են եղել պանթեոնում:

Գյումրին ապրիլյան պատերազմում 7 զոհ ունեցավ: Ալեքսան Առաքելյան, Մերուժան Ստեփանյան, Հրաչ Գալստյան, Տիգրան Աբգարյան, Գեւորգ Վարդանյան, Վիկտոր Յուզիխովիչ, Վլադիմիր Մելքոնյան: 7 տարբեր ընտանիք, որոնց կյանքը դարձավ մեկը: Անցնող 2 տարում միասին ապրեցին, միասին դիմացան կորստի ցավին: Վիշտը նրանց ընկճել, սակայն չի կոտրել:

Այսօր առավոտյան էր սահմանից վերադարձել գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը: Նա վաղուց է ավարտել զինվորական ծառայությունը, դեռ Տիգրանի մահից առաջ էր հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարել, տուն դարձել: Եղբոր զոհվելուց հետո անբացատրելի մի զգացում է Ժորային առաջնորդում, լինել սահմանում, առաջնագծում կանգնած զինվորի կողքին: Տիգրանը չկա, բայց ուրիշ Տիգրաններ կան, ովքեր ապրելու իրավունք ունեն, իր Տիգրան եղբոր ընդհատված կյանքը շարունակելու պարտավորություն ունեն: Ժորան պարբերաբար սահման է հասցնում մեքենայի ռետինե անիվներ, որոնք պետք են սահմանի ամրության ապահովման համար իրականացվող աշխատանքներում:Լուսանկարում՝ ապրիլյան նահատակ գյումրեցի Տիգրան Աբգարյանի եղբայրն է, Ժորա Աբգարյանը

«Մեր տղեքի սկսած գործը գոնե կարողանանք ավարտին հասցնենք, իրանք որոշել են, որ սահմանները չպետք է հանձնեն, մենք էլ պետք է հարգենք իրանց որոշումը, անառիկ պահենք մեր սահմանը: Ուղղակի չպետք է թուլանանք, պետք է անընդհատ պայքարենք էնքան մինչեւ հաղթենք: Ես Տիգրանից հետո անընդհատ սահման եմ գնում, ու փորձում եմ գոնե էդ ձեւով մի օգտակար բան անեմ: Գոնե էդ ձեւով կարողանամ սրտիս ու հոգուս մեջ խաղաղություն գտնեմ: Ամբողջ կյանքում ես այս պայքարի մեջ եմ լինելու»,- հուզմունքը թաքցնել չկարողացավ Ժորա Աբգարյանը: 

Տպել
2871 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)