Բաստուրմա, ժելեած մորուքով փայտացած կերպար. դժգոհություններ՝ Նարեկացու արձանի շուրջ

Լուսանկարը՝ Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Համացանցում մեծ քննարկման առարկա է դարձել երեկ Վատիկանի պարտեզում Ս․ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանի բացումը: Արձանը կանգնեցվել է Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի, ռուսաստանաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի եւ Վատիկանում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի աջակցությամբ:

Օգտատերերը իրենց դժգոհությունն են հայտնում արձանի վերաբերյալ՝ նշելով, որ Նարեկացին այդպիսի զառամյալ տարիքի չի հասել, հազիվ 50-55 տարի է ապրել, բայց, իհարկե, Երևանում դրված քանդակը գոնե «խոսում է» (ի խորոց սրտի), արտահայտիչ է, մինչդեռ Վատիկանինը փայտացած մի կերպար է, ձեռքերը կապված մարդ, ներքևի՝ իբրև սիմվոլիկ, բայց իրականում ավելորդ դետալներով: Նման գրառում կատարել է օգտատերերից Կարեն Մաթևոսյանը:

Շատերն ափսոսանքով նշում են, որ արձանը չափազանց անհաջող է ստացվել եւ որ աններդաշնակ գործ է, բացի դրանից նշում են, որ արձանի ներքևի հատվածը տոնածառ է հիշեցնում: Օգտատերերի մի մասն էլ Նարեկացու արձանը համեմատում է երկու կողմից գրքի վրա թեքված՝ պինգվին հիշեցնող քնած հրեշտակների հետ:

Ապա համեմատություններ են անցկացնում Երևանում եւ Վատիկանում տեղադրված արձանների միջեւ, երկուսն էլ ըստ էության քննադատելով: «Առաջին քանդակի մեջ կաթոլիկ շունչ կա, եթե չասեին Նարեկացին է, կարելի էր կարծել, թե Սեբաստացին է»,- կարծիք են հայտնում համացանցում, որոշները համեմատում են տարբեր արվեստի ներկայացուցիչների, գրողների, այդ թվում՝ Ֆրիկի հետ:

Առաջին լուսանկարում՝ Վատիկանում տեղադրված արձանը, երկրորդում՝ Երևանում տեղադրվածը

«Երկուսն էլ ծիծաղելի են՝ առաջինը սպորտային շղթայաճարմանդ համազգեստով ու ժելեած մորուքով, երկրորդը՝ փքված առագաստներ հիշեցնող թևքերով ու փեշերով: Խեղճ Նարեկացի, մի կարգին արձան չունեցավ»,-գրել է՝ օգտատերերից Վարդուհի Բադալյանը: Նշենք, որ Երևանում տեղադրված Նարեկացու արձանի հեղինակը քանդակագործ Սերժ Մեհրաբյանն է:

Նարեկացու արձանը տեսնելով՝ օգտատերերից Վահե Բեղոյանը հիշել է գրող Վահրամ Փափազյանի խոսքերը՝ մեջբերելով, որ արվեստի արհեստ կողմն անգամ նորմալ արված չէ: «Առաջինը՝ հերթական բաստուրման, երկրորդը՝ բացարձակ կապ չունի Նարեկացու հետ»,- գրել է մեկ այլ օգտատեր:

Բազմաթիվ քննադատություններից հետո, ժամեր անց՝ ֆեյսբուքյան իր էջում արձանի վերաբերյալ գրառում կատարեց Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: 

Վերջինս ներկայացրեց Նարեկացու արձանը, գրելով, որ արձանի վրա պատկերված է աստվածային գիրքը՝ «Նարեկը»: Դիմացի մասում հրեշտակն ու նռնենին է, ետնամասում կտուցով խաղաղություն բերող աղավնին` Նարեկացու աղավնին: «Արձանը բացելն ու այն աշխարհին ներկայացնելն ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն էր:

Ես անկեղծորեն հավատում եմ, որ Նարեկացու արձանը կդառնա աշխարհի բոլոր քրիստոնյաների սիրելի հուշակոթողը»,- մասնավորապես գրել է Վատիկանում ՀՀ դեսպանը, հավելելով, որ երեկվա օրն իսկապես պատմական էր, զգացողություններն ու տպավորությունները՝ անմեկնելի: «Օրերն ու իրադարձությունները մոռացվելու հատկություն ունեն, մի օր չենք լինի և մենք՝ մեզ հետ տանելով մեր հիշողությունները, բայց Գրիգոր Նարեկացու՝ Վատիկանի այգիներում տեղադրված արձանը հավերժ կմնա սերունդներին»,-եզրափակել է Միքայել Մինասյանը:

Անտարբեր չմնաց եւ արձանի մասին իր մեկնաբանությունն արեց ժամանակակից գրող Արփի Ոսկանյանը: Նա ֆեյսբուքյան էջում գրել է, որ եթե նույնիսկ քանդակագործը կարողանա տեղափոխվել այդ ժամանակաշրջան, ընկալի ժամանակի ոգին ու ստեղծի իսկապես արժանահավատ, միս ու արյունից կերպար, ի՞նչ է տալու դա մեզ ու մեր ժամանակին։ «Չէ՞ որ անցյալի ստեղծագործությունները, ինչպես եւ անցյալի դեպքերը, արժեւորվում են դրանց ակտուալացմամբ ու նորօրյա մեկնաբանությամբ»,- գրել է նա, ապա հավելել. «Նարեկացու գործին տրվե՞լ է նման մեկնաբանություն, փորձ արվե՞լ է այդ կերպ վերարժեւորելու նրան՝ հետխորհրդային իրականության մեջ։ Եթե սա չի արվել կամ չի արվել հավուր պատշաճի, ինչպե՞ս է հնարավոր էդ կերպարը մարմնավորել կերպարվեստում, ո՞րն է դրա իմաստը՝ ճանաչողական նշանակությունից զատ։ Ըստ իս խնդիրը դա է»,-մեկնաբանել է Արփի Ոսկանյանը։

Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին, իսկ ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
9904 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը