Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դարձել է առաջին հայը, որը հատել է Խորվաթիայի մարաթոնի եզրագիծը

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դարձել է առաջին հայ մարզիկը, որը հատել է 100 Miles of Istria կոչվող մարաթոնի եզրագիծը: Ապրիլի 7-ին Խորվաթիայի Ումագ քաղաքում կայացած մրցումում նա 235 կանանց մեջ զբաղեցրել է 9-րդ տեղը՝ 42.25 կմ-ն անցնելով 4 ժամ 55 րոպեում: Իր տարիքային խմբում Անիի ցուցանիշը եղել է 7-րդը: Նրա ամուսինը նույնպես հատել է եզրագիծը, սակայն Անին է համարվում ուլտրամարաթոնին մասնակցած միակ հայը, քանի որ նրա ամուսինը Ռուսաստանի քաղաքացի է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում թենիսիստուհին պատմեց՝ ինչպես է որոշել մասնակցել մրցմանը:

«Ամուսինս սիրում է վազել, մասնակցում է տարբեր մարաթոնների, այս տարի որոշեցի ես էլ վազել: 2.5-3 ամիս էլ պատրաստվում էինք: Կողք-կողքի չէինք վազում, բայց հանդիպել ենք այն կետերից մեկում, որոնք նախատեսված էին սնվելու ու բուժօգնություն ստանալու համար: 3 նման կետ կա: Ամուսինս ինձնից շուտ՝ ժամը 8-ին էր դուրս եկել մեկնարկի, քանի որ նա ավելի երկար՝ 66.8 կմ, պետք է վազեր, ես ժամը 2-ին էի դուրս եկել: Վազելու ընթացքում մենք տեսնվեցինք ու շարունակեցինք առանձին»,- պատմեց նա:

Սա առաջին անգամը չէ, որ Անին մարաթոնի է մասնակցում: 2017 թ. նա վազել էր նաեւ Երեւանում տեղի ունեցած կիսամարաթոնում: Նրան դուր է եկել վազելը, եւ չի բացառում, որ ապագայում էլ հնարավորության դեպքում կմասնակցի:

«Բայց, երեւի, այս քաղաքում չէ, այնպիսի տեղում, որ չիմանամ՝ ինչ խոչընդոտներ են ինձ սպասվում»,- ասաց նա:

Այսպիսով, սպորտից հեռանալուց ու երեխա ունենալուց հետո Անին կրկին վերադառնում է: Փոքրիկի ծնվելուց հետո նա 2017-ի օգոստոսին 1 անգամ մասնակցել է թենիսի մրցաշարի: Այժմ էլ պատրաստվում է Fed Cup-ին, որը կայանալու է ապրիլի 16-21-ը Թունիսում: Անին մասնակցելու է թիմի կազմում՝ Գայանե Մովսիսյանի (ավագ), Աննա Մովսիսյանի եւ Մարինա Դավթյանի հետ:

Տպել
4394 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են