Գործողություն. ընդդիմությունը տվեց բռնարարքների տարին

13/04/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 14-ի համարում

Երեկ կառավարության նիստերի դահլիճում «Արդարություն» դաշինքն իր համախոհ քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ նշում էր 2004 թվականի ապրիլյան բռնարարքների մեկամյակը: Մեկամյակի արարողությանը ներկա էին հայաստանյան գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ոմանք առաջին, իսկ ոմանք էլ, ինչպես ՀՀՇ-ն ու «Ազգային միաբանությունը», երկրորդ, երրորդ դեմքերով: Ներկաները երկարատեւ ծափահարություններով ընդունեցին «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանին, որը, ինչպես միշտ, իր սահմանադրական ամպլուայի մեջ էր: Այդուհանդերձ, կանխազգալով ժողովրդի դժգոհությունը կամերային այս միջոցառումից՝ իր ելույթի ավարտին ընդդիմության լիդերը ժողովրդին հուսադրեց.

«Ասում են՝ հանրահավաքներ ե՞րբ եք անելու. դա էլ կլինի, կարեւորը սկզբունքայնությունն է»,- հայտարարեց ՀԺԿ առաջնորդը: Եւ իսկապես, բոլոր ելույթ ունեցողների խոսքը խիստ սկզբունքային էր. նրանք, ինչպես մեկ-երկու տարի առաջ, երեկ եւս, օգտագործելով կառավարության նիստերի դահլիճի բարձրախոսների ողջ պոտենցիալը, բղավեցին հանցագործ եւ իրեն սպառած վարչախմբի, լիժա քշող, ոչ լեգիտիմության բարդույթով տառապող նախագահի, կրիմինալ իշխանական բուրգի, կուտ կերած մտավորականության, երկրում տիրող բեսպրեդելի, ինչպես նաեւ այն մասին, որ հետեւություններ չանելու դեպքում հետագա ողջ գործընթացների պատասխանատվությունն ընկնելու է Քոչարյանի վարչակարգի վրա:

Գրեթե բառ առ բառ կրկնվեց այն ամենը, ինչի մասին ընդդիմությունը խոսում էր երեկ եւ ինչի մասին ընդդիմությունը, չենք կասկածում, կխոսի նաեւ այսօր կայանալիք խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: «Արդարություն» դաշինքի միջոցառմանն առաջին անգամ հրավիրված եւ այդ հրավերից անսահման ոգեւորված ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ողջունելով «Արդարություն» դաշինքում տիրող հակահեղափոխական եւ խիստ սահմանադրական տրամադրությունները, հայտարարեց. «Հեղաշրջում պետք չէ. մենք հանգիստ, մեր սիրով, մեր հավատով, առանց  հեղափոխության կհասնենք մեր նպատակներին»: Իր համախոհների շարքերը եւս մեկով ավելացված տեսնելով՝ Դեմիրճյանը գլխով ողջունեց Հայրիկյանի սահմանադրական ուղերձը:

Նախատեսված ճիշտ պահին ելույթ ունեցավ նաեւ երիտասարդ կուսակցականուհին, որը ներողություն խնդրելով ընդդիմության լիդերներից՝ վերջիններիս խորհուրդ տվեց Քոչարյանի դեմ պայքարել Քոչարյանի մեթոդներով: Ահա այս լավատեսական նոտայով էլ Դեմիրճյանն ապրիլի 13-ի հուշ-միջոցառումը հայտարարեց փակված: Այդուհանդերձ, եթե այս ընդդիմությունն իսկապես լուրջ է իշխանափոխություն իրականացնելու իր մտադրությունների մեջ, ապա երեկ ԱԻՄ նախագահ Պ.Հայրիկյանն ու ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը մի լուրջ բան, այդուհանդերձ, առաջարկեցին. ստեղծել ազգային պետական խորհուրդ, որը պետք է իր վրա վերցնի մինչեւ իշխանափոխությունն ընկած ժամանակահատվածում երկրում տիրող պրոցեսների պատասխանատվությունն ու անցնցում անցկացնի իշխանափոխության փուլը:

Ի դեպ, առաջարկվեց ազգային պետական խորհուրդ ստեղծելուց հետո դիմել միջազգային հանրությանը, որպեսզի նրանց ներկայացուցիչները մինչեւ Հայաստանում օրինական իշխանություն հաստատելն այսուհետ բանակցեն  միասնական ընդդիմությունից կազմված ազգային պետական խորհրդի հետ: Ներկա ընդդիմադիրները կարծես թե դեմ չէին այդ գաղափարին: Ու եթե ազգային պետական խորհուրդը պաշտոններ բաժանելու խնդրի առաջ չկանգնի, հնարավոր է, որ ընդդիմության գոնե այս նախաձեռնությունը ստացվի: Եւ միակ ելույթը, որն իսկապես հուզեց ներկաներին, ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանի ելույթն էր.  «... Այս իշխանությունները պետք է պատասխան տան նաեւ իմ տասը տարեկան երեխայի առաջ, որը մինչեւ ապրիլյան բռնարարքները մտածում էր, թե  ձերբակալում են միայն հանցագործներին:

Մինչդեռ, ձերբակալեցին նաեւ իր մորը, իսկ իմ երեխան գիտի, որ իր մայրը հանցագործ չէ: Ուստի, ներում չի լինելու բոլոր նրանց, ովքեր կազմակերպեցին ապրիլյան դեպքերը, եւ ովքեր տեսան ու լռեցին»,- հայտարարեց Ռուզան Խաչատրյանը: Ընդդիմության միջոցառումը տեւեց ժամուկես, որից հետո դժգոհ ներկաներից մեկը հեռացող լիդերների ետեւից ասաց. «Դուք դահլիճային միջոցառումով պետք է ավարտեիք, ոչ թե սկսեիք»: Բայց նրան այլեւս լսող չկար: Իսկ ընդդիմությունը, որպես պետական բոլոր տոներն ու սուգերը հարգող կառույց, մեկ է, կհավաքվի ապրիլի 24-ին՝ օպերայից երթով Ծիծեռնակաբերդ շարժվելու համար: Այդ օրը, բնականաբար, ամեն ինչ պետք է լինի խստագույնս կարգուկանոնի եւ Սահմանադրության շրջանակներում:

Հ.Գ. Այդուհանդերձ, ընդդիմության հավաքը շատ էր վախեցրել իշխանություններին, որովհետեւ կառավարության նիստերի դահլիճին հարող ողջ տարածքը լցված էր ոստիկաններով, որոնք այդպես էլ մնացին անգործ: 

Նաիրա  Զոհրաբյան

Տպել
1308 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»