Այս գիշեր Ֆրանսիայի հրապարակում ավելի շատ մարդ է գիշերելու. թարմացված (լուսանկար)

Նախորդ իրադարձությունների ընթացքին կարող եք հետեւել՝ այստեղ:

00:00-Ցուցարարները շարուանկում են մնալ Ֆրանսիայի հրապարակում: Տեղեկություններ կան, որ հրապարակում գիշերողներն այսօր ավելի շատ են լինելու: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախորդ գիշեր հրապարակում գիշերել է մոտ 200 հոգի: Այս պահին Ֆրանսիայի հրապարակում մի քանի հարյուր հոգի կա, որոնք ջերմ մթնոլորտում երաժշտություն են լսում եւ գնդակ խաղում:  Վաղը 14:00-ին եւ 18:30-ին կրկին լինելու է հանրահավաքներ:

20:15- Հանրահավաքի ժամանակ Լեւոն Բարսեղյանն իր խոսքում կատակեց, որ Սերժ Սարգսյանն անհետ կորել է, ըստ երեւույթին նրան տարել են Ծաղկաձոր ՀՀԿ-ականներն ու պատանդ են պահում, ենթարկում թրաֆիքինգի, իսկ նա մարդկանց պետք է, որովհետեւ նրան ուղղված բազմաթիվ հարցեր կան: Լեւոն Բարսեղյանի խոսքերով, այսօրվա ծաղկաձորյան փախուստը տեսնելով, հնարավոր է, որ ՀՀԿ-ն Ազգային Ժողովի առաջիկա նիստը շատ ավելի գաղտնի պայմաններում անի, օրինակ՝ Դուբայում:

Բարսեղյանը եւս կոչ արեց բոլոր ընդդիմադիրներին՝ մոռանալ ներքին վիրավորանքները, մանավանդ՝ ԵԼՔ դաշինքի 2 կուսակցություններին՝ իր վաղեմի ընկերներ Էդմոն Մարուքյանին, Արտակ Զեյնալյանին, Մանե Թանդիլյանին եւ մյուսներին, գալ եւ միանալ այն մարդկանց, որոնք քվեարկել են իրենց օգտին: Իսկ հավաքված մարդկանց կոչ արեց ուժեղ լինել, չնահանջել, քանի որ բարդ օրեր են սպասվում, ուժեղ դիմակայություն:

Դավիթ Սանասարյանը կոչ արեց դուրս գալ համահայկական գործադուլների, չներկայանալ աշխատանքի ու ազատվել 80, 100 կամ 120 հազար դրամի դիմաց տրվող ստրկությունից, միանալ հանրահավաքին, անել քայլ ու հասնել արդյունքի:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ այսօրվա իրադարձություններին, Հանրային ռադիոյի շենքի գրավմանն ու մերկ ձեռքերի պայքարին: Նա կրկին անգամ համերաշխության կոչ արեց ու շեշտեց, որ եթե այս անգամ էլ հիասթափեցնեն ժողովրդին, իրենց կսկսեն ատել ճիշտ այնպես, ինչպես հանրապետականներին:

19:30- Ֆրանսիայի հրապարակում բազմամարդ հանրահավաք է: Ելույթներով են հանդես գալիս  հանրահավաքի կազմակերպիչները: Արդեն խոսել են Լեւոն Բարսեղյանը, Դավիթ Սանասարյանը, այս պահին ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը:

17:40-Երթի մասնակիցները բացել են փակված փողոցները եւ շարժվում են Ֆրանսիայի հրապարակ:

17:20- Երթի մասնակիցները փակել են Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ եւ Արշակունյաց փողոցների խաչմերուկը եւ նստացույց են հայտարարել:

17:07- Երթի մասնակիցները Խանջյան փողոցի թունելում են, որտեղ շարունակվում են վանկարկումները, վառվել են գունավոր ֆաերներ:

17:00- Հանրային ռադիոյից դուրս գալուց հետո երթը շարժվեց դեպի Խանջյան փողոց, մի պահ կանգ առան ՀՖՖ-ի մոտ, Նիկոլ Փաշինյանը կարդաց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությունը, որում նա ասել էր, որ եթե հայկական ֆուտբոլը ձախողվի, նա 2018-ին հրաժարական կտա: Փաշինյանը նաեւ նշեց, որ հայկական ֆուտբոլը իրեն չի արդարացրել եւ դա համարվում է ձախողում, Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել, նա կրկնում է իր ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի քայլը եւ խոստմանը տեր չի լինում, որից հետո Փաշինյանը ծակ գնդակ նետեց ՀՖՖ բակ: Երթը շարունակվում է:

16:30- Հանրային ռադիոյի շենքը գրաված ցուցարարներին դրսում սպասում էին հազարավոր քաղաքացիներ, այս ամենը Նիկոլ Փաշինյանն անվանեց սիմվոլիկ ակցիա: Ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ալեք Մանուկյան փողոցը:

16:25- Ցուցարարները դուրս եկան Հանրային ռադիոյի շենքից: Կորել է Նիկոլ Փաշինյանի ուսապարկը: Նա այն փնտրեց շենքի ներսում, այժմ փնտրում է դրսում:

16:15- Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների ուղիղ եթերում ելույթ ունեցավ ու հայտարարեց. «Ձեզ հետ խոսում է ԱԺ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը... Սերժ Սարգսյանը պատրաստվում է վերստին զավթել իշխանությունը: Կոչ ենք անում այսօր 18:30-ին հավաքվել Ազատության հրապարակում, արա քո քայլը եւ Ս. Սարգսյանը կանի իր ետքայլը, արա քո քայլը եւ ՀՀԿ-ն կանի իր ետքայլը»:

Վերջում Փաշինյանը հավելեց, որ Հանրային ռադիոն երբեւէ չի համաձայնել հրապարակել ցույցերի, հանրահավաքների մասին իրենց իրազեկումները, ի պատասխան՝ ռադիոյի աշխատակիցը հակադարձեց, որ միշտ եթերաժամանակ տրամադրվել է:

16:00- Անջատեցին Հանրային ռադիոյի շենքի լույսերը: Նիկոլ Փաշինյանը, սակայն, որոշեց այնուամենայնիվ ելույթ ունենալ ու քանի որ ուղիղ եթերի հնարավորություն չեղավ, նա ելույթ կունենա այնտեղ ներկա լրատվամիջոցների առաջ, խնդրեց 5-10 րեպե՝ պատրաստվելու համար:

15:50- Նիկոլ Փաշինյանը շուրջ կես ժամ բանակցում էր Հանրային ռադիոյի ղեկավարի տեղակալ Լիկա Թումանյանի հետ: Վերջինս առաջարկեց եթերաժամանակ տրամադրել երեկոյան ժամը 19:00-ին, ինչին Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց: Ռադիոյի շենքի ներսում հավաքված մարդիկ եւս վանկարկում էին, որ եթեր են պահանջում հենց հիմա: 

Հանրային ռադիոյի ղեկավարի տեղակալ՝ Լիկա Թումանյանը ժամանակ խնդրեց՝ քննարկելու համար հենց հիմա եթերաժամանակ տրամադրելու հարցը:

15:38- «Մեդիադաշտի զգալի մասը Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունն է դարձել՝ ի դեմս Միքայել Մինասյանի: Մենք բողոքում ենք այն բանի դեմ, որ հեռուստատեսային դաշտը բլոկադայի է ենթարկել #ԻմՔայլը արշավը եւ վերջին ամիսներին Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող կոնսոլիդացիան: Հ1-ը դարձել է Սերժ Սարգսյանի քարոզչության մեքենան եւ Հ1-ը դարձել է քաղաքացիներին գերեւարելու գործիք: Մենք սրանով մեր բողոքն ենք արտահայտում քաղաքացիներին տեղեկատվական բլոկադայի ենթարկելու համար: Մենք շարունակելու ենք մեր խաղաղ բողոքի ակցիաները»,-Հանրային ռադիոյի ուղիղ եթերից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

15:25- Ցուցարարներին այնուամենայնիվ հաջողվեց բարձրանալ, նրանք գրավել են Հանրային ռադիոյի շենքը, որտեղ պատրաստվում է ելույթով հանդես գալ Նիկոլ Փաշինյանը:

15:20- Ոստիկանը զենք է ուղղել ցուցարարների վրա, որոնք մտել են Հանրային ռադիոյի շենք: Ոստիկանը չի թողնում բարձրանալ վերեւ:

15:05- Շարունակվում է բազմամարդ երթը Երեւանի փողոցներում: Երթի մասնակիցները հընթացս ողջունում են պատուհաններից նայող բնակիչներին, անցորդներին, մեքենաների վարորդներին, որոնք պատասխանում են ձայնային ազդանշաններով, նաեւ դարձյալ կոչ է արվում ընդդիմադիրներին՝ դուրս գալ հրապարակ ու անել իրենց քայլը: Երթի մասնակիցները հեղեղել են փողոցները, երթն ընթանում է «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» վանկարկումներով, ծափահարություններով ու մեծ ոգեւորությամբ:

14:50- Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց քիչ առաջ տեղի ունեցած ՀՀԿ նիստի մասին խոսելով, այնուհետ 2 հայտարարություն արեց.

«Առաջին հայտարարությունն այն մասին է, որ Մաշտոցի պողոտա-Մոսկովյան խաչմերուկ են հրավիրվում ավտոերթի մասնակիցները, որոնք հավաքվելու էին ժամը 16:30-ին Հարսնաքարի մոտ ու շարժվելու էին դեպի Ծաղկաձոր: Սերժ Սարգսյանը դարձել է «Նեուլավիմի Ջոն», չենք կարող ֆիքսել նրա գտնվելու վայրը՝ շրջափակելու համար: Հաջորդ հայտարարությունը ընդդիմադիր քաղաքական ուժերին համերաշխության կոչ անելու մասին է: Այս քաղաքական գործընթացում ամենակարեւորը համերաշխություն ապահովելն է: Այսօր առավոտ եկել ու մինչ այժմ այստեղ է Րաֆֆի Հովհաննիսյանը, այստեղ էր նաեւ «Ազատ Դեմոկրատներ»-ից Խաչատուր Քոքոբելյանն իր կուսակիցների հետ, այստեղ է Պարույր Հայրիկյանն իր կողմնակիցների հետ, ՀԱԿ-ի առնվազն երիտասարդական թեւի ներկայացուցիչներն են մեզ միացել, այստեղ է Արամ Կարապետյանը, սա շատ լավ բանաձեւ է՝ համերաշխություն-մինուս Սերժ Սարգսյան»,- ասաց Փաշինյանը: Նա նաեւ հայտարարեց.

«Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն նախ թռած են Երեւան քաղաքից, հիմա էլ թռած են Ծաղկաձորից: Ասում ենք՝ գնում ենք ՀՀԿ-ի շենքը շրջափակենք, փախնում են Ծաղկաձոր, ասում ենք՝ ավտոերթով գնում ենք Ծաղկաձոր, կես ժամում նիստ են անում, Սերժ Սարգսյանի թեկնածությունն են առաջարկում ու հեռանում: Հիմա ու՞ր գանք, ասենք՝ Հայաստանում ենք ձեզ շրջափակում, որ թողնեն ՀՀ-ից գնան: Հիմա ուզում եմ մեկ այլ ավտոերթ անենք, որը կկոչենք «Փնտրում ենք ՀՀԿ-ին շրջափակելու համար:

Կա նաեւ այսպիսի մի խնդիր, հիմա բազմամարդ է հանրահավաքը, բայց մեզ ասում են՝ սովորաբար հանրահավաքների ժամը 18:30-ն է, այդ պատճառով մենք երթ կանենք՝ ցույց տալու համար մեր հզորությունը:

Գիշերն այստեղ միջադեպ է եղել, սակայն կողմերից որեւէ մեկը մեր հանրահավաքի մասնակից չի եղել: Մեր գործողությունները բռնի չեն, բայց չի նշանակում, թե փափուկ են ու քնքուշ: Այն մարդը, որն այստեղ բռնություն կգործածի, նա մեր շարքերում գործ ու անելիք չունի:

Մենք հիմա երթ կանենք, այստեղ կմնա փոքր խումբ՝ հրապարակը պահպանելու համար: Իսկ այսուհետ ամեն օր ժամը 18:30-ին հանրահավաք է, ամեն օր, սա ֆիքսված ժամ է»,-ասաց Փաշինյանն ու հանրահավաքի եկած ժողովուրդը շարժվեց երթի:

14:35- Հանրահավաքը կմեկնարկի հաշված րոպեներից: Հրապարակի բոլոր ծայրերից հարթակի մոտ է հավաքվում հանրահավաքի եկած ժողովուրդը: 

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ հրապարակում անվճար ջրի եւ սննդի բաշխման անկյուններ են ստեղծվել, որոնք իրականացվում են հանգանակությունների ու ՔՊ վարչության անդամների միջոցներով:

14:20- Արդեն գրեթե 16 ժամ չորս կողմից փակ է Երեւանի Ֆրանսիայի հրապարակը: Ժամը 14:00-ին սպասվող հանրահավաքը, որը, Նիկոլ Փաշինյանի խոսքերով, գլխավոր հանրահավաքն է լինելու, կսկսվի մոտ կես ժամ ուշացումով:

Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ իրավիճակի փոփոխության համար խորհրդակցել է պետք, հասկանալ գործողությունների հետագա ընթացքը:

Խոսքը ժամանակից շուտ տեղի ունեցած ՀՀԿ նիստի ու որոշման մասին է, որն անցել է միաձայն քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ այն հայտարարություններից հետո, թե շրջափակվելու է ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, կուսակցությունը անսպասելի որոշեց նիստն անցկացնել Ծաղկաձորում: Հանրահավաքի մասնակիցները ծրագրում էին ավտոերթ իրականացնել դեպի Ծաղկաձոր, սակայն ՀՀԿ-ն նիստը սկսել էր բավական շուտ ու որոշել առաջադրել Ս. Սարգսյանի թեկնածությունը:

Այսպիսով, ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9180 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել