Երևան
12 °C
1997 թ. հնդկական ծագմամբ ամերիկացի քաղաքագետ, լրագրող Ֆարիդ Զաքարիան Foreign Affairs ամսագրում առաջին անգամ օգտագործեց «անլիբերալ ժողովրդավարություն» եզրույթը: «Անլիբերալ ժողովրդավարության վերելքը» հոդվածում նա անդրադառնում է նորաստեղծ ժողովրդավարությունների խնդրին՝ արդյոք ինչո՞ւ են դրանք Արեւմուտքի համար անհասկանալի: Խնդիրը, ըստ Զաքարիայի, նրանում է, որ տասնյակ տարիներ շարունակ արեւմտյան երկրները սովոր են «ժողովրդավարություն» ասելիս հասկանալ «լիբերալ ժողովրդավարություն», իսկ նորաստեղծ երկրները, որոնք որդեգրում են համաշխարհային ժողովրդավարական գաղափարները, առանց համապատասխան պատմական ճանապարհի:
2003 թ. լույս տեսավ արդեն նրա գիրքը՝ «Ազատության ապագան. անլիբերալ ժողովրդավարությունը տանը եւ դրսում»: Գրքում նա զարգացնում է հոդվածում տեղ գտած մտքերը եւ եզրակացնում, որ հավատը ժողովրդավարության՝ որպես աշխարհը բարելավելու գործիքի հանդեպ կարող է համեմատվել միայն համաշխարհային կրոնների նկատմամբ ունեցած հավատի հետ: Այդուհանդերձ, Զաքարիան հավատացած է, որ ժողովրդավարությունն ընդամենը քաղաքական գործընթացների կազմակերպման ձեւ է, ոչ թե բովանդակային երեւույթ: Այս առումով անլիբերալ ժողովրդավարությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում հայաստանյան թե՛ սովորական դարձած լճացման տեսանկյունից, եւ թե՛ երեկ ստեղծված, ըստ էության, նոր իրավիճակի տեսանկյունից:
Զաքարիան պնդում է, որ ժողովրդավարական ղեկավարումն անպայման չէ, որ արդար է, այսինքն միայն ժողովրդավարական գործընթացները բավարար չեն կարգերի լիբերալ լինելու եւ քաղաքացու ազատություններն ապահովելու համար: Որպես երկու հակադարձ օրինակ նա բերում է Սինգապուրը եւ Հարավսլավիան: Սինգապուրը ժողովրդավարական պետություն չէ, սակայն դա չի խանգարում նրան լինել լիբերալ իրավական պետություն: Հարավսլավիայի ֆորմալ ժողովրդավարությունը չխանգարեց, որպեսզի դրանում ձեւավորվի ավտոկրատական վարչախումբ Միլոշեւիչի գլխավորությամբ, որը հանգեցրեց էթնիկ զտումների եւ քաղաքացիական պատերազմի:
Վերլուծելով ժամանակակից ժողովրդավարությունները, հեղինակը գալիս է եզրակացության, որ ոչ թե ժողովրդավարական, այլ հանրապետական համակարգերի մեջ է թաքնված ներկայիս համատարած խնդիրների լուծումը: Այս առումով, տվյալ եզրակացության սահմաններում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Այլ կերպ ասած, մեր երկրում գլխավոր խնդիրը ոչ թե համընդհանուր ընտրության իրավունքի (չ)իրացումն է, այլ իշխանության ճյուղերի հստակ բաժանումը, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմի առկայությունը եւ ներկայացվածության որոշակի աստիճանի ապահովումը` անպայման չէ ուղիղ կամ համընդհանուր ընտրության ճանապարհով:
Զաքարիայի կարծիքով, ներկայիս արեւմտյան արժեքները (խոսքը պետական համակարգի մասին է) սկիզբ են առնում ոչ թե հին հունական ժողովրդավարությունից, որը ենթադրում էր անձի ենթակայությունը հանրության շահին, այլ հռոմեական հանրապետությունից, որով նախատեսվում էր հավասարություն օրենքի առջեւ:
Իր աշխատությունում Զաքարիան, որպես ներկայիս ամենաօպտիմալ կառավարման ձեւ ներկայացնում է լիբերալ, սակայն «ոչ այդքան ժողովրդավար» հասարակություն մոդելը: Այսինքն, քաղաքական համակարգը պետք է հիմնվի ժողովրդավարական սկզբունքների վրա, սակայն չի կարելի դա անել լիբերալիզմի հաշվին: Զաքարիան սահմանում է այդ կառավարման ձեւը որպես սահմանադրական լիբերալիզմ: Հենց սա է, հեղինակի կարծիքով, Եվրոպական կառավարություններին բնորոշող հատկանիշը: Օրենքների հստակ կիրառումն է բերել նրան, որ ժողովրդավարությունը դարձրել է արեւմտյան աշխարհի սահմանադրականության հաջող լրացումը:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա հարկ է նշել, որ մեր ժողովրդավարական երկիր լինելը ոչ մի կերպ չի խանգարում կոչվել կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն՝ ըստ հեղինակավոր Freedom House-ի վերջին զեկույցի: Այսինքն, մենք էլ ենք դասվում անլիբերալ ժողովրդավարությունների թվին:
Հայաստանում ժողովրդավարությունը մեծապես պայմանավորված է համընդհանուր ընտրության իրավունքով: Սա հենց այն կետն է, որը երբեմն թյուր եւ անընդունելի կարծիքների տեղիք է տալիս, թե արդյո՞ք արժի ընտրության իրավունք տալ մարդկանց, ովքեր ոչ միայն չեն գիտակցում իրենց քվեի անգին լինելը, այլեւ վաճառում են այն ֆիքսված գնով: Այն մարդկանց, ում թվում է, թե ժողովրդավարությունը սեփական բռնապետերին ընտրելու իրավունքն է: Այսինքն, նրանք ընտրում են ինչ-որ մեկին եւ մինչեւ հաջորդ ընտրություններ այլեւս տեր չեն իրենց քվեին եւ ցանկություն ու, միգուցե, բավարար գիտելիք չունեն երկրի կառավարմանը մասնակցելու համար:
Մեր պետական կառավարման հիմքում առկա են մի շարք փոխառություններ, իսկ նոր օրենքների եւ նորմերի հիմնավորում հաճախ բերվում են «այլ երկրների օրինակները»: Այդ երկրներից օրինակ վերցնելիս, հաշվի չեն առնվում հայ իրականության հետ դրանց ունեցած ընդհանրություններն ու տարբերություները. դրանք ուղղակի պարպվում են մեր իրականությունում:
Հայաստանում իրոք լիբերալ ժողովրդավարություն ստեղծելու ամենաօպտիմալ տարբերակը վերոնշյալ սահմանադրական լիբերալիզմն է՝ պետականաշինության գործում հանրապետության յորաքանչյուր քաղաքացու եթե ոչ պարտադիր, ապա գոնե խրախուսվող մասնակցությամբ: Սակայն նման քաղաքացի ունենալու համար անհրաժեշտ է, որ նա որոշակի ճանապարհ անցնի՝ թրծվի, պայքարի իր իրավունքների համար և հաղթի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT