Ցուցարարները շրջափակել են Գլխավոր դատախազության շենքը և ՊԵԿ-ը. թարմացվող

14:51 - Ցուցարարներն արդեն տեւական ժամանակ է գտնվում են Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում եւ փակել են մոտակա փողոցները: Պարբերաբար փակվում է նաեւ «Հաղթանակ» կամուրջը: Այս պահին մեծ թվով ցուցարարներ կաթվածահար են արել կամուրջի վրայի երթեւեկությունը: Ներկա են նաեւ ոստիկաններ: Ցուցարարները վանկարկում են «Ոստիկա՛ն, միացի՛ր»:

13:34 - Այս պահի դրությամբ ցուցարարները շրջափակել են մի քանի կառավարական շենքեր, մասնավորապես Գլխավոր դատախազության, ՊԵԿ եւ կառավարական սպիտակ շենքը:

12:35 - Ցուցարարները շարժվում են Աբովյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ՝ ճանապարհին համաքաղաքացիներին միանալու կոչ անելով:

12:20 - Փաշինյանը հայտարարեց, որ ցուցարարները շարժվելու են այլ պետական կառույցների մոտ՝ փորձելով պարալիզացնել դրանց աշխատանքը՝ նշելով, որ պայքարը շարունակելու է մնալ խաղաղ՝ «բաց ձեռքերի» պայքար: Նա կոչ արեց Հայաստանի բոլոր քաղաքներում եւ մարզերում իրականացնել համանման գործողություններ:

12:18 - Այս պահին Ֆրանսիայի հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ եւ հայտարարեց ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը:

12:15 - Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունեցավ Արմեն Գրիգորյանը: Նա հայտարարեց, որ իրենք գնում են ցանցային պայքարի:

11:30 – Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ժամը 12-ին հանդես են գալու հատուկ հայտարարությամբ:

11:21 - Լարված իրավիճակ է մետրոյի Երիտասարդական կայարանի մոտակայքում: Այստեղ ոստիկանները փորձում են բերման ենթարկել մի խումբ ուսանողների: Նրանց թվում է Դավիթ Պետրոսյանը:

11:00- BBC-ի թղթակիցը քիչ առաջ մոտեցավ Հանրապետության Հրապարակում գտնվող Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին: Հարցրեց նաեւ, թե արդյոք նպատակ կա՞ մուտք գործել Ազգային ժողովի շենք:

Փաշինյանը պատասխանեց, որ քննարկվում է այդ տարբերակը, նաեւ ավելացրեց՝ որպես ԱԺ պատգամավոր մտնելու հարցն է քննարկվում: BBC-ի թղթակցին հետաքրքիր էր նաեւ, թե արդյոք հոգնա՞ծ չէ Նիկոլ Փաշինյանը, որն արդեն տեւական ժամանակ քայլարշավ է իրականացրել եւ անցկացնում է բաց երկնքի տակ: Նա հարցրեց՝ գիշերները քնո՞ւմ է: «Իհարկե, ես ամեն գիշեր քնել եմ»,- արձագանքեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

10:50 - Ցուցարարների մեծ խումբ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ այժմ գտնվում են Հանրապետության Հրապարակում: «Գյումրիում դասադուլ է եւ հրապարակում հազարավոր քաղաքացիներ են հավաքվում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Րոպեներ անց նրանց միացան բազմաթիվ այլ ցուցարարներ:

Մեր թղթակիցը փոխանցում է, որ որոշ ժամանակ անց Փաշինյանը տեղեկացրել է, որ դասադուլ է նաեւ Չարենցավանում եւ Իջեւանում:

10:38- Հալաբյան-Արզումանյան հատվածում, չկարողանալով այլեւս դիմակայել մեծ թվով ոստիկաններին ու փակ պահել փողոցը, ցուցարարները ձեռքերը վեր պարզած, «միացեք» վանկարկումներով նստեցին ուղղակի գետնին, փողոցի կենտրոնում, երթեւեկող մեքենաները ստիպված արգելակեցին:

10:33- Ֆրանսիայի հրապարակ եկավ Ալեն Սիմոնյանը, որը երեկվա ոստիկանական գործողությունների հետեւանքով հայտնվել էր հիվանդանոցում, ձայնային նռնակներից վնասվել էին նրա ոտքերը: Նա Ֆրանսիայի հրապարակ եկավ ձեռնափայտով:10:25- Ոստիկանությունը հավելյալ ուժեր է կենտրոնացրել ԱԺ-ի մուտքի մոտ, որտեղից խորհրդարան են մտնում պատգամավորները: Լրագրողներն արդեն իսկ ֆիքսել են մի շարք պատգամավորների, որոնք մտել են ԱԺ շենք Սարյանի հատվածից: 1 ժամից Ազգային ժողովի շենքին է մոտենալու վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

10:10- Երեւանի փողոցներում մարդաշատ երթերն ու անհնազանդության գործողությունները շարունակվում են: Շարունակվում են նաեւ բախումներ ցուցարարների ու ոստիկանների, մեքենաների վարորդների միջեւ: Բերման ենթարկեցին նաեւ ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ այս պահին բերման ենթարկվածների թիվը 29 է:ակտիվիստ Վարդգես Գասպարին ոստիկանական մեքենայում10:00- Ոստիկանությունը տանկ է տեղակայել նաեւ Պռոշյան փողոցում: Բաղրամյանում մի քանի զրահապատ մեքենաներ են ավելացել:

9:45- Հազարավոր քաղաքացիներով մարդաշատ երթ է Երեւանի փողոցներում, նրանք շարժվում են՝ պարբերաբար փակելով փողոցներ: Փողոցները փակելու համար օգտագործում են նստարաններ, աղբամաններ, ավազե պարկեր, աղբի դույլեր, քարեր ու այլ իրեր: Երթի մասնակիցների թիվն ավելանում է:

9:33- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոխվում է մարտավարությունը: Այսուհետ իրենք չեն հայտնի, թե կոնկրետ որ ուղղությամբ են պատրաստվում շարժվել, որ փողոցն է փակվելու, այլ պարզապես կքայլեն Երեւանով: Նա նաեւ խնդրեց բոլորին արագացնել գործողությունները, քանի որ ընթացքը դանդաղ է:

Հավելենք, որ տեսանելի է ցուցարարների թվի կտրուկ ավելացումը, նրանց ամեն փողոցում նոր քաղաքացիներ են միանում:

9:25- Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ առայժմ չեն կարող բերման ենթարկվածների մասին հստակ թիվ ասել, սակայն նրանք բերվել են ոստիկանություն՝ վարչական իրավախախտումների համար:9:20- Ոստիկանությունը ռադիոկապով հայտարարեց, որ պատրաստվեն ջրցան մեքենաները: Նշենք, որ ոստիկանությունը րոպեներ առաջ տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ունեն ցույցը ցրելու որոշում, տալիս են վերջին նախազգուշացումները:

9:15- Այս պահին ցուցարարների կողմից փակ է Բաղրամյան պողոտան ամբողջությամբ, հատկապես խստացված հսկողություն է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, անգամ հիշյալ խաչմերուկի տարածքում երկշերտ փշալար է անցկացված: Բաղրամյան պողոտան հագեցված է ոստիկանական զինտեխնիկայով, տարածքում կա ջրցան մեքենա, առնվազն տեսանելի վայրում է 2 ոստիկանական տանկ, 5-6 տասնյակի հասնող ոստիկանական ավտոբուսներ, որոնք լի են ոստիկանական զորքերի ուժերով:

8:53- Փակվել է նաեւ Տերյան-Մոսկովյան խաչմերուկը:8:48- Լարված իրավիճակ է Երիտասարդականի մոտ, Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները փակել են Աբովյան-Կորյուն փողոցը, նրանք պարբերաբար փոխում են վայրը, արագ վազքով տեղաշարժվելով:

8:35- Բաղրամյան պողոտայից մեր թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները նոր տեխնիկա են մոտեցրել իրենց փշալարե բարիկադներին, հագել են զրահաբաճկոններ, սաղավարտներ, մի մասը ծառի տակ նախաճաշում են «Տաշիր»-ից բերված պիցցաներով: Ոստիկանությունը հատկապես ԱԺ-ի մոտ տեղակայված վայրում խիստ պատրաստվել է, բերել է հնարավոր բոլոր տեխնիկան: Ուժերը հատկապես կենտրոնացած են Դեմիրճյան փողոցից եկող հատվածում, որտեղ պատգամավորների համար նախատեսված ԱԺ մուտքերն են:8:28-Հայտնի է, որ ՍԱՍ սուպերմարկետի մոտից բերման ենթարկված երիտասարդների թիվը գերազանցում է 2 տասնյակը, նրանք ցուցարարների շարքերում ամենաակտիվ ուսանողներից էին:

8:20- ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը սպասում էր Նիկոլ Փաշինյանին, նա փոխանցեց ոստիկանության պաշտոնական ծանուցումն այն մասին, որ իրենք ցույցը ցրելու որոշում ունեն ու ցանկացած պահի կարող են այն սկսել, երբ Վալերի Օսիպյանը խոսում էր այդ ծանուցման մասին, Նիկոլ Փաշինյանը թուղթը պատռեց ու հեռացավ: Ցուցարարները տեղեկացրին, որ ՍԱՍ սուպերմարկետի հարեւանությամբ ավտոբուսով բերման են ենթարկել երիտասարդների:

8:15- Երեւանում արդեն իսկ փակված փողոցներ կան, այդ փողոցների փակման գործողությունները մեկնարկել են  գիշերվանից: Հավելենք, որ ոստիկանական խիստ հսկողության տակ է շարունակում մնալ Ազգային Ժողովի շենքը, որտեղ այսօր ժամը 12:00-ին լինելու է Սերժ Սարգսյանի քվեարկությունը:

8:12- Մարդկանց աջակցություն է պետք նաեւ մարզերում, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է փակվեն քաղաքապետարանները, մարզպետարանները, նախարարությունները, ցուցարարները խումբ-խումբ մուտք կգործեն բոլոր կառավարման շենքերն ու նստացույցեր կանեն, պետք է կաթվածահար արվի բոլոր շինությունների աշխատանքները:

8:05- Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով րոպեներ առաջ  հայտարարեց, որ մեկնարկում է անհնազանդության խաղաղ գործողությունների երկրորդ փուլը, այսօր այն կլինի ավելի մեծ մասշտաբներով: Կշրջափակվեն նախարարությունների, կադաստրի, դեսպանատների, պետական բոլոր կառույցների շենքերը, դեպի Ազգային ժողով բերող բոլոր փողոցները, պետական ուսումնական հաստատությունները: Արդեն իսկ փակված փողոցներ կան:

Նշենք, որ 5 երիտասարդ է բերման ենթարկվել: Ոստիկանության պատասխանատուի փոխանցմամբ, նրանք  ոչ պատշաճ պահվածք են ցուցաբերել, տարվել են բացատրություններ տալու համար:

Տպել
12942 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)