Ս. Սարգսյանը պետք է ստորագրի հրաժարականի դիմումը ու պետք է դա արվի խաղաղ. Աննա Հակոբյան

Այսօրվա հանրահավաքին Զարուհի Փոստանջյանն ընդմիջեց դերասան Հովհաննես Ազոյանի ելույթը՝ ցանկանալով ելույթ ունենալ, իսկ մինչ այդ, ՔՊ անդամ Էդուարդ Աղաջանյանի ելույթի ժամանակ ներքեւից բարձրախոսով նա միջամտում էր, այլ ուղի նշում շարժման համար, նշում, որ հիմա տեղի է ունենում շարժման սեփականացում:

Զարուհի Փոստանջյանի ելույթը կանխվեց: Նրա իջնելուց հետո իրավիճակի պարզաբանման համար հարթակին մոտեցավ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

«Սիրելի ժողովուրդ, հարազատներ, դուք ինչքան շատ եք: Ես ուզում եմ ասել, որ մենք բոլորս հարուստ ենք, մենք մեզանով, մեր երկրով, մեր զինվորներով ու Արցախով մենք հարուստ ենք, սա մեր հարստությունն է, որը մենք կորցնելու իրավունք չունենք:

Ես այստեղ չէի մոտենա, եթե Զարուհի Փոստանջյանը ամեն կերպ չփորձեր խլել բարձրախոսն ու ելույթ ունենալ: Նրա խոսքի նկատմամբ որոշակի վերապահումներ կան միայն այն պատճառով, որ այս շարժման ամենասկզբից ու հետո նա հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանը ծախված է: Միայն այս է պատճառը, որ նրա ելույթի նկատմամբ որոշակի վերապահումներ կան: Ես ներողություն եմ խնդրում այս միջադեպի համար: Մենք Զարուհի Փոստանջյանին սիրում ենք, մենք բոլորին ենք սիրում: Այստեղ չկան ծախված մարդիկ, կան միայն մարդիկ, որոնց մեջ միայն սեր է հորդում, կան նաեւ մի խումբ մարդիկ, որոնք ուզում են վերացնել այդ սերը:

Մենք չպետք է ոչ մի սանտիմետր շեղվենք այն  ուղուց, որ գծագրվել է, մինչեւ Ս. Սարգսյանը չստորագրի իր հրաժարականի դիմումը: Համոզված եմ, նա հիմա տեսնում է, թե ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում, ես չեմ պատկերացնում, թե այսքանից հետո նա ինչպես կարող է անցկացնել այս գիշերը: Նա պետք է հենց հիմա վերցնի թուղթն ու իր գեղեցիկ ձեռագրով ստորագրի այդ դիմումը: Մենք կարող ենք սպասել, մենք վայելում ենք այս պահը, բայց այդ ամենը պետք է արվի, ու պետք է արվի խաղաղ, Մարտի 1 այլեւս չի լինելու, բավ է մեզ սպառնաք:

Վերջում եկեք ողջունեք այն բոլոր մարդկանց, ովքեր այս պահին անազատության մեջ են՝ սկսած իմ ամուսնուց մինչեւ այն մարդը, որին չենք ճանաչում, դուք հանգստացեք, մենք կշարունակենք այս պայքարը»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6089 դիտում

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր