17 ահազանգ. ընթացք է տրվել լրագրողների գործունեությանը խոչընդոտելու ահազանգերը

27/04/2018 schedule12:15

ՀՀ դատախազությունը, կարեւորելով Հայաստանում ժողովրդավարության կայացման եւ ամրապնդման գործընթացում լրագրողների մասնագիտական օրինական գործունեության քրեաիրավական պաշտպանության գործուն մեխանիզմների եւ ընթացակարգերի երաշխավորումը, ձեռնարկում է օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու՝ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի արդյունավետ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, այս համատեքստում ՀՀ դատախազությունը մշտադիտարկման համապատասխան կառուցակարգերով իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահել վերջին օրերին հանրապետությունում ընթացող զանգվածային միջոցառումները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերը: Հայտնի դարձող առերեւույթ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող ցանկացած տեղեկատվություն, իրավապահ մարմիններին ներկայացվող ցանկացած հաղորդում քրեադատավարական կարգով ուղարկվել է ստուգման՝ դրանց հետագա ընթացքը լուծելու եւ քրեաիրավական գնահատականի արժանացնելու նպատակով:

Ըստ այդմ՝ 2018թ. ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում, ինչպես նաեւ հանրապետության այլ բնակավայրերում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազություն ստացվել է ընդհանուր առմամբ 17 ահազանգ: Դրանցից 11-ը՝ 13 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են հանցագործության հատկանիշներ եւ ՀՀ քրեական դատավարության մասին օրենքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից հանձնարարվել է ինչպես ՀՀ ոստիկանությանը, այնպես էլ նախաքննական մարմիններին՝ դրանցում ներկայացվող հանգամանքներն ստուգելու, նյութեր նախապատրաստելու եւ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով: Դրանցից 9 դեպքի առթիվ` 11 լրագրողի վերաբերյալ, արդեն հարուցվել են քրեական գործեր:

Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, 3-ը՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվաի 1-ին մասով, 2 դեպքի կապակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ, 308-րդ եւ 309-րդ հոդվածների հատկանիշներով, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով, եւ 2-ը քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեկ վարույթում:

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մասին մնացած  տեղեկությունների, ահազանգերի վերաբերյալ բավարար փաստական տվյալներ դեռ չկան, կամ խիստ սահմանափակ են: Այդ ահազանգերը լրացուցիչ ստուգման կարիք ունեն, որից հետո կկայացվեն դատավարական համապատասխան որոշումներ նաեւ դրանց ընթացքը լուծելու համար:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ արձանագրված առերեւույթ հանցագործության հանգամանքները, ինչպես նաեւ հանցանք կատարած անձանց պարզելու, վերջիններիս արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Տպել
1000 դիտում

Իշխանությունը դատապարտված է դատական համակարգում բարեփոխումներ անել, հակառակ դեպքում 1 մմ իսկ առաջ գնալու շանս չունենք

Մարտունիում տղամարդ աշխատակիցների կարիքը մեծ է. բոլորը արտագնա աշխատանքի են մեկնել

2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ անշարժ գույքի գործարքներն աճել են 24.3 %-ով

ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայկական պետական միակ թատրոնն ինը տարի անց կգործի սեփական շենքում

Հայաստանի ամենամեծ գյուղում գյուղատնտեսությունը եկամտաբեր չեն համարում (լուսանկարներ)

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ն անհասցե է. քաղաքապետարանը պնդում է, որ իրավական որեւէ պարտավորություն չունեն

Ապօրինի հատված ծառերը տարեկան մոտ 40 մլն դոլարի չափով եկամուտ են ապահովում

Կարող եմ ասել, որ որեւէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք. նախարարը շաբաթ օրը կլողա Սեւանա լճում

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ է կառուցվելու. Գևորգ Լոռեցյան (տեսանյութ)

Եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, պատերի տակ պիտի երդվեի՞. Նախշուն Տավարացյան

Ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները. փոխոստիկանապետ

Կիպրոսում «Մելքոնյան Վարժարանը» պետք է վերաբացվի. Եվրոպայի հայերի համագումար

Մոտ 12մլն դրամ. Արմավիրի մարզում ավարտված կոռուպցիոն գործերով 63 տոկոսով ավելի շատ վնաս է վերականգնվել, քան 2018թ-ին

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը կվերադարձվի նախկին սեփանականտիրոջը. ՄԻԵԴ-ը խախտում չի արձանագրել

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլուծարվի

Հայաստանը հուսով է ՄԱԶԾ-ից լրացուցիչ աջակցություն ստանալ. Տիգրան Ավինյանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչին

Եվրո 2019. ՀՀ հավաքականը տեղավորվեց խմբի վերջին տեղում

Մեկնարկել է Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ավտոճանապարհի նորոգումը

Չեմ կարծում, որ Իրանի դեմ կա մոտալուտ պատերազմի վտանգ. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թեկնածու

Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ չեն ունենալու ծառայողական ավտոմեքենաներ