Ներգաղթի համար պետք է հայրենիքը պահելու եւ բարձրացնելու գաղափարը դնել. Արման Նավասարդյան

Մայիս ամիսը Հայաստանի համար իշխանափոխության ամիս դարձավ: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնած #ԻմՔայլը շարժումով կարողացավ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Աշխարհի երկրները ողջունում էին, որ այս թավշյա իշխանափոխությունում ամեն ինչ խաղաղ ընթացավ: Ինչպե՞ս Հայաստանը կսկսի երեւալ աշխարհի երկրներին, մեր հարցերին պատասխանեց Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

- Պարոն Նավասարդյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, իշխանափոխությունը, որը տեղի ունեցավ:

- Ես առաջին իսկ պահից ողջունել եմ եւ շատ ոգեւորված եմ` լավ առումով: Երբ ուշադիր նայում եմ՝ մի քանի բլոկների բաժանելով հասկանում եմ, որ շատ մեծ գործ է կատարվել եւ կատարվում` զուտ քաղաքագիտական արվեստի շրջանակներում, եւ ստրատեգիայի եւ տակտիկայի առումով: Ինչ-որ հիմա անում են՝ դա ոսկերչական աշխատանք է, բացարձակապես սխալ չի արված մինչեւ հիմա, եւ հաշվարկված է սանտիմետր առ սանտիմետր: Այնպիսի մի լավ կոմբինացիա է արվում, որ եթե այդ ամենը շարունակվի, համոզված եմ, որ սա կմտնի համաշխարհային եւ ընդհանրապես միջազգային հարաբերությունների պատմության մեջ, որպես շատ ունիկալ հեղափոխություն: 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխության հետ համեմատելով՝ կարող եմ ասել, որ լուսավոր Եվրոպան այս հեղափոխության համեմատ կարող է երեխա երեւալ: Չնայած ժամանակները միանգամայն տարբեր են, բայց այստեղ ընդհանուր բաներ կար: Օրինակ, իշխանությունը գրավելու եւ հետագա վենդետայի հարց կա: Փաշինյանի հաշվարկումները շատ ճիշտ են: Վենդետայի հետ կապված շատ հետաքրքիր է, որովհետեւ նման մոտեցումը խնդրին՝ միջազգային նշանակություն ունի այն առումով, որ ամբողջ աշխարհում ողջունվում է սա: Որովհետեւ նոր պատմության շրջանում՝ սկսած 2017 թվականի հեղափոխությունից, առ այսօր չի եղել որեւէ մեծ ու փոքր հեղափոխություն, որ առանց արյունի վերջանա կամ ընթանա, կամ հասնի հաղթանակի:

- Այս պրոցեսները կնպաստե՞ն ներգաղթին:

- Եթե մենք դրան չկարողանանք հասնել այդ պահին, ես կարծում եմ, որ մենք շատ կտուժենք: Դա, անպայման պետք է լինի, տղաները խելոք տղաներ են եւ դա կդարձնեն օրակարգի հարց, բայց դա կախված է իրավիճակից, թե ինչպիսին կլինի իրավիճակը: Նույն բանը կատարվեց Իսրայելում, այնտեղ մարդիկ գալիս էին հետ, եւ դարձավ 8-9 մլն, եւ բոլորովին չէին գնում նրա համար, որ այնտեղ դրախտային պայմաններ էին ստեղծված, պարզապես այդ հայրենիքը պահելու եւ բարձրացնելու գաղափար, այնքան ուժեղ էր դրված, որ աշխատեց այդ գաղափարը: Հիմա մենք պետք է կարողանանք դա անել:

- Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ միջազգային ասպարեզում ներկայացնել Հայաստանը արժանվույնս:

- Ես կարծում եմ՝ կկարողանա, ես շատ օբյեկտիվ եմ մոտենում իրեն: Փաշինյանը, իհարկե, երեւույթ է քաղաքականության մեջ, եւ ապացուցեց այս քանի օրը:

- Այս պահին Հայաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում է, ի՞նչ անել, որ այդ ամենը մշտապես լինի, թե՞ ամեն դեպքում այս ամենը կմարի:

- Ես կարծում եմ, որ չի մարի, քաղաքականության բոլոր երեւույթները ունեն վերելք եւ վայրէջք, բայց հիմա այս աշխարհաքաղաքականության պայմաններում, ես կարծում եմ, որ Հայաստանն արեց փայլուն քայլ: Սա ունի ոչ միայն ներքին նշանակություն, այլ նաեւ համոզված եմ, որ սա պետք է խիստ դրական դեր խաղա ղարաբաղյան հիմնահարցի հետագա դինամիկայում: Հիմա ամբողջ աշխարհի առաջ կա Հայաստան՝ այսօրվա նվաճումներով. դեմոկրատիան նկատի ունեմ, եւ կա ավտորիտար-միլիտարիստական հակառակորդ:

- Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի վարկանիշը բարձրացավ միջազգային ասպարեզում:

- Այո, Հայաստանի ռեյտինգը բարձրացավ եւ բարձրանում է, հիմա պետք է շարունակությունը հնարավորինս պահել եւ խորացնել:

- Իսկ մինչ այժմ ՀՀԿ-ի վարած քաղաքականությունը միջազգային հարթակում բա՞րձր էր, թե՞ ցածր:

- Ցածր էր իհարկե, չնայած օբյեկտիվ լինելու համար ասեմ, որ վերջին 2 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը բավականին մեծ հաջողությունների հասավ: Ես նկատի ունեմ «ե՛ւ ե՛ւ»-ի քաղաքականությունը, որը հնարավոր եղավ անել տարբեր գործոնների ներգործության տակ: Նկատի ունեմ Եվրամիության հետ համաձայնագիրը՝ 13 թվականի կոլապսից հետո: Եւ նաեւ Հայաստանի միանշանակ վարած քաղաքականությունը եվրասիական շրջանակներում եւ ՀԱՊԿ-ում, սա շատ կարեւոր երեւույթ է, եւ ես ուզում եմ, որ իմ կոլեգաները դրա վրա ուշադրություն դարձնեն, եւ բացարձակապես ոչ աջ, ոչ ձախ քայլ չանեն, որովհետեւ դա կլինի սխալ:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 4-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7313 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս