Ամերիկահայ բարերար ու գործարար Գարո Արմենը Փաշինյանի ընտրությունը սովորական չի համարում

Ամերիկահայ խոշոր գործարար եւ ազգային բարերար Գարո Արմենը (ՆյուՅորք) շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ու խոստացել, որ իր միլիոնների հասնող ներդրումներն ավելի արդյունավետ կլինեն:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Սա սովորական ընտրություն չէր: Սա ժողովրդական եւ ազգային հաղթանակի արդյունք էր: Առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ունեցավ իրապես ժողովրդական առաջնորդ, եւ առաջին անգամ ստեղծվեց հնարավորություն՝ կերտելու իրապես ժողովրդավարական երկիր:

Իր նախընտրական խոսքում Փաշինյանը խոսեց սփյուռքի եւ ներդրումների  մասին: Նրա ծրագրային այդ դրույթն անհրաժեշտ է կյանքի կոչել: Անցյալ տարիների ընթացքում ես տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ եմ բերել Հայաստան: Իրականացրել ենք ծավալուն ծրագրեր՝ նպաստել ենք երկրի ինֆրակառույցների նորոգմանը: Եվ այդ ամենն անելիս՝ ես երբեւէ չեմ հետապնդել որեւէ տնտեսական շահ, չեմ ներգրավվել որեւէ գործարքում: Եղել են պահեր,  երբ դժվարություն եմ ունեցել համոզելու պոտենցյալ նվիրատուներին՝ մեր ծրագրին մասնակցելու, որովհետեւ չի եղել վստահություն, չի եղել արդարություն Հայաստանում: Հիմա այդ արգելքն այլեւս վերացած է: Որպես գործարար եւ որպես բարերար՝ վստահ եմ, որ մեր աշխատանքն այժմ առավել արդյունավետ եւ առավել լայնամասշտաբ է լինելու:

Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին եւ որպես սփյուռքի ներկայացուցիչ՝ կոչ անում իմ գործընկերներին՝ խոշոր գործարարներին, գալու Հայաստան եւ շենացնելու մեր բոլորի հայրենիքը: Իմ մասնակցությունն այդ գործին այսուհետ առավել ընդգրկուն եւ առավել խորքային է լինելու:

Կրկին շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին եւ, իհարկե, նախեւառաջ մեր ողջ ժողովրդին ու նրա աննման երիտասարդությանը՝ պատմական հաղթանակի կապակցությամբ, հայտնում անվերապահ աջակցություն եւ մաղթում նոր Հայաստանի կառուցման գործում լիակատար եւ փայլուն նվաճումներ:

 Գարո Արմեն

Նյու Յորք»

Տպել
102095 դիտում

Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի. պարզվում է նրա ինքնությունը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը կազատվի պաշտոնից. նա ԵՏՀ-ում նախարար է նշանակվել

«Յունայթեդի» երկրպագուները ցանկանում են, որ ակումբի գործադիր տնօրենը մահանա. հարձակվել են նրա տան վրա

5 մարզիչ-մանկավարժների սպորտի վաստակավոր մարզչի կոչումներ են շնորհվել

ՔՊ կամավորական ջոկատը ծառայության ավարտին կատարում է մարտական երգերից մեկը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում է. նա գնաց ԱԺ նախագահի աշխատասենյակ

Հումանիտար օրակարգի շուրջ. Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել

Դատական նիստերի անհիմն հետաձգումների խնդրով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ԱԺ-ում Հրայր Թովմասյանի արտագնա այցերի շուրջ քննարկումներ են սկսվել․ Արման Բաբաջանյան

Ucom բաժանորդները կստանան 2X շատ ինտերնետ սմարթֆոնի համար փաթեթները Ucom հավելվածով ակտիվացնելու դեպքում

Զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում. հարուցվել է քրգործ

«Հյուսիս-հարավ»-ի Տրանշ-3-ում իրականացվում են փոսալցման աշխատանքներ

Ծովախեցգետին, օձաձուկ, ութոտնուկ. կորոնավիրուսի պատճառով որ մթերքներն են արգելվում ներկրել Չինաստանից

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին

«Մուլտի» բենզալցակայանը երբեք ՀԴՄ չի տրամադրել եւ չի տրամադրում. պատգամավորն ահազանգում է

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում Սեյրան Օհանյանին են լսելու․ նրա համար նախատեսվել է ավելի քան 30 հարց

Սերժ Սարգսյանի, նախկին նախարարի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան

«Ryanair»-ի՝ Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևոր մնացել է Միլանի օդանավակայանում

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել