Շնորհավորանքներ նախագահներից վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց եւ Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաեւ ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդմանը»:

Հանրապետության վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ով վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի քաղաքականությունը՝ ուղղված կայուն զարգացմանն ու երկրի բնակչության սոցիալական բարեկեցության բարձրացմանը:

Նուրսուլթան Նազարբաեւի շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Վստահ եմ, որ երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամության եւ փոխըմբռնման հարաբերությունները հետագայում եւս ավանդական գործընկերության ոգուն համապատասխան կծառայեն որպես Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ փոխգործակցության ընդլայնման վստահելի հիմք՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը: Ուղերձում ասված է. «Հայաստանի խորհրդարանի այսօրվա որոշումը ցույց է տալիս, որ մեր կազմակերպության օգնությամբ իրականացված սահմանադրական բարեփոխումները սկսում են կյանքի կոչվել: Այս գործընթացը պետք է շարունակվի հայ ժողովրդի ցանկություններին համապատասխան: 
Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վրա հիմնված այս շատ կարեւոր գործընթացում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը:

«Ես սրտանց մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի Հանրապետության նորանշանակ կառավարության ղեկավարման դժվարությունները հաղթահարելու գործում:
Մենք շահագրգռված ենք Հայաստանի եւ Լիտվայի միջեւ երկկողմ համագործակցության հետագա ակտիվ զարգացմամբ՝ ի նպաստ մեր երկրների տնտեսական բարգավաճման եւ փոխադարձ առեւտրի աճի: Մենք մեծապես աջակցում ենք Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ երկխոսությանը, որը նպատակ ունի ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը ձեր երկրում: Մենք ողջունում ենք 2017 թվականին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումը, ինչը հաղորդում է նոր ուժեղ ազդակ վերոնշյալ նպատակներին հասնելու գործին»,- ասված է Լիտվայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Ազգային ժողովի ընտրությամբ Հայաստանի նոր վարչապետ դառնալու կապակցությամբ:

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն հաստատել են հարաբերություններ 25-ից մի փոքր ավելի տարիներ առաջ, եւ մեր գործընկերությունը զարգացել է հաստատուն, նշանակալի կերպով այդ ժամանակահատվածում: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում եւ ԱՖղանստանում եւ մենք ձգտում ենք հաստատել սերտ քաղաքական երկխոսություն ու նշանակալի աստիճանի պրակտիկ համագործակցություն ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում:

Որպես Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ՝ ես ակնկալում եմ աշխատել Ձեր եւ Ձեր կառավարության հետ եւ հանդիպել Ձեզ առաջիկա այցին Երեւանում կամ Բրյուսելում»,-ասված է Ջեյմս Ապատուրայի  շնորհավորական ուղերձում:

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր քաղաքական փորձը եւ համաժողովրդական աջակցությունը թույլ կտան Ձեր գլխավորած կառավարությանը կարճ ժամանակահատվածում իրականացնել ներկայացրած բարեփոխումները, որոնց արդյունքը կդառնա Հայաստանի բազմակողմ զարգացման հզոր ցատկը, միջազգային հարթակում իր դիրքի հետագա ամրապնդումը: Այդպիսի ստեղծագործ գործունեության հաջողության երաշխիքը հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունն է, նրա պատրաստակամությունը ակտիվորեն ներգրավվելու մեր երկրի արդիականացման գործին:
Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկն է, անընդհատ հատուկ ուշադրություն է հատկացրել իր գործունեության կատարելագործման անհրաժեշտությանը՝ առաջ քաշելով կարեւոր նախաձեռնություններ՝ ուղղված անվտանգության, այդ թվում՝ Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության ապահովմանը: 
Հարգելի՛ Նիկոլ Վովայի, այս նշանակալի օրը ընդունեք քաջառողջության, բարեկեցության եւ Ձեր բարձր պատասխանատու պաշտոնում մեծ հաջողությունների լավագույն բարեմաղթանքները»,-ասված է Յուրի Խաչատուրովի շնորհավորական ուղերձում:

Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Վստահ եմ, որ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, տարբեր ոլորտներում խոշոր համատեղ ծրագրերի իրականացումը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդումը լիովին համապատասխանում են Հայաստանի եւ Ռուսաստանի շահերին»:

Վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք Ձեր ապագա նախաձեռնություններում: Վրաստանը մեծապես աջակցում եւ կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին: Ես հավատում եմ, որ մեր երկրների միջեւ ամուր կապերը եւ բարեկամությունը հետագայում եւս կխորանան»,-ասված է Վրաստանի վարչապետի շնորհավորական գրառման մեջ:

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատասը: Ուղերձում ասված է. «Խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ես մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն հաղթահարելու առաջիկա խնդիրները՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի բարօրության եւ բարգավաճման, նրանց հույսերի եւ ձգտումների:
Ես հղում եմ իմ ողջույնները մեծ հույսով, որ Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ գերազանց հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն ամրապնդվել եւ հաջողությամբ զարգանալ՝ ի շահ մեր երկու երկրների: Ես նաեւ հույս ունեմ, որ Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ: Մենք պատրաստ ենք իրացնել 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ բացահայտել բոլոր հնարավորությունները ամրապնդելու մեր համագործակցությունը»:

Վարչապետին ուղղված շնորհավորանքները շարունակվում են:

Տպել
9281 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով