Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման գործընթացին եւ հայ-բրիտանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ փոխգործակցության հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունները շահագրգռված են բրիտանական ներդրումների ու կապիտալի ներգրավմամբ եւ ավելացրել, որ կառավարության նոր ծրագրում հստակ ձեւակերպված են լինելու մեր երկրի զարգացման ուղիներն ու տեսլականը: Վարչապետի խոսքով՝ իշխանությունների քայլերն ուղղված են լինելու բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանում առհասարակ, եւ մասնավորապես, բրիտանական ներդրումները դիվերսիֆիկացնելու կարեւորությունը։ «Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու համար, իսկ կառավարությունը, յուրաքանչյուր քայլ իրականացնելիս, հաշվետու է լինելու հասարակությանը»,- ընդգծել է վարչապետը:

Դեսպան Ֆարնոուրթը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Դեսպանն իր երկրի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին, այդ թվում՝ կառավարման համակարգի, բիզնես միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական համակարգի արդիականացման եւ այլ ուղղություններով: Տիկին Ֆարնուորթը կարեւորել է նաեւ տնտեսական կապերի ամրապնդումը եւ ավելացրել, որ նախատեսվում է բրիտանացի գործարարների այցը Հայաստան, որի ընթացքում նրանք կծանոթանան մեր երկրի ներդրումային միջավայրին եւ հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումների իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Տպել
3131 դիտում

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ

Մեկին աշխատանքից ազատել ենք ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին չենք ընդունել աշխատանքի. վարչապետ

ՍԱՏՄ պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները. պետության շահերին էական վնաս է պատճառվել

«Հայկական ժամանակ»-ը խմբագիր է փնտրում

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ

Ն. Փաշինյանը ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների տեսլականը

Ռեստորանում ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 29-ամյա երիտասարդը խոստովանել է

Ucom-ի ձայնային ծառայության բոլոր բաժանորդները կդիտեն uMediaroom շարժական հեռուստատեսություն՝ չվճարելով ՄԲ-երի համար

Սեփական անցյալից ուշադրությունը շեղելու տրյուկը

Փաշինյանի որոշմամբ Նաիրա Մարգարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլին