Պատգամավորներին ձերբակալել են անօրինական ցույցեր կազմակերպելու համար. գլխավոր դատախազ

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց 2017թ. տարեկան զեկույցը։ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նրան հարց ուղղելով, հիշեցրեց, որ Հաց բերող Արթուր Սարգսյանի հարցով, Նիկոլ Փաշինյանի հետ միասին, եկել էին նրա մոտ` ասելու, որ Սարգսյանը  հիվանդ է, պետք է ազատ արձակել, որն այդպես էլ չեղավ.

«Քրեական գործեր հարուցվեցի՞ն, ովքե՞ր են պատասխանատվության ենթարկվել նրա մահվան հետ կապված։ Մեկ տարի առաջ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Զիբիլիքսի հայտնի գործով ցուցակներ ենք ներկայացրել, ոստիկանության ֆաքսը, Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ եւ այլն։ Ի՞նչ եղավ այս դեպքերի հետ կապված։ Ու նաեւ` վերջին շարժման ժամանակ տարբեր անհայտ անձինք մեքենաներ են ջարդել ու բռնություններ են կիրառել, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորների ձերբակալությունը ի՞նչ հիմքով է եղել, ու ի՞նչ եղավ այն միջնորդությունը, ըստ որի` դուք ցանկանում էիք Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկել»:

Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց, որ Հաց բերողի հարցի հետ կապված, ինքը բազմիցս է անդրադարձել.

«Արթուր Սարգսյանը կալանքի տակ եղած ժամանակ չի մահացել, այլ հիվանդանոցից դուրս գալուց հետո է մահացել։ Այդ հարցով գործ է հարուցվել, նախաքննությունը դեռ չի ավարտվել։ Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին ներկայացված փաստաթղթերին, ապա դրանց հետ կապված գործ է հարուցվել ու դատարանի որոշմամբ` մի քանի օր առաջ որոշում է հրապարակվել, ըստ որի` խախտում է հայտնաբերվել։ Ինչ վերաբերում է շարժման ժամանակ արձանագրված դեպքերին, մենք հետեւում ենք, որ լինեն վարույթներ ու ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները։ Նաեւ` գործեր են հարուցվել ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների փաստով։ Հետեւելու ենք, որ բազմակողմանի քննություն իրականացվի։ Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորների ձերբակալման փաստին, ապա նրանք ձերբակալվել են անօրինական ցույցեր կազմակերպելու համար։ Միջնորդություն է ներկայացվել ԱԺ՝ միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, որ նրան անձեռնմխելիությունից զրկեն, սակայն այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց ինձ, ու մենք կասեցրեցինք դիմումի ընթացքը»,- ասաց գլխավոր դատախազը:

Մարուքյանն արձագանքեց` ասելով. «Հաց բերողն ազատ է արձակվել այն ժամանակ, երբ նրա առողջական վիճակը խիստ ծանր է եղել ու, այո՛, նա հիվանդանոցում է մահացել: Վերջին պահին ազատ եք արձակել, դա դեռ չի նշանակում, որ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրելու ձեր համակարգից դրա համար։ Զիբիլիքսի հետ կապված` պարոն դատախազ, ես խորհուրդ եմ տալիս կարդալ մեր բողոքը: Ես մեղադրում եմ ձեր գերատեսչությանը, քանի ու ընտրակեղծարարները պատասխանատվության չեն ենթարկվել։ Իսկ ԱԺ պատգամավորների ձերբակալումը եղել է քաղաքական նկատառումներով ու հենց այդ նկատառումներով էլ ազատ եք արձակել, այստեղ չկա իրավական ընթացակարգ։ Ասեք` ո՞վ է ձեզ հրահանգել, որ նման պրոցես սկսեք»:

ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ ցանկացած կալանավորի մահվան համար ամբողջ իրավապահ համակարգը պետք է պատասխանատվության ենթարկվի.

«Ինչ վերաբերում է ընտրակեղծարարությանը, ապա պատասխանատվության կենթարկվեն։ ԱԺ պատգամավորների ձերբակալման առումով որեւէ քաղաքական նկատառում չի եղել, իսկ միջնորդության չեղարկման հետ կապված, այո՛, այստեղ կա քաղաքական էլեմենտ։ Անկեղծ ասեմ` ԱԺ քաղաքական մեծամասնության փոխնախագահի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ այդ միջնորդությունը մերժվելու էր»,- եզրափակեց նա:

Տպել
20903 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են