Արցախի պետնախարարն առաջարկում է ուսումնասիրություններ կատարել Արցախի կապի ոլորտում

18/05/2018 schedule12:53

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին մասնակցել է ՀՀ հանրային ծառայությունները եւ ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների համատեղ նիստին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, պետական նախարարը, ողջունելով նիստի մասնակիցներին, նախ շնորհավորել է Բերձորի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ ավելի քան յոթ տասնամյակ արհեստական բաժանումից հետո Մայր հայրենիքի հետ Արցախի վերամիավորումը կարեւոր իրադարձություն է հայության համար:

Ա. Հարությունյանը բարձր է գնահատել անցած տարիների ընթացքում երկու հանձնաժողովների կատարած համատեղ աշխատանքն՝ ընդգծելով, որ դրա արդյունքները լավագույնս արտացոլված են Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշներում: Հաշվի առնելով առկա արդյունավետ աշխատանքի փորձը՝ պետնախարարը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին առաջարկել է ԱՀ գործընկերների աջակցությամբ լայնածավալ ուսումնասիրություններ կատարել Արցախի կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում՝ պարզելու առկա սակագների հիմնավորվածությունը: 

«Մեր հայրենակիցները հաճախ եւ պարբերաբար բողոքում են հեռահաղորդակցության ոլորտի խնդիրներից: Մասնավորապես, դժգոհության առիթ են հանդիսանում մատուցվող ծառայությունների որակը եւ դրանց դիմաց վճարվող սակագները: Այս խնդիրը վերջնականապես ու հիմնավոր լուծելու համար իշխանությունը վճռական է տրամադրված, եւ ես խնդիր եմ դնում ուսումնասիրել նաեւ կապի օպերատոր հանդիսացող ընկերության ղեկավարության այս կապակցությամբ արվող հիմնավորումները եւ մեզ տրամադրել ընթացիկ ժամանակաշրջանի օբյեկտիվ պատկերը, որպեսզի մեր կողմից կայացվեն համապատասխան եւ ճիշտ որոշումներ»,- ասել է Ա. Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ Արցախի հետ իրենց կառույցի համագործակցությունը բարձր գնահատելու համար՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանը նշել է, որ առաջարկը կիրականացնեն բարձր պատասխանատվությամբ:

«Եթե անհրաժեշտ է, երկարաժամկետ ընթացքով Արցախ կգործուղենք մեր մասնագետներին, որպեսզի ուսումնասիրություններն իրականացնեն պատշաճ եւ ժամանակին: Մեր խնդիրն է պաշտպանել ինչպես ներդրողի, այնպես էլ սպառողի շահերը եւ հավասարակշռել դրանք»,- նշել է Ռ. Նազարյանը:

Տպել
1435 դիտում

Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ իր ամբողջ ռեսուրսն ու արսենալն է ներդրել այս ոտնձգության մեջ. Ավինյան

Մինչ այս ժամը մարդիկ ՊԲ-ին օգնություն են բերում. Հովսեփ Կուբատյան

Հանրային խորհրդում ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկվել է տարածաշրջանային բարդացող իրավիճակը

ՀՀ ներկայացուցիչը ՄԻԵԴ է ուղարկել տվյալներ նաեւ Վարդենիսի դեպքերի մասին. Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ իրավիճակն աննախադեպ է

Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է

Ադրբեջանի խոցված տեխնիկայի թվերն այնքան մեծ են, որ սկսել ենք դրանք մոտավոր գրել. Հակոբ Արշակյան

Հայկական բանակը խոցել է հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ․ Արծրուն Հովհաննիսյան

Ջորջ Բաղումյանը 1 մլն դոլար է նվիրաբերում «Իմ քայլը» հիմնադրամին, գումարը կծախսվի ի շահ մեր պետության. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու կամավորագրվածերի թիվն արդեն հասնում է տասի

Այս պահին պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք․ Արցախի պետական նախարար

Ամիրյան փողոցի երթևեկելի հատվածում քաղաքացի է վրաերթի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից. վարչապետը՝ BBC-ի հետ հարցազրույցում

Իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականները կսովորեն փաստացի բնակության վայրին մոտ դպրոցներում. ԿԳՄՍՆ

Թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով. Զոհրաբ Մնացականյան

Ալիեւը փոխզիջման համար տեղ չթողեց. սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության. Ն. Փաշինյան. The Spectator

Արցախի նախագահը ընդունել է ՊՆ մի խումբ նախկին բարձրաստիճան հրամանատարների

Այսօր ևս ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկինում կորցրած որոշ դիրքեր․ՊԲ հրամանատարի տեղակալ

Խոցվել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. ՊՆ (տեսանյութ)

Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում. ՊԲ հրամանատարի տեղակալ