Հայաստանը մասնակցել է ռազմական հակամարտությունների մասին ՄԱԿ-ի ԱԽ հանդիպմանը

24/05/2018 schedule17:02

Մայիսի 22-ին տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական հակամարտություններում» խորագրով, որը նախագահում էր Լեհաստանի արտաքին գործերի նախարարը:

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, քննարկմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ ԿԽՄԿ-ի գլխավոր տնօրեն Իվ Դակորը, ովքեր անդրադարձան զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրին, այդ թվում` մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտման անպատժելիության եւ ժխտողականության հարցերին՝ շեշտելով կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կարեւորությունը:

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության դեսպանորդ Մհեր Մարգարյանը դատապարտեց միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման դեպքերը, կարեւորելով քաղաքացիական անձանց, ներառյալ հումանիտար անձնակազմի, բուժաշխատողների եւ լրագրողների պաշտպանության գործում միջազգային իրավունքի, հատկապես Ժնեւյան կոնվենցիաների եւ դրանց լրացուցիչ արձանագրությունների լիակատար իրականացումը։ Նշվեց նաեւ, որ միջազգային հումանիտար իրավունքը Հայաստանում ռազմական կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերի մաս է կազմում:

Անդրադարձ կատարվեց այն փաստին, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջանների քաղաքացիական բնակչությունը պարբերաբար վտանգի է ենթարկվում ադրբեջանական կողմից։ Հիշատակվեց 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան եւ քաղաքացիական բնակչության, ներառյալ ծերերի եւ երեխաների նկատմամբ կիրառված բռնությունները։

Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող հայատյացության քաղաքականությանը, ինչի մասին նշվել է նաեւ 2016թ. հրապարակված ՄԱԿ-ի Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեի զեկույցում։

ՀՀ ներկայացուցչի կողմից վերահաստատվեց, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը լիովին սատարում են զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի հաստատումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Գործող նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ավելացումը, ինչը հնարավորություն կընձեռի միջազգային հանրության համար բացահայտելու զինադադարի խախտումների եւ մարդկային զոհերի համար պատասխանատու կողմին:

Տպել
1513 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ