Երևան
-3 °C
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սփյուռքահայությունը սկսել է հավատալ եւ վստահել արդեն ներկայիս իշխանություններին: Սպասվում է, որ սփյուռքահայերը կվերադառնան հայրենիք, ինչպես նաեւ հավատալով ներկա իշխանություններին ներդրումներ կկատարեն Հայաստանում: Այսօր «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն էր այցելել ԱՄՆ-ի Սակրամենտո քաղաքում բնակվող հայազգի գործարար Արսեն Սարգսյանը: Նա մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ինչո՞ւ է եկել:
- Պարոն Սարգսյան, ո՞րն է ձեր այցի նպատակը:
- Իմ այցի նպատակը այս անգամ ոչ թե բարեկամական կապերն էին, այլ մասնակցելը այս ուրախ տոնին: Ինչո՞ւ տոն, որովհետեւ ինձ համար տոն էր՝ մեր վարչապետի ընտրության ժամանակ կանգնել իմ հաղթանակած եւ տանջված ժողովրդի կողքին:
- Ի՞նչ-որ նպատակներ ունե՞ք Հայաստանի հետ կապված:
- Իմ նպատակները հիմա պարզ չեն, քանի որ իմ մեջ` չգիտեմ ինչու, դեռ հին վախը կա, որը կա մեծ գործարարների մոտ: Բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ վախը դուրս կգա իմ միջից եւ ես նույնպես կփորձեմ իմ հաղթական քայլերը անել իմ հայրենիքում:
- ԱՄՆ-ի հայերը հեղափոխությունից հետո ցանկություն ունե՞ն Հայաստան գալու, ներդրումներ կատարելու:
- Եթե այդ վախը իրենց միջից դուրս գա, շատ մարդիկ կան՝ սկսած փոքր բիզնեսից, նրանք պատրաստ են միլիոնից ավելի գումարներ ներդնել: Նրանք իրենց հայրենիքը սիրելով պատրաստ են ներդրումներ կատարել:
- Փաստորեն, այս հեղափոխությունը սփյուռքահայերին հավատ է ներշնչել եւ նրանց մոտ հայրենիք վերադառնալու ու նաեւ ներդրումներ կատարելու ցանկություն է առաջացել:
- Երբ մենք մայիսի 1-ին ուղիղ եթերով հետեւում էինք ՀՀ վարչապետի ընտրությանը, այնտեղ հավաքված ժողովուրդը, տեսնելով այդ օրվա արդյունքը, արցունքն աչքերին դուրս եկան այն սրահից, որտեղից մենք հետեւում էինք ընտրությանը: Ես զարմանում էի, թե այդ մարդիկ ինչո՞ւ են տխրել, քանի որ ԱՄՆ-ում ամեն ինչ ունեն, բայց յուրաքանչյուրը մի հոգսով դուրս է եկել հայրենիքից, եւ դա է իրենց ցավը:
- Ի՞նչ սպասելիքներ ունեն ԱՄՆ-ի հայերը եւ նաեւ դուք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
- Նիկոլ Փաշինյան անհատը մեր մեջ տպավորված է որպես աշխատասեր, ազնիվ եւ հայրենասեր անձնավորություն: Մենք պետք է կարողանանք սատար կանգնել մեր վարչապետին: Դրսի ժողովուրդը շատ է վստահում նրան: Մենք ոչ մի վարչապետի, ոչ մի նախագահի աղ ու հացով չենք դիմավորել, բայց այսօր անհամբեր սպասում ենք, որ մեր վարչապետը գա ԱՄՆ, որպեսզի մեծ տոնակատարությամբ նրան օդանավակայանում դիմավորենք:
- Ի՞նչ քայլ պետք է անի ՀՀ վարչապետը, որ այնպիսի հավատ ներշնչի սփյուռքի հայությանը, որպեսզի վերադառնան Հայաստան:
- Առաջինը պետք է ներսի հայերին աշխատանքի սովորեցնեն, ազնվություն սովորեցնեն, խաբեությունը իրենց արյան միջից հանեն: Դրսի հայերին պետք է այնպիսի հավատ ներշնչել, որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ յուրաքանչյուր լուման ներդնելուց գնա իր նշանակակետին եւ չկորի: Ես հավատացած եմ, որ այդ դեպքում սփյուռահայերին կբերի դեպի հայրենիք:
ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում
Վրաստանի քաղաքացին Լոռու մարզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը
Փակ են Արագածոտնի մարզի 11 համայնքների միջհամայնքային ճանապարհներ, այլ ճանապարհների առկա է մերկասառույց
Հայաստանի 24 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան
«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը
Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել
2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը
Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները
ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին
Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին
Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ
Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին
Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան
Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում
Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը
© 2019 Հայկական ժամանակ