Պոնչո հումորային անունով հայտնի դերասանին թույլ չեն տալիս գնալ արտերկիր՝ նկարահանման

«Պոնչո» հումորային անունով հայտնի ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանը լուրջ փաստի առաջ է կանգնել. նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի պատճառով դերասանը չի կարողանում Հայաստանից դուրս գալ եւ նկարահանվել ֆիլմերում՝ այդ կերպ նաեւ գումար աշխատել:

Դերասանը մեղադրվում է 2015 թվականի օգոստոսի 24-ի երեկոյան զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դերասանը մի քանի անգամ միջնորդել է իրեն թույլատրել գնալ արտերկրում նկարահանման եւ վերադառնալ, սակայն միջնորդությունը մերժել են: Նա նաեւ պնդում է, որ ինքը ոչ թե հիմա ամբաստանյալի աթոռին պետք է նստեր, այլ՝ տուժողի:

Ըստ մեղադրական եզրակացության՝ չնչին առիթն օգտագործելով, սեփական անձի գերազանցելիությունն ու կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, Վահագն Սիմոնյանը վիճաբանել է նույն շենքի բնակիչ, գործով տուժող Ռուբեն Գալստյանի հետ։ Այդ ընթացքում Վ. Սիմոնյանն ուղղակի դիտավորությամբ, հասարակական կարգը կոպիտ խախտելով եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ռ. Գալստյանի հասցեին եւ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ: Նա էլեկտրահարող սարքով էլեկտրահարել է Ռ. Գալստյանին, գետնից քար վերցնելով հարվածել է նրա գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանի քերծվածքների ձեւով պատճառել առողջության թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Ապա Վ. Սիմոնյանը հեռացել է դեպի Քրիստափորի փողոց եւ կանգնեցնելով տաքսի ավտոմեքենա, նստել ու գանգահարել է ոստիկանություն։ Ըստ մեղադրական եզրակացության՝ քիչ անց եկել են ոստիկանության աշխատակիցները, որոնց ներկայությամբ Վ. Սիմոնյանը նորից սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ Ռ. Գալստյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին, որից հետո նրանց տեղափոխել են ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին:

Վահագն Սիմոնյանը, սակայն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ պնդում է, որ իր դեմ պատվերով շինծու գործ են սարքել: Պատվերը, ըստ Սիմոնյանի՝ տվել են նախկին իշխանությունները: «Դատարանում ես հայտարարել եմ, որ եթե մեկ գրամ ճշմարտություն կա մեղադրանքի մեջ, ապա ես պատրաստ եմ հրապարակավ ինձ կախաղան հանել»,- ասաց Սիմոնյանը:

Մեր զրույցում դերասանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականին: Այդ օրը, նրա պատմելով, ինքն իր փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանի հետ գնալիս է եղել աներոջ տուն՝ տան հետ կապված հարցերի շուրջ զրուցելու: Բակում միանգամից իր վրա է հարձակվել հարեւան Ռուբեն Գալստյանը եւ 7-8 հարված հասցրել նրա գլխի շրջանում (մականունը՝ Սվիստիտ):

«Այնուհետեւ 10 հոգով հարձակվել են մեզ վրա, քարով հարվածել գլխիս, հարվածից ընկել եմ ասֆալտի վրա, ինչի հետեւանքով գլուխս ջարդվել է: Դրանից հետո, ես անգիտակից արնաշաղախ պառկած եմ եղել, իսկ ինձ օգնություն ցուցաբերած փաստաբանիս այդ պահին առեւանգել են՝ սպանելու նպատակով: Նրան ստիպել են, որ մեքենան քշի խուլ տեղ՝ պահեստների կողմը, որպեսզի գլուխն ուտեն, հենց տենց էլ ասում են՝ վիզդ կտրելու ենք, քշի: Հետո նրան ասում են՝ հասցեդ ասա, նա էլ վախից ասում է: Սրանք էլ (նկատի ունի Ռուբեն Գալստյանին եւ հորեղբոր թոռանը՝ Դավիթին) զանգում են Ձորաղբյուր, իրանց էդ կուտոկից եսիմ ում ու ասում են, որ զինված հարձակում անեն նշված հասցեի վրա, ես չեմ կարողանում ճշտել՝ իմ տան վրա պետք է հարձակում գործեի՞ն, թե փաստաբանիս»,- պատմեց Վահագն Սիմոնյանը: Նրա պատմելով՝ փաստաբանին հաջողվել է ճիշտ կողմնորոշվել եւ մեքենան վարել բանուկ հատվածում, որպեսզի մարդիկ տեսնեն իրեն այդ վիճակով եւ օգնության հասնեն: «Իր բախտից երկու ոստիկան են մոտենում մեքենային, տեսնում են փաստաբանիս ու հարցնում, թե ինչո՞ւ է վերնաշապիկի վրա արյան հետքեր, ինքն էլ պատասխանում է, որ ընկերոջը փրկելիս է եղել, որը հիմա անգիտակից պառկած ա գետնին: Ոստիկանները փաստաբանիս, Ռուբեն Գալստյանի եւ Դավիթի հետ միասին գալիս են ինձ մոտ: Այդ ընթացքում իմ վրա ոստիկանների ներկայությամբ հերթական հարձակումն է տեղի ունենում: Ռուբեն Գալստյանը ձայն է տալիս իր բոլոր հարեւան ընկեր ծանոթներին ու հարձակվում են իմ վրա՝ մոտ 10 հոգի, լոմերով, քարերով ինձ սկսում են հարվածել, իբր սաղ ես, չես մեռել: 3 անգամ հարձակվել են վրաս, որ մեռնեմ, բախտս բերում ա, չեմ մեռնում: Շտապօգնությունն ինձ տանում է հիվանդանոց, իրենց տանում՝ ոստիկանություն: Հետո գործը ֆռում է իմ դեմ, թե իբր ես եմ իրենց հարվածել ու խուլիգանություն կատարել: Բացի իմ փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանից բոլորը ստում են, մեղադրող կողմի բոլոր վկաները զբաղված են սուտ մատնությամբ»,-պատմեց դերասանը:

Ըստ նրա՝ իր վրա հարձակված Ռուբեն Գալստյանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի քեռին է: Այս գործով երեք տարի է՝ դատավարություն է տեղի ունենում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Դատական նիստերի ընթացքում հարցաքննված վկաների մեծ մասն, ըստ հումորիստի՝ դեպքի վայրում չեն եղել, բայց դեպքի հետ կապված սուտ վկայություն են տվել, մասնավորապես Գալստյանի դուստրը, որդին, մայրը: Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում ինչ ապացույցներ ու միջնորդություններ ներկայացրել է դատարանում, դատարանը կամ մերժել է, կամ մի կողմ նետել դրանք՝ պատճառաբանելով, որ ծագման աղբյուրը հայտնի չէ:

Բացի այդ Վահագն Սիմոնյանը հայտարարեց, որ իր հետ կապ է հաստատել Ալավերդի քաղաքի մի բնակչուհի, որը, լինելով դեպքի վայրում, դեպքի օրը՝ 2015թ. օգոստոսի 24-ին նկարահանել է դերասանի հետ պատահածը. «Այդ կինը գտնվելով այնտեղ՝ տեսել է ամեն բան: Ասաց, որ հետեւում է դատական գործընթացներին եւ համացանցով կուղարկի իր նկարահանածը»,- հավելեց դերասանը:

Մեր հարցին, թե դեպքի վայրում տեսախցիկներ չե՞ն եղել, Վահագն Սիմոնյանը պատասխանեց, որ անհետացել են ոստիկանության բաժնի դիմաց տեղադրված տեսախցիկները, փողոցի վեց տեսախցիկների տեսաերիզները, ջնջվել են հեռախոսային խոսակցությունները, մասնավորապես՝ օգնության համար զանգերը «ՎիվաՍելից», «Բիլայնից», «Օրանժից»: «4 ամսի քննիչը «շատ լավ» աշխատեց՝ ջնջելով տասնյակից ավելի տեսագրություններ»,- նկատեց դերասանը:

Գործով տուժող Ռուբեն Գալստյանն էլ մեր զրույցում հերքեց Մասիսի քաղաքապետի հետ բարեկամական կապեր ունենալու մասին տեղեկությունները, ասաց, որ նրան անգամ չի էլ ճանաչում: Իսկ Վահագն Սիմոնյանի մասին խոսել չցանկացավ: «Գնացեք դատարան, դատավոր կա՝ Գագիկ Պողոսյան, ինքը ամեն ինչը կասի, ինքն ա դատավորը, դատավոր գոյություն ունի, ինձ ոչ դրա համար զանգեք, ոչ էլ»,- եզրափակեց Ռուբեն Գալստյանը:

Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 16:30-ին, որի ժամանակ մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող դատախազ Էլման Հարությունյանը: Դատական նիստի ժամանակ Վահագն Սիմոնյանը պատրաստվում է նոր ապացույց ներկայացնել դատարանում:

Տպել
9401 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել