ԵԽ պատվիրակության հետ դատախազությունում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի միջոցները

Տնտեսական հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցների ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլին /2019-2021թթ./ նախապատրաստվելու շրջանակում հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն էին այցելել Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոիուն և Եվրոպայի Խորհրդի Տնտեսական հանցագործությունների և համագործակցության վարչության աշխատանքային խումբը:

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայության փոխանցմամբ,  կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում տեղի ուենցած հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական երկրներում վերապատրաստումների միջոցով կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների մասնագիտական որակների կատարելագործմանը, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով նախատեսված՝ ապօրինի հարստանալու հանցագործության քննության մեթոդական ուղեցույցի մշակմանը, կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ քննող մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Կարևորվել է այդ ոլորտներում եվրոպական երկների առաջադեմ փորձի ուսումնասիրությունը և, միաժամանակ, ՀՀ իրավապահ մարմինների փորձի փոխանցումը:

Արժևորվել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ Հայաստանի Հանրապետության դատախազության երկարամյա համագործակցության շոշափելի արդյունքները, փոխադարձ վստահություն է հայտնվել դրա շարունակականությունն ահապովելու կապակցությամբ:

Տպել
668 դիտում

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ