Հակասությունն ակնհայտ է. Էվանսը էլի համաձայն չէ

16/06/2018 schedule14:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 15-ի համարում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, որ սովորաբար խուսափում է մամուլի հետ շփումներից եւ հատկապես քաղաքական նշանակություն ունեցող հարցերի  պատասխանելուց, պարզվում է՝ սիրում է այդ հարցերը շոշափել ավելի նեղ եւ փակ շրջանակներում: Բոլորն են հիշում, իհարկե, Ամերիկայի հայ համայնքի հետ Էվանսի ունեցած աղմկոտ հանդիպումը: Իսկ ահա օրեր առաջ, նախորդ ուրբաթ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպում է ունեցել Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որտեղ  դասախոսություն է կարդացել «Ամերիկյան հեղափոխության շարունակական  ազդեցությունը» թեմայով եւ պատասխանել ուսանողների հարցերին:

Իհարկե, այդ հանդիպմանը լրագրողներ ներկա չեն եղել, սակայն քանի որ հեղափոխության թեման այսօր խիստ արդիական է, իսկ Էվանսի ելույթը տեղադրված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ինտերնետային էջում, ապա մենք չդիմացանք Ամերիկյան համալսարանում նրա արտահայտած մտքերին անդրադառնալու գայթակղությանը: Ի վերջո, չափազանց հետաքրքիր է իմանալ, թե ինչ է մտածում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հետխորհրդային երկրներում տեղի ունեցած եւ սպասվող հեղափոխությունների, ինչպես նաեւ այդ շարքում Հայաստանի հայտնվելու հավանականության մասին: Իսկ Ջոն Էվանսը, պարզվում է, մտածում է, որ Վրաստանի` «Վարդերի», Ուկրաինայի` «Նարնջագույն», Ղրղզստանի` «Կակաչների» հեղափոխություններից հետո հետխորհրդային մամուլում  դավադիր եւ միանգամայն անիմաստ խոսակցություններ են տարածվել այն մասին, թե ո՞վ է այդ հեղափոխությունների հեղինակը, եւ շրջանառության մեջ են դրվել սպեկուլյացիաներ, թե որ երկիրն է լինելու հաջորդը:

«Կարելի է լսել կամ կարդալ, որ ԱՄՆ դեսպանատները վերածվել են շտաբերի, որտեղ հենց ծրագրվում են այդ հեղափոխությունները, եւ որ միլիոնավոր դոլարներ են փոխանցվում ինչ-որ խմբերի իրենց երկրներում  իշխանությունը վերցնելու  համար: Ես դեռ չեմ լսել, թե ասենք, Միացյալ Նահանգները կնքված գնացքներով ինչ-որ մարդիկ է ուղարկում այս տարածաշրջան, սակայն չեմ զարմանա, եթե նման բան էլ լսեմ»,- իր դասախոսության ժամանակ ասել է Ջոն Էվանսը՝ ավելացնելով, որ այդ բոլոր հայտարարություններն անհիմն են: Որքան էլ տարօրինակ է, կամ թերեւս հիմա արդեն` բոլորովին տարօրինակ չէ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը գտնում է, թե  հեղափոխությունները, որ տեղի են ունեցել վերոնշյալ երեք երկրներում,  ապակայունացնող նշանակություն են ունեցել:

«Միացյալ Նահանգները չի նախաձեռնել նախկին Խորհրդային Միության նորանկախ պետությունները, որոնք մենք դասում ենք մեր բարեկամ երկրների շարքում, ապակայունացնող գործընթաց: Միացյալ Նահանգները կողմնակից չէ փողոցներում խմբակային բռնությունների, ոչ սահմանադրական եւ ընդհանրապես ցանկացած կարգի անօրինական գործողությունների»,- Ամերիկյան համալսարանի հայ ուսանողներին վստահեցրել է Ջոն Էվանսը: Վերջինս նշել է, որ իրականում ուղիղ հակառակն է, եւ իրենք` ամերիկացիները, ամբողջ սրտով հավատում են այն սկզբունքին, որ ժողովրդավարական երկրի քաղաքացիները պետք է իրենց նոր ղեկավարներին ընտրեն քվեարկության, այսինքն՝ արդար եւ ազատ ընտրությունների միջոցով:

«Մենք չենք հոգնում կրկնել սա, ինչպես նաեւ չենք ամաչում այն փաստից, որ նյութական օգնություն ենք տրամադրում այդ երկրների կառավարություններին, խորհրդարաններին, քաղաքական կուսակցություններին՝ օգնելու համար ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ կբարգավաճի ժողովրդավարությունը եւ մասնավորապես` արդար եւ ազատ ընտրությունների համակարգը»,- ասել է Էվանսն ու պատմական էքսկուրս կատարել դեպի 18-րդ դար եւ «Ամերիկյան հեղափոխություն»: Չցանկանալով ընթերցողին ծանրաբեռնել պատմական փաստերով՝ այնուամենայնիվ ներկայացնենք մի հատված Էվանսի պատմական էքսկուրսից.

«Այն մարդիկ, որ իրականցրեցին հեղափոխությունը, կրթված եւ առաջադեմ մարդիկ էին: Նրանք տատանվում էին իրենց կապերը խզել հայրենիքի (Մեծ Բրիտանիայի-խմբ.) հետ այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունն իր գործողություններով չստիպեց նրանց ծայրահեղ միջոցների դիմել իրենց անկախությունը հայտարարելու համար... Բրիտանական իշխանության եւ խորհրդարանի կամայական գործողությունները բացահայտեցին, որ նրանք  պատասխանատվություն չեն կրում եւ հաշվետու չեն այն ժողովրդին, որին նրանք կառավարում էին...»,- Ամերիկայում ժողովրդավարության ծնունդի պատմությունն է ներկայացրել Էվանսը, որը ավելի ուշ անդրադառնալով նախագահ Բուշի երկրորդ ինաուգուրացիայի ելույթի այն հատվածին, թե ԱՄՆ-ի քաղաքականությունն է աջակցել տարբեր երկրներում ժողովրդավարական շարժումների զարգացմանը, ասել է, որ դա չպետք է ընդունել որպես փողոցներում հեղափոխություն անելու կոչ:

«Հայաստանում ժողովրդավարություն կառուցելու գործը ճիշտ է սկսված, եւ պետք է շարունակել այդ աշխատանքը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները: ԱՄՆ-ն  շարունակում է օգնել Հայաստանին` նրա կառավարությանը, դատարաններին, խորհրդարանին, քաղաքական կուսակցություններին եւ քաղաքացիներին այն ժողովրդավարական եւ ազատության ինստիտուտները կառուցելու եւ ամրապնդելու աշխատանքներում, որի մասին խոսում էր նախագահ Բուշը»,- հայտարարել է Ջոն Էվանսը եւ ավելացրել, որ առաջիկա տարիների ընթացքում, 2007, 2008 թվականների խորհրդարանական եւ նախագահական հերթական ընտրություններից առաջ, ԱՄՆ-ն ավելի ակտիվորեն է աշխատելու  հայաստանյան իր գործընկերների հետ այդ ինստիտուտները  հնարավորինս կայացնելու համար` ի բարօրություն Հայաստանի ժողովրդի:

Կարծում ենք, ՀՀ-ում Ջոն Էվանսի արտահայտած այս մտքերն ու հայտարարությունները յուրովի կընդունվեն ՀՀ քաղաքական հակադիր թեւերի` իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Սակայն նրանք երկուսին էլ ուզում ենք նախապես հիշեցնել, որ դեսպան Էվանսը իր վերադասին` ԱՄՆ պետքարտուղարությանն ու վարչակազմին հակառակ հայտարարություններ անելու փորձ արդեն ունի, ուստի վերոնշյալ մտքերը չպետք է ընդունել որպես նշված հարցի վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական  տեսակետի արտահայտություն, մանավանդ որ դրանց հիմնական  մասի դեպքում հակասությունն ակնհայտ է:

Աննա Հակոբյան  

Տպել
2061 դիտում

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ