Երեւանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական առաջին կետը

Մայրաքաղաքի Նալբանդյան 2/1 հասցեում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոկայարանի հարակից այգու սկզբնամասում, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այսօր բացվել է Երեւանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման առաջին կետը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, գործընկերներ: Միջոցառումն ուղեկցվել է երեւանյան երաժշտությամբ, պարային համարներով եւ հյուրասիրությամբ: Կարմիր ժապավենը կտրել են քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը եւ քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը:

Կարեւորելով նմանատիպ աջակցության եւ սպասարկման կետերի դերը ինչպես ցանկացած քաղաքի, այնպես էլ Երեւանի զբոսաշրջության զարգացման համար, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է. «Հաշվի առնելով, որ տարին հոբելյանական է Երեւանի համար եւ ակնկալվում է զբոսաշրջիկների մեծ հոսք, դեռեւս այս տարի մարտին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր քաղաքապետարանի համապատասխան վարչություններին սեղմ ժամկետում քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման վերաբերյալ: Եվ ահա այսօր բացվում է առաջին կետը Նալբանդյան 2/1 հասցեում:
Ծրագրի նպատակն է աջակցել մեր համաքաղաքացիներին եւ քաղաքի հյուրերին՝ տրամադրելով տեղեկատվություն քաղաքում կողմնորոշվելու, քաղաքի զբոսազշրջային ենթակառուցվածքների, քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։ Առաջիկայում կբացվի նաեւ երկրորդը»:

Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման կետում այցելուներին անվճար կտրամադրվեն Երեւանի երկլեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, ուղեցույցներ «Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի, համայնքային թանգարանների, «Երեւան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, Կենդանաբանական այգու, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ, ինչպես նաեւ անհրաժեշտ ուղեցույցեր կառուցապատման թույլտվությունների եւ քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ:

Կետի աշխատակցուհիներն արդեն իսկ սկսել են իրենց աշխատանքը եւ, սկսած այսօրվանից, յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-22:00-ն սպասարկելու  են մայրաքաղաքի հյուրերին եւ բնակիչներին: «Աջակցելու ենք ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ մեր քաղաքացիներին: Փորձելու ենք օգնել նրանց, կողմնորոշել քաղաքի տարբեր ենթակառուցվածքների հետ կապված հարցերում եւ, ամենակարեւորը, աշխատելու ենք ժպիտով եւ բարձր տրամադրությամբ»,- նշել է տեղեկատվական կետի օպերատոր Անի Սեւինյանը:

Մեծ ոգեւորությամբ գաղափարին միացել են նաեւ մի շարք գործընկերներ. «Արմենիա տուրիստական» ամսագրի գլխավոր խմբագիր Լիլիթ Հովհաննիսյանը համոզված է՝ գաղափարն, իրոք, արդիական է եւ անհրաժեշտ:

«Վստահ եմ, որ մտահաղացումը կնպաստի, որպեսզի զբոսաշրջիկներն էլ ավելի հեշտությամբ կողմնորոշվեն եւ ավելի լավ կազմակերպեն իրենց ժամանցը Երեւանում: Մեր ամսագիրն ամպայման կաջագծի ծրագրին, տեղեկատվական կետերում մշտապես կլինեն մեր ամսագրի թարմ համարները»,- նշել է Լիլիթը:

Նշենք նաեւ, որ նախատեսվում է գործարկել տեղեկատվական կետի երկրորդ տաղավարը Ֆրանսիայի հրապարակում:

Տպել
1904 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին