Արգելել քաղաքական նպատակներով բարեգործական ակցիաները. ԸՕ-ի մասին՝ Ժառանգության առաջարկները

«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկներ է ներկայացրել բարեփոխվող Ընտրական օրենսգրքի վերաբերյալ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: 

«Ժառանգություն» կուսակցության առաջարկները ներկայացնում ենք ստորեւ.

  1. Ընտրակաշառքի եւ ընտրական նպատակ հետապնդող բարեգործության անվան տակ կատարվող նվիրատվությունների ու ծառայությունների իսպառ վերացման համար ընտրակաշառքն ու ընտրակաշառքին հավասարեցված հանցագործությունները պետք է դասվեն ծանր հանցագործությունների շարքին՝ սահմանելով ազատազրկում 5-8 տարի ժամկետով: Վերոնշյալ դրույթը կյանքի կոչելու համար համապատասխան փոփոխությունները կատարել նաեւ ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերում:
  2. Օրենքով ընտրությունների օրվա նշանակումից հետո արգելել քաղաքական նպատակներով բարեգործական բոլոր ակցիաները, ընտրական գործընթացում ներգրավված ուժերի վերոնշյալ դրույթը հաշվի չառնելու դեպքում կասեցնել տվյալ քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին: (Նախկին օրենսգրքում բարեգործությունը արգելվում է միայն քարոզարշավի ընթացքում, պետք է այդ դրույթը խստացվի վերոնշյալ տեսքով):
  3. Ընտրական հանձնաժողովի անդամները, կուսակցության վստահված անձինք իրավունք պետք է ունենան ընտրությունների արդյունքների ամփոփման նիստից 6 ժամ անց բողոքարկել ընտրությունների արդյունքները վերադաս ընտրական հանձնաժողովում՝ առանց գրանցամատյանում նշումներ կատարելու պարտավորվածության:
  4. Տարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաեւ ԿԸՀ-ում, մինչեւ ընտրությունների պաշտոնական տվյալների հրապարակումը, պետք է սահմանվի շուրջօրյա հերթապահություն:
  5. Փոխել տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգը, արգելել համայնքային նշանակովի եւ քաղաքացիական ծառայողների՝ ՏԸՀ անդամ դառնալը: Եթե նախկինում ՏԸՀ անդամ դարձած քաղաքացին ստանձնում է վերոնշյալ պաշտոններից մեկը, պետք է վայր դնի ՏԸՀ անդամի մանդատը:
  6. Վարկանիշային ցուցակներից հրաժարում, անցում պարզ համամասնական ընտրակարգին, երբ քաղաքական կուսակցությունը պատասխանատվություն է ստանձնում քաղաքական թիմի դասավորվածության համար:
  7. Արգելել համայնքի ղեկավարների՝ 2 անգամից ավելի ընտրությունների միջոցով պաշտոնի ստանձնման հնարավորությունը:
  8. ԱԺ ընտրագրավի դրույքաչափի նվազեցում մինչեւ 5 մլն ՀՀ դրամ:
  9. ԱԺ-ում կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի հայտնվելու շեմը դարձնել համապատասխանաբար 3 եւ 5 տոկոս:
  10. Ապահովել ընտրողների մատնահետքերի գրանցման միասնական ցանցի կիրառումը: Կարճ ժամանակում դրա անհնարինության դեպքում կարելի է անցումային դրույթով՝ մինչեւ այդ ցանցի կարգաբերումը, կիրառել ընտրողների մատի թանաքոտման ինստիտուտը: Թանաքը պետք է առնվազն 12 ժամ պահպանվի ընտրություններին մասնակցած քաղաքացու մատին:
  11. ԿԸՀ ՀՀ ողջ տարածքի համար պետք է ապահովի միագույն գրիչների առկայությունը եւ օրենքով պետք է արգելվի քվեաթերթիկի վրա տարբեր գույնի գրիչներով նշում կատարելու հնարավորությունը:
  12. Բողոքարկելու իրավունք տրամադրել համամասնական ընտրապայքարին մասնակցող ուժերին՝ որոշակի թվով տեղամասերում առանց տվյալ տեղամասում վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի համաձայնության:
  13. Վերահաշվարկի դիմումների քննման կարգը պետք կատարվի ոչ թե ըստ դիմումների հերթականության, այլ վիճակահանությամբ:

Բացի սրանից, պետք է համապատասխան քայլեր իրականացվեն նաեւ Ընտրական օրենսգրքի այնպիսի փոփոխությունների ուղղությամբ, որի պարագայում ընտրատեղամասերում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կապահովվի մեկ քաղաքացի-մեկ քվեաթերթիկ-մեկ քվե շղթան:   Ընտրատարածք մուտք գործելիս՝  ընտրողը անձնագրով կամ նույնականացման քարտով մոտենում է հանձնաժողովի այն անդամին, ով տեխնիկական սարքի միջոցով հավաստիանում է, որ անձը գրանցված է տվյալ ընտրատեղամասի ընտրողների ցուցակում: Դրանից հետո գրանցվում է քաղաքացու մատնահետքը: Հավաստիանալով, որ մատնահետքը չի կրկնվում, տեղի է ունենում քաղաքացու դեմքի նույնականացումը եւ վավերացումը: Այսուհետեւ սարքի միջոցով տպվում է յուրահատուկ քվեաթերթիկ, առանց նույնականացնելու անձի ինքնությունը, որպեսզի պահպանվի քվեարկության գաղտնիության սկզբունքը: Անձը՝ քվեաթերթիկով մտնելով քվեախցիկ, կատարում է քվեարկությունը եւ, դուրս գալով այնտեղից, մոտենում է սկաներին, անցկացնում է քվեաթերթիկը սկաներով: Սկաները կարդում է քվեարկության արդյունքը եւ գրանցում բլոկչեյնի վրա: Սա հնարավորություն է ընձեռելու, որ քաղաքացու քվեն պահպանվի եւ հնարավոր չլինի փոփոխել: Սկանավորումից հետո անձը վերցնում է քվեաթերթիկը եւ ծալելով գցում տուփի արկղի մեջ: Քվեախցիկից մինչեւ քվեաթերթիկը տուփի մեջ գցելու գործընթացը խստիվ արգելվում է մոտենալ քաղաքացուն, բացի օրենքով նախատեսված դեպքերի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5241 դիտում

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ