Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը

Հունիսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին: ԱԳ նախարարի կողմից գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը։ Եվրամիության պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին։

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, կողմերը հատուկ ընդգծեցին, որ սա առաջին հանդիպումն է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկումից հետո՝ ընդգծելով, որ Գործընկերության խորհուրդը հնարավորություն է ընձեռնում ամփոփելու ընդհանուր օրակարգի իրագործման ներկա մակարդակը և նախանշելու համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատեցին համաձայնագրի նշանակությունը՝ որպես հարաբերությունների իրավական հիմքի, որը գործնականում ընդգրկում է բոլոր կենսական ոլորտները և համագործակցության շրջանակները:

Երկուստեք ընդգծվեց համաձայնագրի կարևորությունը Հայաստանում բարեփոխումների և զարգացման օրակարգի խթանման, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության խորացման գործում:

Զրուցակիցները շեշտեցին այս հանդիպման նշանակությունը Հայաստանում տեղի ունեցած զարգացումներից հետո։ Հայկական կողմը հանգամանալից կերպով ներկայացրեց նոր կառավարության գործողությունները, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կաշառակերության դեմ պայքարի արդունավետության բարձրացմանը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական ու այլ ոլորտներում մեր առաջնահերթությունների իրականացմանը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության օրակարգի հարցերի շուրջ։ Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունն առավել ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքական երկխոսությանը, առևտրատնտեսական, տրանսպորտային և հաղորդակցության, էներգետիկ բնագավառներում համագործակցությանը, շարժունակությանը և վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ առկա են գործողությունների հստակ ուղենիշեր։

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհուրդի առաջին նիստի արդյունքներով ընդունվեց մամուլի համատեղ հայտարարություն։

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ մամուլի ասուլիսը։ 

Տպել
2212 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են