Ես 10 տարուց ավել գեներալ Մանվելի հետ կապ չունեմ. Մանվել Գրիգորյանի եղբորորդի

Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղի բնակիչները արդեն 4-րդ օրն է՝ բողոքի ակցիա են անում: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, որը նաեւ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:

Գյուղացիներն այսօր փակել էին միջհամայնքային եւ գյուղ մտնող բոլոր ճանապարհները: Նրանց խոսքով՝ համայնքապետը ահաբեկել է գյուղացիներին եւ խլել է նրանց ունեցվածքը:

Արդյո՞ք ՀՀԿ-ական համայնքապետը հրաժարական կտա, պարզեցինք Զարզանդ Գրիգորյանից:

- Պարոն Գրիգորյան, Արշալույս համայնքի բնակիչները ձեր հրաժարականն են պահանջում, չե՞ք պատրաստվում հրաժարական տալ:

- Վաղը ես ասուլիս եմ տալու ժամը 18:00-ին, եկեք Արշալույս գյուղ մանրամասն կներկայացնեմ ձեզ: Ես վաղը իմ ասուլիսի ժամանակ կխոսեմ նաեւ գեներալ Մանվելի հետ կապված: Ես 10 տարուց ավել գեներալ Մանվելի հետ կապ չունեմ, մենք թշնամական հարաբերություններ ունենք իրար հետ, չնայած արյունակցական կապին, դա ես չեմ ժխտում: Իմ հայրը իր մեծ եղբայրն է:

Տպել
5611 դիտում

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել

Թուրքիային աջակցող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը հայտարարություն է տարածել

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին

Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով ու վերադարձել նույնով

Նախարար Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին

Կաթողիկոսը Աննա Հակոբյանից հետաքրքրվել է Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռով մեկնելու լուրերի մասին