Վազգեն Ռշտունին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ. անցել է 8 կողմ ձայնով

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 28-ին հանդիպում և աշխատանքային քննարկումներ ունեցավ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հետ:

Կարևորելով նման հանդիպումները հատկապես դատական իշխանության անկախության և արդարադատության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրների քննարկման տեսանկյունից՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հարությունյանն առանձնացրեց հատկապես երկու հիմնախնդիրm հայտնում են դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:

Նախ՝ խելամիտ ժամկետներում գործի քննության երաշխավորումը և արդարադատության գործընթացի օպտիմալ կազմակերպումը: Երկրորդ՝ հետևողականությունն օրենսդրության պահանջների հստակ կատարման ուղղությամբ և անկախաբար արդարադատություն իրականացնելու անհրաժեշտ մշակույթի արմատավորումը:

Շեշտվեց նաև, որ 12-րդ դարում Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» կարևորվում էին ոչ միայն դատավորի հմուտ, գիտուն, օրենսգետ, անաչառ, անկաշառելի լինելու որակները, այլև նրա բարի, առաքինի, համբերատար լինելու հատկությունները: Դատավորի՝ նման որակներ ունենալու պահանջն այսօր էլ օրակարգային խնդիր է: Օրինակ՝ պատշաճ համբերատարության բացակայության վկայությունն է նաև այս օրերին համացանցում տեղակայված տեսանյութը՝ Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստի առնչությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամները և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներն անդրադարձան նաև դատարանների ծանրաբեռնվածության, դատական կազմերի ձևավորման, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և մի շարք այլ հիմնախնդիրների:

Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ընտրություն: Գաղտնի քվեարկության արդյունքներով ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

  1. Մարաբյան Սերգեյ - 1
  2. Ռշտունի Վազգեն - 8
  3. Սահակյան Տիգրան -1

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրվեց Վազգեն Ռշտունին:

Տպել
1763 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին