Բժշկական ասոցիացիաների հետ քննարկվել են միջազգային ուղեցույցների ներդրմանն առնչվող հարցեր

Մասնագիտական բժշկական ասոցիացիաների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչների հետ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանդիպման ժամանակ քննարկվել են համակարգում կլինիկական միջազգային ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն առնչվող ամենատարբեր հարցեր:

Նախարար Թորոսյանն ընդգծել է մասնագիտական այս կառույցների դերն առողջապահական համակարգի արդիականացման, զարգացման հարցում` կոչ անելով առավել ակտիվ ներգրավվել միջազգային ուղեցույցների և գործելակարգերի միջոցով բժշկության մեջ միջազգային մոտեցումների ներդրման աշխատանքներին: «Այսպիսով պետք է նաև կոտրվեն այս կամ այն բժշկի մոտ ամրացած կարծրատիպերը բուժման` իրենց կողմից կիրառվող մոտեցումների առումով»,-շեշտել է Թորոսյանը:

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են իրենց հետաքրքրող ու հուզող ամենատարբեր հարցեր, մասնավորապես, որքանով պետք է պարտադիր լինեն միջազգային ուղեցույցները և պացիենտի վարման գործելակարգերը: Շեշտվել է, որ այս փաստաթղթերը միտված են պաշտպանելու թե պացիենտի, թե բուժող բժշկի շահերը:

Ուղեցույցների ու գործելակարգերի թարգմանությունն ու մշակումը շարունակական գործընթաց են, որոնք ենթադրում են բուժման որակի և արդյունավետության բարձրացում, համակարգում միջազգայնորեն ընդունված և գիտական հիմք ունեցող չափորոշիչների ներդրում: Աշխատանքները համակարգող թիմը պատրաստ է համատեղ աշխատել մասնագիտական տարբեր ուղղություններ ներկայացնող ասոցիացիաների հետ` մեկտեղված ջանքերով ներդնելու միջազգային փաստաթղթերը:

Տպել
1326 դիտում

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Անձրևոտ Լոնդոնն ու թագավորական անձրևանոցները՝ գոյություն ունեցող բոլոր գույներով (լուսանկարնեև)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Չարենցավանում մեքենան ընկել է 9 մետր խորությամբ ջրանցքը

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին