Ադրբեջանական բլիցկրիգի գլխավոր արգելակը. վտանգված Մինգեչաուր

Հուլիսի 2-ի երեկոյան Մինգեչաուրի ՀԷԿ-ի 6-րդ էներգաբլոկում տեղի ունեցած պայթյունի եւ դրա հետեւանքով բռնկված հրդեհի պատճառով ամբողջ Ադրբեջանի տարածքում էլեկտրամատակարարման ճգնաժամ էր: Երկրի ԱԻՆ-ի ներկայացված տվյալներով՝ վթարի պատճառը շոգ եղանակով պայմանավորված էլեկտրաէներգիայի սպառման աճն է եղել. հնացած սարքավորումները չեն դիմացել ծանրաբեռնվածությանը:

Մինգեչաուրի ՀԷԿ-ն ապահովում է փաստացի ամբողջ երկրի էներգամատակարարումը: Ուստի ամենեւին զարմանալի չէ, որ վերանորոգման աշխատանքների ընթացքում շարունակում էին հոսանքազրկված մնալ Ադրբեջանի մի շարք շրջաններ, Բաքվի մեծ մասը, խափանվել էր մետրոպոլիտենի աշխատանքը:

Հուլիսի 3-ի երեկոյան Ադրբեջանի ամբողջ տարածքը կրկին հոսանքազրկվել էր: Այս անգամ շարքից դուրս էր եկել 7-րդ էներգաբլոկը, ինչից հետո որոշվել էր վերանորոգման աշխատանքների ընթացքում կանգնեցնել նաեւ 6-րդ եւ 8-րդ էներգաբլոկների աշխատանքը:

Հուլիսի 3-ին կեսգիշերից հետո առաջացել է նաեւ խմելու ջրի խնդիր: Նույն ժամանակ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ դադարացվել է նաեւ 1-5 էներգաբլոկների աշխատանքը: Ջրի մաքրման կայանները էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների պատճառով դադարել էին աշխատել: Օդի մոտ 45 աստիճան տաքություն պայմաններում ջրի բացակայությունը լրացուցիչ խուճապ էր առաջացրել բնակչության շրջանում, իսկ առողջապահության նախարարությունը մտահոգություն էր հայտնել, որ ջրանջատումների հետեւանքով կարող են համաճարակներ բռնկվել:

Հուլիսի 4-ին, ըստ ադրբեջանական մամուլի, օրվա ընթացքում աստիճանաբար վերականգնվել է էներգիայի մատակարարումը: Մինչ այդ ճգնաժամային իրավիճակում հայտնված Ադրբեջանին էներգիա էին մատակարարում Ռուսաստանը եւ Վրաստանը:

Մինգեչաուրի ՀԷԿ-ի աշխատանքի խափանման հետեւանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը ցույց տվեց էլեկտրաէներգետիկ համակարգի խոցելիությունը: Ստացվում է, որ ընդամենը մեկ կոնկրետ էներգահամալիրի խափանման արդյունքում ողջ Ադրբեջանը զրկվում է էլեկտրաէներգիայից:

Հատկանշական է, որ այս միջադեպը տեղի ունեցավ ադրբեջանական ԶՈւ-ի լայնամասշտաբ զորավարժությունների ֆոնին: Այդ զորավարժությունները կոչված էին ցույց տալու հայկական կողմին ադրբեջանական բանակի հզորությունը: Մինգեչաուրի ՀԷԿ-ի խափանումը փչացրեց ողջ տպավորությունը:

Կարելի է ենթադրել, որ այս դեպքից հետո Մինգեչաուրի ջրամբարի նկատմամբ Ադրբեջանի զգոնությունն էլ ավելի է ուժեղանալու: Բանն այն է, որ այս ՀԷԿ-ի խափանումն աննախադեպ է եւ ապացուցում է ադրբեջանական կողմի մտահոգությունը՝ հնարավոր ռազմական գործողությունների ընթացքում հայկական բանակի կողմից Մինգեչաուրի թիրախավորման նպատակահարմարության առումով: Ջրամբարը, բացի նրանից, որ սնում է Մինգեչաուրի ՀԷԿ-ը, ունի վտանգավոր դիրք այն առումով, որ պատնեշի փլուզման դեպքում Ադրբեջանի հարթավայրային մասերը հայտնվելու են ջրի տակ:

Մինգեչաուրի թեման ամենազգայուններից է ադրբեջանական հասարակության շրջանում: Մինչեւ 2016 թ. ապրիլը եւ անգամ դրանից հետո ադրբեջանական փորձագիտական շրջանակներում հաճախակի հնչում էին մտքեր հայերի կողմից Մինգեչաուրի ջրամբարի ռմբակոծման հնարավորության վերաբերյալ: Մի մասը նշում էր, որ հայերը չունեն նմանատիպ զենքեր: Անգամ «Իսկանդեր-Է»-ի ձեռքբերումից հետո այդ տեսակետը շարունակվում էր շրջանառվել՝ որպես փաստարկ ներկայացնելով Ադրբեջանի կողմից իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի մոտալուտ ձեռքբերումը: «Երկաթե գմբեթը», սակայն, ի զորու չէ կանգնեցնել «Իսկանդեր»-ի հրթիռները:

Մինգեչաուրին սպառնացող վտանգի վերաբերյալ խոսակցություններն իրենց գագաթնակետին հասան 2014 թ., երբ  այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդամենը նշել էր, որ ադրբեջանցիները մտավախություն ունեն Մինգեչաուրի ուղղությամբ Հայաստանի հնարավոր գործողությունների վերաբերյալ: Այդ հայտարարությունից հետո հնչեցին անգամ ֆիզիկայի օրենքներին եւ Երկրի ձգողականությանը հակասող կարծիքներ, թե իբր Մինգեչաուրի ջրամբարին հարվածելուց հետո ջրի տակ կանցնի ոչ միայն Քուրի հովիտը, այլեւ Լեռնային Ղարաբաղը: Այդ միտքը արտահայտել է Ադրբեջանի բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովը: Նրա խոսքից բխում է, որ ջուրը հոսելու է ներքեւից վերեւ:

Ինչեւէ, Մինգեչաուրի նկատմամբ հատուկ վերաբերմունքն է պատճառներից մեկը, որ Ադրբեջանն իր հաշվարկներում միշտ փորձել է կայծակնային պատերազմով «ազատագրել» Ղարաբաղը: Երկարատեւ, հյուծման պատերազմ վարելու դեպքում Ադրբեջանն ավելի շատ կորցնելու բան ունի, քան Հայաստանը: Ըստ էության, Հայաստանի ամենաթույլ տեղը Մեծամորի ԱԷԿ-ն է, որի նկատմամբ ոտնձգությունները ձեռնտու չեն տարածաշրջանի ոչ մի երկրի, այդ թվում Ադրբեջանի եղբայրական Թուրքիային:

Վերադառնալով Ադրբեջանի՝ կայծակնային պատերազմի վերջին փորձին, հարկ է նշել, որ Երեւանը, Ստեփանակերտը եւ հայկական այլ բնակավայրեր «հողին հավասարեցնելու» ադրբեջանական սպառնալիքներն ի վերջո իրականություն չդարձան ոչ միայն եւ ոչ այնքան միջազգային հանրության հնարավոր բացասական արձագանքի, որքան Մինգեչաուրի եւ նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ հայկական հարվածների վտանգի պատճառով:

Տպել
13702 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ