ԱԻՆ-ում քննարկվել են հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքները

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Շնորհավորելով դեսպան Կոպիրկինին՝ ԱԻ նախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը եւ բարեկամական հարաբերությունները տասնյակ տարիների պատմություն ունեն, եւ անհրաժեշտ է դրանք ավելի ամրապնդել եւ նոր համագործակցության ծրագրեր մշակել:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, արձագանքելով` դեսպան Կոպիրկինը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքի եւ Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական համագործակցության համար եւ վստահություն հայտնեց, որ այն շարունակվելու եւ ընդլայնվելու է: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման եւ ընդլայնման ուղիները՝ մասնավորապես անդրադարձ կատարվեց հայ փրկարարների համար նախատեսված ամենամյա մասնագիտական ռուսաց լեզվի ուսումնական ծրագրին, քաղաքացիական պաշտպանության բնագավառում մասնագետների պատրաստման միասնական մեթոդական բազայի մշակմանը, ինչպես նաեւ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքներին: 

Հանդիպման ավարտին նախարար Հրաչյա Ռոստոմյանը հրավիրեց դեսպան Կոպիրկինին՝ այցելելու Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն եւ տեղում ծանոթանալու կենտրոնի աշխատանքներին եւ հետագա ծրագրերին:

Տպել
589 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են