Կառավարության, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի տարբերակները թերի են. ՀՀԿ-ն ԸՕ քննարկմանը դոսյեներով էր եկել

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ ԱԺ-ում ձեւավորված հանձնաժողովը քննարկում է ընտրակարգի մոդելը: ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ընտրական համակարգի 4 մոդել, իսկ հետո մեկնաբանեց դրանց թերի եւ դրական կողմերը:

Դավիթ Հարությունյանը նշեց, թե կառավարության կողմից առաջարկվող փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի թերությունն այն  է, որ փակ համամասնական ցուցակում հերթականությունը որոշում է կուսակցությունը, ոչ թե ժողովուրդը:

«Երկրորդ թերությունն այն է, որ մենք ունենում ենք քաղաքականության գերկենտրոնացում մայրաքաղաքում, իսկ տեղերից երաշխավորված կուսակցության ներկայացուցիչներ չենք ունենում: Դա Հայաստանի պարագայում թերություն է, քանի որ առանց այդ էլ ամեն բան կենտրոնացած է Երեւանում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է բաց ցուցակներով համամասնական ընտրակարգին, երբ ընտրողը կարող է որոշել ցուցակում ընդգրկված թեկնածուների հերթականությունը՝ նախապատվություն տալով այս կամ այն թեկնածուին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ այստեղ եւս չի լուծվում տարածքներից քաղաքական գործիչների ներգրավման հարցը. «Երկրորդ թերությունը հաշվարկի կազմակերպումն է, երբ հաշվարկի ժամանակ պետք է հազարավոր անուններով լի փաստաթղթեր լրացնել»:

Անդրադառնալով ԲՀԿ-ի այն առաջարկին, որ ցուցակներում յուրաքանչյուր 6-րդ պարտադիր պետք է լինի մարզի բնակիչ, Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս դեպքում էլ կան թերություններ, քանի որ կուսակցության վերնախավն է որոշում, թե ով է ներկայացնելու այդ մարզը իրենց ցուցակում, ոչ թե ընտրողն իր քվեով:

«Մարզում հաշվառված լինելը չի նշանակում, որ մարդը ներկայացնում է այդ մարզի բնակչությանը: Երրորդ թերությունն այն է, որ դա կխթանի, որ մենք խորհրդարանում ունենանք խոշոր մարզերում հաշվառված անձանց, իսկ փոքր մարզերում հաշվառված անձինք գրեթե շանս չեն ունենա հայտնվել ԱԺ-ում»:

Դավիթ Հարությունյանը խոսելով Հանրապետական կուսակցության ընտրակարգի մոդելների մասին նշեց, որ առաջարկում են խոշորացնել տարածքները՝ նվազեցնելու համար տեղական ազդեցությունները, օրինակ` Հայաստանը բաժանել երեք մասի՝ հյուսիս, հարավ եւ Երեւան, եւ տարածքային ցուցակները կազմել այդ տեսանկյունից:

«Երկրորդ մոդելով առաջարկվում ենք զրկել ընտրողներին իրենց նախասիրությունները ցույց տալու հնարավորությունից, այնուամենայնիվ, ունենալով տարածքային ցուցակներ: Այսինքն, ընտրողը ձայնը տալիս է կուսակցական ցուցակին, բայց հերթականությունը որոշում է կուսակցությունը, ընտրողը չի կարող այդ ցուցակից առանձնացնել մեկին ու ընտրել:

Երրորդ մոդելով առաջարկվում է ունենալ 101 ընտրատարածք, պատկերավոր ասած, մտածելով, որ կուսակցությունները ամեն ընտրատարածքում նշանակել են հնարավոր մեկական թեկնածուի, սակայն ընտրողը քվեարկում է ոչ թե թեկնածուի օգտին, այլ այս կամ այն կուսակցության օգտին:

Չորրորդ մոդելը, որն առավել նախընտրելին է, հետեւյալն է. ունենում ենք երկու քվեաթերթիկ. մեկում զուտ կուսակցություններն են, երկրորդ քվեաթերթիկը շատ նման է այն քվեաթերթիկին, որը մենք ունեցել ենք նախորդ ընտրություններին: Առաջին ցուցակով կուսակցություններն իրենց ստացած ձայների համապատասխան ստանում են մանդատներ: Երբ որոշվեց, որ ասենք, X կուսակցությունը ստացել է ասենք 27 մանդատ: Դրանից հետո պետք է հասկանանք, թե ովքեր են ստանում այդ մանդատները: Կարող ենք որոշել, որ մի մասը գնում են համապետական ցուցակից, այսինքն` կուսակցության վերնախավն է, մյուս մասը գնում է տարածքային ցուցակներից: Ընդ որում, մանդատները բաշխվում են կախված նրանից, թե կուսակցությունը այս կամ այն տարածքում քանի տոկոս ձայն է ստացել: Ասենք, 13 մանդատը գնաց կուսակցության վերնախավին, իսկ 14 մանդատը պետք է բաժանենք: Որ ընտրատարածքում կուսակցությունն ավելի շատ ձայն է ստացել, դրան համապատասխան բաշխվում են այդ 14 մանդատները: Հաջորդ հարցը՝ իսկ ում տալ այդ մանդատը տվյալ ընտրատարածքից: Այստեղ առաջ է գալիս ընտրողի նախընտրությունը, որ X կուսակցության ներսում ես իմ նախընտրությունը տալիս եմ այս թեկնածուին: Սա թույլ է տալիս ընտրել X կուսակցությանը, միաժամանակ ընտրել Y կուսակցության տարածքային ցուցակը»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4329 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ